Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

Գրիգոր Առաքելյան
03/10/2025
- 3 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
89
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկման ընթացքում արտասանած իր ելույթի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի նախագահը պետք է բացատրի «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումը «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու» հետ կապված: Վարչապետը նշել է, որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը երբեք գոյություն չի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական բանակցություններում: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել՝ արդյոք ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ եւս «միջանցք» եզրույթի շուրջ քննարկումներ չե՞ն եղել, եւ եթե նման քննարկումներ եղել են, ապա ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Ադրբեջանի նախագահի ելույթներում պարբերաբար հնչող «միջանցք» տերմինը մտահոգում է ոչ միայն ՀՀ գործող վարչապետ Փաշինյանին, որը վճռական քայլեր է ձեռնարկում՝ գալիք խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու նպատակով, այլեւ՝  մեր հարավային հարեւան Իրանին:

Թեեւ Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ հայտարարելով, որ կայունությունն ու խաղաղությունը Կովկասում բարենպաստ միջավայր են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար, միեւնույն ժամանակ այն արտահայտել է իր մտահոգությունը՝ կապված «արտաքին միջամտության» հնարավոր բացասական հետեւանքների հետ:

Իրանցի քաղաքական մեկնաբան Վալի Քալեջիի կարծիքով, «արտաքին միջամտություն» արտահայտությունը վերաբերում է ԱՄՆ միջնորդությանը «Թրամփի ճանապարհի» ստեղծման գործընթացում եւ ամերիկյան ընկերությունների մասնակցությանն այդ միջանցքի կառուցման ու կառավարման գործում:

Իրանական եւ Եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի (IRAS) կողմից լույս տեսնող պարբերականի վերջին համարում հրապարակվել է «Թրամփի ճանապարհի» առնչությամբ իրանական կողմի մտահոգությունների վերաբերյալ Իրանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Վալի Քալեջիի «Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության համաձայնագրի գինը» վերնագրով վերլուծական հոդվածը: Հոդվածում հեղինակը անդրադառնում է Իրանի տարանցիկ ուղիների վրա «Թրամփի ճանապարհի» տնտեսական եւ աշխարհաքաղաքական հնարավոր բացասական ազդեցության հետեւանքներին:

Քալեջին նշում է, որ Իրանի մտահոգության պատճառը այն է, որ այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» կառուցումը եւ վերահսկողությունը հանձնվել է ամերիկյան ընկերություններին, ինչը կարող է լինել ԱՄՆ-ի ռազմավարության մի մաս՝ ուղղված Իրանի մեկուսացմանը:

Նման մտահոգությունների հիմք, ըստ իրանցի վերլուծաբանի, հանդիսանում են 2025 թ. հունիսի 21-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումն ու Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմը: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի գլխավորությամբ որոշ պաշտոնյաներ քննադատել են այդ միջանցքի գաղափարը՝ հայտարարելով, որ այն «Թրամփի վարձկանների գերեզմանոցը» կդառնա:

Վերլուծաբանի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները Հայաստանում նույնպես սատարել են Իրանի դիրքորոշումը՝ նշելով, որ Ադրբեջանի մուտքը դեպի Նախիջեւան՝ Հայաստանի տարածքով, ընկալվում է որպես Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված՝ արտաքին ճնշման տակ պարտադրված զիջում կամ նույնիսկ սպառնալիք:

Քալեջին իր հոդվածում անդրադարձել է նաեւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ 2025 թ. օգոստոսի 19-ին Հայաստան կատարած այցին, որի ընթացքում հայ պաշտոնյաները վստահեցրել են ԻԻՀ նախագահին, որ տվյալ միջանցքի կառուցումը բացասական ազդեցություն չի ունենա հայ-իրանական սահմանային հաղորդակցության, ինչպես նաեւ երկու երկրների տրանսպորտային եւ առեւտրային հարաբերությունների վրա:

Հոդվածում Վալի Քալեջին նշում է Իրանական կողմի հիմնական մտահոգությունները՝

1. Ճանապարհի տեղակայումը. Այն անցնում է Հայաստանի հարավով՝ Իրանի սահմանի հարեւանությամբ, ինչը առաջացնում է անվտանգության խնդիրներ: Իրանը ակնկալում է, որ Նախիջեւան տանող որեւէ ճանապարհ պետք է հնարավորինս հեռու լինի իր սահմանից՝ իր տարածքային անվտանգությունը պահպանելու համար:

2. Տրանսպորտային խաչմերուկի հարցը. «Թրամփի ճանապարհը» խաչվում է Հայաստանի հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ, որի կառուցման մեջ ներգրավված են իրանական ընկերություններ: Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այդ խաչմերուկում խոչընդոտներ չեն առաջանա իր առեւտրային եւ տրանսպորտային գործունեության համար: Թվարկվում է, որ վերգետնյա կամ թունելային ճանապարհի կառուցումը կարող է դիտարկվել որպես տեխնիկական լուծում:

3. Իրավասությունների հարցը. Իրանը պահանջում է, որ Ադրբեջանի մուտքը դեպի Նախիջեւան պետք է գտնվի Հայաստանի կառավարության իրավասության ներքո: Սակայն Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համաձայնագրով ճանապարհի վերահսկողությունն ու անվտանգությունը վստահված են ամերիկյան ընկերություններին: Իրանը մտահոգված է, որ ամերիկյան վերահսկողությունը կարող է տարածվել նաեւ իր սեփական տրանսպորտային միջոցների վրա՝ սահմանափակելով առեւտուրը կամ քաղաքացիների տեղաշարժը:

Բացի վերը նշվածից, Քալեջիի գնահատմամբ՝ Իրանն այդ զարգացումները չի դիտարկում որպես իր շահերին համապատասխանող գործընթացներ, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի սերտ հարաբերությունները Իսրայելի հետ: Նրա դիտարկմամբ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը եւս կարող է անդրադառնալ Թեհրան-Բաքու հարաբերությունների վրա:
Վերլուծաբանը եզրափակում է, որ Ռուսաստանից հեռացող եւ Արեւմուտքին մերձենալու ձգտում ունեցող Կովկասի հեռանկարը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների, նույնպես չի բխում Իրանի շահերից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

Հաջորդ գրառումը

Վտանգավոր անտարբերություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Վտանգավոր անտարբերություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական