Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը եւ ռուս-ուկրաինական ճգնաժամի ռազմաքաղաքական ու տնտեսական հետեւանքները

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուս-ուկրաինական  ճգնաժամը, բոլոր կանխատեսումներով հանդերձ, միջազգային հանրությանը շոկի ենթարկելուց բացի, օդում կախված բազմաթիվ  անպատասխան  հարցեր թողեց:

Կարեւորագույն հարցերը, բնականաբար,   շարունակում  են մնալ  այդպիսի  ծայրահեղ  քայլի   դիմելու Ռուսաստանի շարժառիթներն ու  Մոսկվայի արդարացումները, ինչպես նաեւ  միջազգային իրավունքի տեսանկյունով  դրանց գնահատականներն ու ճգնաժամի կապակցությամբ տարբեր երկրների հայտարարած պաշտոնական  դիրքորոշումների հետեւանքները: 

Մոսկվայի պատկերացրած  անվտանգային խնդիրները  քննության առնելիս, շատերը փորձեցին  մի պահ վերանալ  այդ օրերին համաշխարհային  լրատվական ցանցի մատուցած  բազմաբնույթ տեղեկատվական նյութերից, ու գնահատականները կառուցել  հնարավորինս անկողմնակալ փաստերի վրա, եւ ըմբռնումով մոտենալ  ՆԱՏՕ-ի դեպի Արեւելք   ընդարձակումից Ռուսաստանի համար ակնկալվող վտանգների էությանը: Սակայն, Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների ծավալն  այնքան մեծ էր, որ նույնիսկ Արեւելյան բլոկի երկրներից հետո նախկին Խորհրդային Միության հանրապետությունների ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ  անդամակցության համար հերթի սպասող մյուս հանրապետությունների շտապողականության փաստը չէր կարող արդարացնել Ուկրաինայի ինքնիշխան պետության դեմ ծավալված ագրեսիան: 

Այնուամենայնիվ,  ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ «հատուկ գործողությունների» անվան տակ լայնածավալ պատերազմ հրահրելու Ռուսաստանի որոշումն արդարացվեց  պատերազմի միջոցով հարցեր լուծելու հակառակորդների հակադիր ճամբարում դիրքավորված փոքրաթիվ  երկրների կողմից, որոնց թվում էր նաեւ Իրանը:   

Իրանում  նկատվող վերջին քաղաքական վերադասավորումների ու արտաքին քաղաքական օրակարգում  «հայացք դեպի Արեւելք» հայեցակարգի տրամաբանության մեջ Թեհրանի ակտիվ ներգրավվածությունը, որի վավերագրումներն  էին «Շանհայյան ակումբին» Իրանի անդամակցությունն ու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի Մոսկվա այցելությունը, գնահատվեցին որպես պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու Թեհրանի ճարահատված  քայլ: Եվ այսօր, անկախ Իրանի նկատմամբ  Ռուսաստանի բարեհաճ կամ  անբարեհաճ վերաբերմունքից, Թեհրանին անհրաժեշտ  էր կանգնել  Ռուսաստանի կողքին, ունենալով որոշակի ակնկալիքներ տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական արդյունքների տեսքով:

Տնտեսական արդյունքները

Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության կախվածությունն  էներգակիրների վաճառքից գոյացող   եկամուտներից, միանգամայն սպասելի էր, որ ԱՄՆ եւ Եվրոմիության պատժամիջոցների սլաքը հիմնականում ուղղվելու էր   հենց ռուսական վառելիքի արտահանման սահմանափակումներին, որն անխուսափելիորեն   հանգեցնելու էր  վառելիքի  միջազգային գների աճին: 

Գնաճը կանխելու նպատակով, ԱՄՆ-ը հարկադրաբար   ճնշում կգործադրի ՕՊԵԿ-ի՝ նավթ արտահանող երկրների կազմակերպության վրա՝  նավթի արտահանման ծավալներն ավելացնելու եւ արեւմտյան երկրների ռազմավարական նշանակության նավթային պաշարներն օգտագործելու  միջոցով   ռուսական վառելիքի    բացը լրացնելու համար: Այս իրավիճակից կարող է օգտվել Իրանը, որին, ըստ ամենայնի,  կարտոնվի իր արտադրանքը, թեկուզ ժամանակավորապես, արտահանել նավթ սպառող երկրներ: 

Մյուս կողմից, էներգակիրների շուկայում Ռուսաստանի համար ստեղծված անբարենպաստ պայմանների հետեւանքով եկամուտի աղբյուրների  նվազեցման, ինչպես նաեւ միջազգային բանկային  համակարգից  օգտվելու սահմանափակումների  պատճառով, Մոսկվան կաշխատի ակտիվացնել ԵԱՏՄ-ի մեխանիզմներն, ու առեւտրատնտեսական   գործարքներից բացառելով դոլարի շրջանառությունը,  հնարավորություն կտա կյանքի կոչել  կազմակերպության անդամ պետությունների միջեւ ֆինանսական գործարքներն   ազգային արժույթի միջոցով իրականացնելու պրակտիկան: Այս իրավիճակից կարող է օգտվել նաեւ Իրանը՝ Ռուսաստանի բազմամիլիոնանոց շուկա մուտք գործելու շնորհիվ:

Քաղաքական արդյունքները

Ուկրաինական ճգնաժամի խորացման դեպքում, Իրանի ու գերտերությունների միջեւ ՀԳՀԾ-ի  շուրջ ընթացող բանակցությունները  կհայտնվեն այդ լարված հարաբերությունների ազդեցության ներքո:  Մինչ  այսօր,  2015  թվականին ՀԳՀԾ-ի շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ   ձեռք բերված պայմանավորվածություններին վերադառնալու  շուրջ  գերտերությունների մոտ առկա էր կոնսենսուս: Դրանով հանդերձ, քաղաքական, տնտեսական ու անվտանգային առումով  Ռուսաստանին  զսպող  քաղաքակականությունը բազմապատկվելու դեպքում, միջուկային զենք արտադրելու հարցում  Իրանի համար Արեւմուտքի նախանշած կարմիր գծերի վերանայման հարցը նույնպես բացառել չի կարելի:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի եւ  որոշ արեւմտյան երկրների կողմից  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից   Ռուսաստանի  մշտական անդամակցությունն առկախելու հարցի  արծարծումը, ինչպես նաեւ  միջազգային պատժամիջոցներից բացի, Ռուսաստանի դեմ տնտեսական լայնածավալ  արշավ սկսելու մասին Ֆրանսիայի խոստումները կստիպեն Մոսկվային   ավելի մերձենալ  Թեհրանին: 

Ռազմավարական արդյունքները

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Ռուսաստտանի շուրջ  տնտեսական պատժամիջոցների եւ այլ կարգի սահմանափակումների օղակը սեղմվելու դեպքում, էներգակիրներից գոյացող եկամուտի  բացը լրացնելու ակնկալիքով, Մոսկվան կարող է վերանայել միջազգային պատժամիջոցների պատրվակով, սակայն ԱՄՆ-ի ու Իսրայելի ճնշման ներքո ռուսական արտադրության  C-300 հակաօդային պաշտպանության համակարգերն Իրանին վաճառելու քաղաքականությունը:  Նման պայմաններում, Իրանը կարող է իր պաշտպանական  կարողությունը  համալրել ռուսական արտադրության ռազմական տեխնոլոգիայի հաշվին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիվանագիտական աշխուժության հեղեղը Թուրքիային կենտրոնական դեմք է դարձնում

Հաջորդ գրառումը

Դարձեա՛լ եւ մի՛շտ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Դարձեա՛լ եւ մի՛շտ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական