Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական 1401 թվականը հայ համայնքի կյանքում

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս օրերին հարեւան Իրանում նշում են նոուռուզը, որը առիթ է դարձել հայ համայնքային գործիչների համար ամփոփելու նախորդ տարում սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում կատարված աշխատանքներն ու բացթողումները:

Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն ամփոփելով իրանական 1401 թվականը՝ առանձնացնում է խորհրդարանական եւ պետական մակարդակում իրանահայության երկու կարեւոր ձեռքբերում: Առաջինը կրոնական փոքրամասնություններին եւս հնարավոր դարձավ զբաղեցնել գերզգայուն պաշտոններ, որի վերաբերյալ նախապես տեղեկացրել ենք մեր ընթերցողներին: Իսկ երկրորդն առնչվում է Քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածին, ըստ որի, ժառանգության բաժանումը հաշվարկվում եւ կատարվում է քաղաքացու նախկին դավանանքի օրենքի համաձայն: Այսինքն՝ կրոնափոխության դեպքում ժառանգությունը չի կարող փոփոխության ենթարկվել:

Կարծում ենք, որ իրավական տեսանկյունից նշված օրենքները կարեւոր են, սակայն կարիք են զգում լրամշակման, քանի որ առաջինի դեպքում չեն կարող օգտվել, օրինակ, երկքաղաքացիություն ունեցող այն իրանահայերը, որոնք ունեն միաժամանակ ՀՀ քաղաքացիություն: Այդպիսով, նրանք չեն կարող ԻԻՀ-ում զբաղեցնել պաշտոններ:
Մյուս կողմից հակառակ նշված որոշ ձեռքբերումների, համայնքում շարունակում են մնալ խնդրահարույց կարիքավոր ընտանիքներին օժանդակության, ուսանողներին աջակցության, դպրոցների եւ կրթական ոլորտի բարելավման հարցերը:

Համայնքում օրակարգային է դարձել նաեւ համայնքի որոշ դպրոցների օպտիմալացման հարցը, որը ստեղծվել է շարունակական արտագաղթի հետեւանքով: Այդ պայմաններում արդիական է համարվում տեղեկատվական տեխնոլոգիաներով նորարար կենտրոնների ձեւավորման ծրագիրը, որը աշակերտներին հնարավորություն կտա զարգացնել ստեղծագործական ունակությունները: Սակայն այս դեպքում էլ կարծում ենք անհրաժեշտ են ավելի շատ ֆինանսական ներդրումներ:

Հարկ է նշել, որ վերանորոգվել է «Թովմասեան» դպրոցի սրահը, «Մարի Մանուկեան» դպրոցի լաբորատորիան, չորս մանկապարտեզի բակերը, համալրվել են «Թունեան-Թովմասեան» եւ «Սողոմոնեան» դպրոցները նոր համակարգիչներով: Հատկանշական է, որ Իսլամական խորհրդարանից այս տարի ստացվել է փոքրամասնություններին տրամադրված ֆինանսական հատկացումը, որը կարող է օգտակար լինել որոշ հարցերի լուծման համար: 

Այսպիսով, իրանական 1401 թվականն ավարտվում է հայ համայնքի համար սոցիալ-իրավական որոշ խնդիրների լուծմամբ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցեր հետագայում լուծելու սպասումով: Ակնհայտ է, որ մի շարք խնդիրներ էլ առաջացել են արտագաղթի հետեւանքով, որն էլ նոր իրավիճակ է պայմանավորում գերազանցապես մայրաքաղաքային հայկական այս համայնքում:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ կնքահայրն Ամազոնում. Ժիրայր Թութունջյան

Հաջորդ գրառումը

Ի՞նչ է նախապատրաստում Արեւմուտքը եւ արդյո՞ք մեր դեմ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է նախապատրաստում Արեւմուտքը եւ արդյո՞ք մեր դեմ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական