Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանահայ համայնքի սոցիալ-մշակութային կյանքը

25/08/2022
- 26 Օգոստոսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանահայ համայնքի սոցիալ-մշակութային կյանքին ու նրա խնդիրները մեր ընթերցողին ծանոթացնելու նպատակով կփորձենք դրանց անդրադառնալ ամփոփ եւ վերլուծական տեղեկատվությամբ:

Հայ եկեղեցու նվիրյալ եւ անխոնջ գործիչներից է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը: Դեռեւս 2000 թ. հունիսի 6-ին Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական  ժողովը նրան միաձայն ընտրել է թեմի առաջնորդ: Նրա թեմակալ առաջնորդության տարիներին կատարվել են մի շարք բարեփոխումներ եկեղեցական կյանքում: Հիրավի, մեծ է Սրբազանի ներդրումը համայնքում դեռեւս 2000-ական թվականների սկզբին կիրակնօրյա դասընթացների կազմակերպման հարցում, որի ընթացքում բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն ստացան ծանոթանալ Հայ եկեղեցու դավանանքին, ծեսին ու պատմությանը: Եվ ահա հունիսի 27-ին Թեհրանի Հայոց թեմի քահանայից դասն ու համայնքային բազմաթիվ գործիչներ Ազգային առաջնորդարանի դահլիճում անակնկալ կերպով նշել են Տ. Սեպուհ արք. Սարգսյանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակը:

Այսօր էլ Սեպուհ Սրբազանի ուշադրության կենտրոնում է համայնքի հոգեւոր կյանքը: Այդ առումով ուշագրավ է, որ դեռեւս մեկ ամիս առաջ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի նախագահությամբ Ազգային առաջնորդարանում գումարվել է ծխատեր քահանա հայրերի, եկեղեցական խորհուրդների դիվանների եւ հայ լուսանկարիչների համատեղ հանդիպումը, որի նպատակն էր եկեղեցական սրբազան արարողությունների կատարման ընթացքում, որքան հնարավոր է լինել պարտաճանաչ ու նախանձախնդիր:

Խնդրո առարկա է դարձել այն, որ պսակադրության եւ մկրտության խորհուրդների կատարման ընթացքում մարդիկ ուշացումով են ներկա գտնվում եկեղեցում, ինչպես նաեւ արարողության մասնակիցները ոչ պատշաճ հագուստով են եկեղեցի մտնում եւ իրենց եկեղեցական արարողություններին հրավիրում են ոչ հայ լուսանկարիչների: Այդ ամենի պատճառով խաթարվում են եկեղեցական խորհուրդները: Մինչդեռ համաձայն Հայոց եկեղեցու հայրերի ուսուցումների՝ ոչ քրիստոնյան իրավունք չունի մասնակցելու կամ ներկա լինելու կրոնական արարողություններին: Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ Իրանում եւս ոչ քրիստոնյաների մուտքը եկեղեցի, հատկապես կրոնական արարողություններին արգելված է:

Այսպիսով, հանձին Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի Հայոց թեմի փորձ է արվում կարգավորել նշված հարցը: Հարկ ենք համարում նշել, որ այս հարցում անցյալում էլ համայնքում նկատվել են որոշ բացթողումներ, որի համար էլ տարբեր առիթներով թեմի նախորդ տարիների հաշվետվություններում կարելի է հանդիպել համանման հարցերի քննարկմանը: Ի դեպ, համայնքում առհասարակ կարելի է տեսնել չափազանց մեծ պատկառանք հոգեւորականների նկատմամբ, որը երբեմն ավելորդ է, քանի որ ոչ թե մերձեցնում, այլ «վանում» է ժողովրդին հոգեւորականից:

Մյուս կողմից հետաքրքրականն այն է, որ հանդուրժողականության համատեքստում, այդուհանդերձ, երկու կրոններն էլ ունեն իրենց այսպես կոչված «կարմիր գծերը», որը չի թույլատրվում խախտել: Այն է՝ հատկապես ծեսերի ընթացքում ներկա չգտնվել այն կրոնական կենտրոնում, որի անդամն ու հետեւորդը չես: Ընդ որում, Իսլամական արժեհամակարգով ապրող հանրապետությունում դա եւ՛ օրենք է, եւ՛ ինքնության յուրօրինակ ցուցիչ: Ահա թե ինչու քայլեր են ձեռնարկվում բացառելու նման միջադեպերը:  

Վերոնշյալ հանդուրժողականության համատեքստում հիշարժան է, որ Իսլամական մշակույթի եւ առաջնորդության նախարարության նախաձեռնությամբ եւ Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհրդի կազմակերպությամբ հուլիսի 14-ին Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության սրահում տեղի է ունեցել Կրոնական փոքրամասնությունների երաժշտական փառատոնը: Փառատոնի ընթացքում հոգեւոր երգերի կատարումով հանդես է եկել 17 մասնակից, այդ թվում՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» եւ «Տաթեւ» երգչախմբերը՝ Արբի Բաբումյանի եւ Համիկ Ալեքսանդրյանի ղեկավարությամբ, հրեա համայնքից՝ Շելեմո Աղելիանը, Շանիել Ռահմանին, Էլիշա Բալազադեն, Իգալ Մալեքան, Գաբրիել Շամուելյանը, Ռամոնա Քալիչեն, ասորի համայնքից՝ Չարլիզ Կաթոլիկը, իսկ զրադաշտներից՝ Շիրին Խոդափարասթը:

Նոր Ջուղայի հայ համայնքից հանդես են եկել նաեւ «Դումահ» (Վահան Վարդեւանյան, Շանթ Սարյան, Կարեն Դիլանչյան, Արայիկ Սիմոնյան եւ Սերգեյ Փանոսյան), «Միհր» (Էրվին Հովսեփյան, Մելվին Թորոսյան եւ Լեմոել Թահմազյան) խմբերը, ինչպես նաեւ Այլին Քեշիշյանը, Տեսիլ Գալստանյանը, Էմմանուել Ասատրյանը, Էմիլի Պողոսյանը, Արամե Ալեքսանդրյանը, Նազելի Փանոսյանը, Արամե Ասատրյանը, Վիլիամ Հովսեփյանը:

Հարկ է նշել, որ եզակի դարձած այս հոգեւոր-մշակութային երեկոյի ընթացքում հնչել են բազմատեսակ երաժշտական գործիքներ, սկսած՝ դաշնամուրից, կիթառից ու սանթուրից, մինչեւ հանգ դրամը, դաֆը, շոֆարը (հրեաների ավանդական նվագարան) եւ այլն: 

Նշելի է, որ դեռեւս մեկ ամիս առաջ անհատական եւ խմբային հայտեր են ընդունվել այս փառատոնին մասնակցել ցանկացողներից: Արդյունքում բոլորին հաջողվել է անցնել փառատոնի փուլը: Ընտրական փուլի ժյուրիի անդամներն են եղել երգ-երաժշտության մասնագետներ Նայիրա Ալեքսանյանը, Ասպետ Սիմոնյանը, Նարբե Գրիգորյանը եւ հրեա համայնքից՝ Իգալ Սասունը:

Փառատոնի ավարտին Իսլամական մշակույթի եւ առաջնորդության նախարարության ներկայացուցչի, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վրեժ Տեր-Մարտիրոսյանի, Շահինշահրի ասորիների խորհրդի նախագահ Մայքլ Էյվազիի, զրադաշտների խորհրդի նախագահ Փեյման Սարդարի եւ հրեա համայնքի խորհրդի նախագահ Սյուն Մահգերեֆթեի կողմից գնահատագրերի եւ հուշամեդալների հանձնումը բոլոր մասնակիցներին, հիրավի, վկայում է Իրանում պետական մակարդակով միջկրոնական հանդուրժողականության մասին:  

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհի ամանահզոր ատոմակայանը գտնվում է Ճապոնիայում

Հաջորդ գրառումը

Մինչ հայը տուն է այրում, ադրբեջանցին իր մկրատն է սրում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրբազան Հայր, Դուք այսօր ավելի ազատ եք, քան ձեզ դատողը

03/10/2025
Հրապարակախոսություն

Արմինե Մելիքսեթյանը նախընտրեց իշխանություններին ստրկահպատակ ծառայել և այսօր թաղեց իր հեղինակությունը. փաստաբան

03/10/2025
Հաջորդ գրառումը

Մինչ հայը տուն է այրում, ադրբեջանցին իր մկրատն է սրում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական