Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի անկայունության հնարավոր հետեւանքները վտանգավոր են Հայաստանի համար

ԱԶԳ
30/01/2026
- 30 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շաբաթներին լարված քննարկումներ էին տեղի ունենում` կապված Իրանում կատարվող իրադարձությունների հետ: Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվեցին Իրանի դեմ ռազմական հնարավոր գործողությունների զանազան տարբերակներ, որոնց թվում նույնիսկ հարվածներ հասցնելն էր ռազմական որոշակի հաստատությունների կամ ռազմավարական կարեւոր տեղանքների վրա: Սակայն, Թրամփի վարչակազմը վերջնական որոշում չընդունեց եւ կարծես նախընտրեց սպասել եւ տեսնել, թե ցուցարարները իրենք ինչ արդյունքի կհասնեն: Միաժամանակ, սակայն, նախագահ Թրամփը հայտարարեց, որ որեւէ երկիր որ կշարունակի առեւտրական գործունեություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կենթարկվի 25 տոկոսի չափով հավելյալ տուրք վճարել Մ. Նահանգների հետ ամեն տեսակի ապրանքաշրջանառության համար:

Իր հերթին, Թեհրանում Մ. Նահանգների դեսպանատունը հորդորեց ամերիկացի քաղաքացիներին ինչքան հնարավոր է շուտ հեռանալ Իրանից` Թուրքիայի կամ Հայաստանի տարածքով: Պատմականորեն նման զգուշացումներ հաճախ նախորդել են հնարավոր օդային հարձակումները կամ ավելի ընդարձակ ռազմական գործողությունները, որոնք Իրանում իշխանափոխության առիթ են հանդիսացել: Հատկանշական է այն, որ «հավատո՞ւմ եք արդյոք, որ նախկին Շահի որդին կարող է դառնալ Իրանի հաջորդ առաջնորդը» հարցին, Թրամփը պատասխանել էր, ասելով` «դրա անհրաժեշտությունը չկա եւ առավել խելամիտ կլինի սպասել եւ տեսնել, թե տեղական ուժերից որեւէ մեկը կհայտնվի՞ արդյոք եւ կհաստատի՞ իր իշխանությունը»:

Բնական էր, որ Իրանի պատմության մեջ բողոքի ամենամեծ շարժումներից այս մեկի զարգացումներին ուշի-ուշով հետեւեցին Իսրայելն ու Մ. Նահանգները: Երբ արտաքին դերակատարները զգում են, որ հնարավոր է ազդել իրադարձությունների վրա, կամ խորացնել ապակայունության մթնոլորտը Իրանում, նրանք ամենայն հավանականությամբ նախընտրում են գործել այդ ուղղությամբ: Մ. Նահանգների նախագահն ու իր վարչակազմի որոշ ավագ պաշտոնյաներ շարունակ զգուշացնում էին եւ նույնիսկ սպառնում, որ հնարավոր է Իրանի դեմ հարձակումներ իրականացնել: Նախագահ Թրամփն ինքը առնվազն վեց թե յոթ անգամ այդ բնույթի հայտարարություն կամ սոցցանցերում գրանցում կատարեց:

Իրանի ներկա կառավարության հնարավոր տապալումը, ինչ խոսք, ներքին անկայունությունից այն կողմն անցնելով հեռահար հետեւանքներ կունենար նաեւ ամբողջ տարածաշրջանում: Կենտրոնական դերակատարություն ունեցող հեղինակավոր հզոր մի պետության թուլացումը առաջացնելու էր ուժային մի վակուում, որը հաճախ կրոնական կամ էթնիկական խմբավորումների առաջացման պատճառ կարող է դառնալ, ինչը չափազանց հնարավոր էր Իրանի պարագայում:

Գլխավոր հարցն այն էր, որ իշխնափոխության հետեւանքում Իրանը կկարողանա՞ր պահպանել իր տարածքային ամբողջականությունը, թե՞ կհետեւեր բազմաթիվ այլ պետությունների օրինակին, որոնք տարածքներ կորցրեցին հեղափոխությունների, ներքին պառակտումների, մասնատումների կամ Միջին Արեւելքի որոշ մասերում քաղաքացիական եւ էթնիկական հակամարտությունների հետեւանքով: Մի խոսքով, ոչ մի երկիր, այդ թվում նաեւ էթնիկական խմբավորումներով հարուստ Իրանում, ամբողջովին երաշխավորված չէր սցենարի կրկնությունից:

Իրանի տարածքային ամբողջականության խախտումը կամ երկարատեւ ապակայունացումը երկրի ներսում անշուշտ չէր բխում Հայաստանի շահերից: Նախ, որովհետեւ Իրանը օթեւան է մեծ թվով հայկական կազմավորված մի համայնքի: Երկրորդ` որեւէ  անկայունություն կարող էր առաջացնել բնակչության զանգվածային տեղաշարժ` փոքրամասնություններին եւ վերաբնակիչներին դնելով վտանգի առաջ: Հայաստանի համար Իրանը արդեն երկար ժամանակ է ինչ հանդիսանում է դարերի պատմություն ունեցող բարեկամական հարեւան եւ կացության որեւէ վատթարացում այնտեղ իր անմիջական ազդեցությունն էր ունենալու Հայաստանի անվտանգության եւ տնտեսության վրա: Ավելին, Իրանի մասնատման դեպքում, բացառված չէր, որ Հայաստանի սահմանի երկարությամբ հայտնվեր մի նոր ադրբեջանամետ կամ Ադրբեջանի ազդեցության տակ գտնվող մի վարչակազմ: Հաշվի առնենք, որ էթնիկ ադրբեջանցիներն Իրանում կազմում են բնակչության մոտ 20 տոկոսը:

Նման սցենարը մեծապես ձեռնտու կլիներ ինչպես Բաքվին, այնպես էլ Անկարային, նկատի ունենալով նրանց կապը եւ հնարավոր ազդեցությունը Իրանի ադրբեջանական համայնքների վրա:

Միեւնույն ժամանակ, Իրանի թուլացումը նշանակելու էր Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարության ընդարձակում, ինչը պատմականորեն միայն հզոր եւ միասնական Իրանը կարողացել էր ցարդ զսպել:

Հատկանշական էր, որ զանգվածային անկարգությունները տեղի ունեցան ոչ միայն Իրանում, այլեւ աշխարհի տարբեր երկրների իրանական դեսպանատների առաջ: Հայաստանը բացառություն չէր կազմում: Այդ ցույցերը Իրան-Հայաստան հարաբերությունները ստուգելու յուրատեսակ առիթ հանդիսացան: ՀՀ-ում Իրանի դեսպանն իր դժգոհությունը արտահայտեց ցույցերի ընթացքի եւ իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ: Կացությունն այն աստիճանի հասավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ փորձեց լարվածությունը հանդարտեցնել եւ կարգավորել իրադարձությունը` հայտարարելով, որ Հայաստանը միշտ էլ հաշվի է առնում իր բարեկամ հարեւանի` Իրանի շահերը: Համենայնդեպս, Իրանի արձագանքը հասկանալի էր, քանի որ լարված իրավիճակում դժվար է հանգստություն պահպանել:

Հակառակ Իրանի հանդեպ կիրառված պատժամիջոցների, այդ երկիրը արտաքին աշխարհի հետ կապի կրիտիկական դարպաս է հանդիսանում Հայաստանի համար, պահպանելով քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններ: Կացության որեւէ վատթարացում Իրանում անմիջականորեն ազդելու էր Հայաստանի վրա: Դեռեւս անհասկանալի է մնում այն, թե ինչպես է նախագահ Թրամփն իրականացնելու իր նախատեսած 25 տոկոս հարկի գանձումը բոլոր այն երկրներից, որոնք շարունակելու են առեւտուր անել Իրանի հետ: Այդ հայտարարությունը դժվար երկընտրանքի առաջ է կանգնեցնում նաեւ Հայաստանին, որը կա՛մ շարունակելու է առեւտուրը Իրանի հետ եւ պատժական հարկերը վճարելու ԱՄՆ-ին, կա՛մ էլ դադարեցնելու է գործակցել Իրանի հետ` խուսափելու համար այդ հարկերից:

Գործնականում, սա մեծագույն մարտահրավերն է, որ Հայաստանը ստիպված է դիմակայել, հակա-իրանական սանկցիաների ամբողջ ընթացքում, որովհետեւ ցարդ գործարարներն ու տնտեսական ոլորտի աշխատողները որոշ չափով հարմարվել էին եւ գտել էին որոշակի լուծումներ գործելու մինչ այժմ գործող պատժամիջոցների պայմաններում: Ամենատարբեր սցենարների դեպքում Հայաստանը միշտ էլ կանգնած է լինելու դժվարինի եւ ծանրագույն դժվարինի միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ: Հակառակ ռազմական միջամտությունից խուսափելու Ամերիկայի որոշմանը, կացությունը դեռեւս մնում է չկարգավորված:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներն այդքան շահագրգռված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկմամբ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը բանտ է լրագրողների համար

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը բանտ է լրագրողների համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական