Օրերս Երեւանում տեղի ունեցած կարճամետրաժ եւ ուսանողական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնում փայլել են իրանական «Արամ» եւ «Արեւի խավարում» ֆիլմերը: Փառատոնի մրցութային բաժնում ցուցադրվել է 33 ֆիլմ, այդ թվում՝ 2 ֆիլմ Իրանից: Մի աղջկա առօրյայի մասին պատմող իրանական կարճամետրաժ «Արամ» ֆիլմն արժանացել է փառատոնի լավագույն ֆիլմի մրցանակին: Փառատոնի մրցութային բաժնում լավագույն գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել Ալիռեզա Ղասեմիի եւ Ռահա Ամիրֆազլիի «Արեւի խավարում» իրանական ֆիլմը:
Կ.Մ.