Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

Գրիգոր Առաքելյան
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
24
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 9-ին Դոհային հասցված Իսրայելի հարվածները հերթական անգամ վկայեցին Թել Ավիվի անվերահսկելի վարքագծի մասին: Դա նախազգուշացնող ահազանգ էր տարածաշրջանի երկրների, մասնավորապես Իրանի համար, որ պատերազմի վերսկսումը, հակառակ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իրանի եւ Իսրայելի միջեւ 12-օրյա պատերազմից հետո հաստատված հրադադարի, չի կարելի բացառել, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարող ԱՄՆ-ը պատերազմի 9-րդ օրը հենց  ինքը միացավ ռազմական գործողություններին եւ թիրախավորեց Իրանի միջուկային օբյեկտները:

Իրան-Իսրայել պատերազմի անխուսափելիության մասին շատերն էին խոսում: Քանի որ, մեկ տարի առաջ Իրանի նորանշանակ նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Թեհրան այցելած ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո, որի հեղինակը Իսրայելն էր, պաշտոնական Թեհրանն ամենատարբեր մակարդակներով խոստացավ վրեժխնդիր լինել Իսրայելից: Համենայնդեպս, երկրի պատիվը փրկելու համար Իրանը ստիպված էր այդ մասին հայտարարություններ անել:

Պատերազմն անխուսափելի էր, քանի որ Թել Ավիվին արդեն հաջողվել էր, Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո, ստանալ ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու խոստումներ:

Իսրայելի համար պատերազմ հրահրելու ժամանակը ավելի քան հարմար էր. Իրանը կորցրել էր «դիմադրության առանցք» կոչվող իր աջակիցների մի հատվածը: Սիրիան այլեւս Իրանի դաշնակիցը չէր: ՀԱՄԱՍ-ի եւ «Հըզբալլահ»-ի դիրքերը հոկտեմբերի 7-ի հայտնի դեպքերից հետո խիստ թուլացած էին: Ռուսաստանը ներգրավված էր Ուկրաինական ճգնաժամում: Եվ, ինչը ամենակարեւորն է՝ ԱՄՆ-ում նախագահ էր ընտրվել Թրամփը՝ Իրանի հետ «հաշիվները վերջնականապես մաքրելու» հաստատակամությամբ, որն անգամ վերջնագիր էր ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ սպառնալով «ինչ-որ բան» ձեռնարկել, եթե Իրանը մերժի միջուկային ծրագրի դադարեցման շուրջ բանակցությունները:

Անխուսափելիության աստիճանի հասած 12-օրյա պատերազմի դադարից հետո այսօր կրկին հնչում է նույն հարցը՝ արդյո՞ք պատերազմի վերսկսումն անխուսափելի է:

Նախ պետք է նշել, որ այսօր Իրանն ու Իսրայելը գույքագրում են պատերազմի հետեւանքով կորցրածը, գնահատում են հետպատերազմյան արդյունքներն ու դրանց հիման վրա փորձում մշակել նոր ռազմավարություն:

Տպավորությունն այնպիսին է, որ հակամարտող կողմերի համար հետհաշվարկն արդեն սկսվել է, եւ յուրաքանչյուրը փորձում է շտկել պատերազմի ժամանակ բացահայտված իր խոցելի կողմերը:

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում Իսրայելի ուղիղ հարվածների հետեւանքով զոհվեցին իրանցի մի շարք պաշտոնյաներ եւ միջուկային գիտնականներ: Թիրախում էր հայտնվել նաեւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թիրախի ընտրությունը պատահական չէր. հոգեւոր առաջնորդը միաժամանակ զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, եւ նրա ֆիզիկական բացակայության դեպքում անհրաժեշտ կլիներ կատարել նոր գերագույն առաջնորդի ընտրություն: Իսկ մինչ այդ հոգեւոր առաջնորդի պարտականությունները պետք է կատարեր Բանիմացների համաժողովի կազմից ընտրված «ժամանակավոր խորհուրդը», ինչը ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում կարող էր համարվել անթույլատրելի ժամանակի կորուստ:

Այդ մտահոգությունից ելնելով՝ օգոստոսի 3-ին Իրանում հրատապ կարգով ստեղծվեց «Պաշտպանության գերագույն խորհուրդը», որտեղ գերագույն առաջնորդի ներկայացուցիչներ նշանակվեցին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղարներ Ալի Աքբար Ահմադիանն ու Ալի Շամխանին: Այսպիսով՝ երկրի նախագահի գլխավորությամբ գործող այս գերագույն խորհուրդը ռազմական գործողությունների ընթացքում կարող է իրականացնել զինված ուժերի գլխավոր հրամանատարության գործառույթները:

Իրանում պատերազմին նախապատրաստվելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվեց կրոնապետական համակարգի ամենավստահելի գործիչներից մեկը՝ նախկին զինվորական Ալի Լարիջանին:

Նա, պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո, լծվեց Իսրայելի դեմ իսլամական աշխարհը համախմբելու գործին:

Լարիջանիի արտասահմանյան այցելությունների առաջին հանգրվանը Իրաքն էր, որտեղ նա օգոստոսի 11-ին Իրաքի կառավարության հետ ստորագրեց անվտանգության հարցերով համագործակցության համաձայնագիր: Բաղդադից անմիջապես հետո Լարիջանիի երկրորդ կանգառը Լիբանանն էր, ինչը համընկավ Հըզբալլահի լուծարման մասին Լիբանանի իշխանությունների որոշման հետ, որին Լարիջանին բացահայտ արտահայտեց իր դժգոհությունն ու անհամաձայնությունը:

Ըստ իրանական մամուլի, Լարիջանին շուտով կայցելի նաեւ Սաուդյան Արաբիա:

Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) ուղղված իր կոչում Լարիջանին հորդորել է համախմբվել Իսրայելի դեմ եւ իր «X» էջում հայտարարել է «Համատեղ գործողությունների շտաբ» ստեղծելու անհրաժեշտության մասին՝ «սիոնիստների մոլագարության դեմ պայքարելու նպատակով»:

Հաշվի առնելով 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանում արձանագրված դավաճանության դեպքերը՝ Իրանի մեջլիսը հուլիսի 13-ին ընդունեց օրենք, որը նախատեսում է խստացված պատժաչափեր այն քաղաքացիների համար, որոնք համագործակցում են Իսրայելի եւ Իրանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող այլ երկրների հետ:

Իրանը, միեւնույն ժամանակ, չի փակել Արեւմուտքի հետ բանակցությունների դուռը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Թախթռավանչին օգոստոսի 11-ին հայտարարել է, որ միջնորդ երկրների միջոցով Իրանն ու ԱՄՆ-ը ուղերձներ են փոխանակում՝ հավելելով, որ բանակցությունների նոր փուլ սկսելուց առաջ Իրանը պետք է երաշխիքներ ստանա, որ այլեւս նման հարձակումների չի ենթարկվի:

ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը չխոչընդոտելու նպատակով Իրանը վերացրել է կազմակերպության տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ սահմանափակող օրենքները եւ ստեղծել է նպաստավոր պայմաններ նրանց կողմից իրականացվող ուսումնասիրությունների համար, ինչը հակառակորդների համար «սպիտակ դրոշ» բարձրացնելու էֆեկտ ունի:
Անկասկած՝ պատերազմի վերսկսման վտանգը չեզոքացնելու համար Իրանը զուգահեռաբար ձեռնարկում է նաեւ այլ միջոցառումներ, որոնք հիմնականում առնչվում են երկրի զինանոցի արդիականացմանը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանին արտոնեցին Վատիկանի գրադարանում, արխիվներում «ադրբեջանական պատմություն» շարադրել

Հաջորդ գրառումը

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական