Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրականության զգացողությունը կորցրած երկիր Հայաստանս

06/12/2024
- 6 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհախառն իրավիճակ է, հակասությունները, հակամարտություններն ու ռազմատնտեսական մրցավազքը տիրապետում են երկրագնդի մեծ մասի վրա, Չինաստանից մինչեւ Միջին Արեւելք, Եվրոպա, Կովկաս եւ այլուր, տեղ-տեղ ռազմական բախումների, անգամ նորահնար զինատեսակների օգտագործմամբ: Բոլորն սպասում են մեծ պայթյունի, անգամ՝ միջուկային բախման, որից սարսափահար զգուշացել է մարդկությունը Հիրոշիմայի ու Նագասակիի ռմբահարման օրերից ի վեր՝ հույսը դնելով գրեթե նույն օրերին ծնունդ առած ՄԱԿ-ի ու դրա Անվտանգության խորհրդի ողջախոհության, Սպիտակ տնից Կրեմլ գործող «կարմիր» հեռախոսային գծի, մարդասիրական հազարավոր ֆորումների, պայմանագրերի, բանակցությունների, խաղաղության մարտիկների, նույնիսկ՝ արվեստի մարդկանց ու կրոնական առաջնորդների վրա:

Մինչդեռ, այժմ, տասնամյակներ հետո, միջուկային ռումբերի տեսակները, քանակը, դրանք արձակող բալիստիկ եւ մյուս հրթիռներն այնքան են կատարելագործվել, որ, ինչպես Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Աննի Ջակոպսընն է գրում իր «Միջուկային պատերազմ» («Nuclear War») աշխատության մեջ, վայրկյանների ընթացքում մարտագլխիկները կարող են թռչել ցամաքամասից ցամաքամաս եւ ընդամենը 2 ժամվա ընթացքում կործանել ողջ աշխարհը:

Այս տողերը չեն գրվում վախեցնելու համար, այլ՝ զգաստացնելու մեր ժողովրդին, որը կարծես զրկվել է իրականության զգացողությունից, դիտում-լսում, բայց չի գիտակցում ողջ աշխարհին ու մեր երկրին սպառնացող վտանգները, չի փորձում հասկանալ բոլորիս համաշխարհային աղետը մոտեցնող տարածաշրջանային բախումների դրդապատճառները, դերակատարներին, որոնց մեջ երեւում են Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, որոնց զոհ են դառնում նաեւ մեր ազգակիցները Բեյրութում, Հալեպում, Կամիշլիում, այդ եւ այլ վայրերից նրանց տարերային փախուստ-արտագաղթի միտումները:

«Մենք ի՞նչ կարող ենք անել որ» խոսույթը կամ մտածողությունը վարակել է մեր հանրության մեծ մասին, որը, ինչպես 2018 «թավշային» տարում, ապա  2020-ի պատերազմի եւ այնուհետեւ 2023-ին Արցախի հանձնման եւ դրան զուգահեռ կրծոտված ու դեռ կրծոտվող հայրենի տարածքների, ռազմական նպաստավոր դիրքերի մատուցումը թշնամուն:

Զգաստության կոչը ուղղված չէ գործող իշխանություններին ու նրանց  հետեւորդ համբակներին: Անիմաստ է: Նախաաղետային պայմաններում նրանք զբաղված են կապիկային գործարարությամբ (monkey business), ընչաքաղցությամբ, Արեւելք-Արեւմուտք ձեռնածությամբ, «խաղաղության դաշնագիր» լոլոյով, հեծանիվով, դոլմաջիությամբ, պետություն թե՞ հայրենիք սոփեստությամբ եւ խորհրդարանում ռազբորկաներ սարքելով, ինչի մասին մեր փորձառու աշխատակցուհին կողքի սյունակներում ներկայացրել է ողբերգակատակերգական դրամա՝ Չարենցի «Կավկազ թամաշայի» հանգույն:

Իսկ «մենք ի՞նչ կարող ենք անել» հարցն ունի հակիրճ պատասխան. մաքրել մեր տունը, իշխանության բերել մեր զարգացած եւ իրատես երիտասարդությանը, շատացնել նյութական մեր կարողությունները, վերակազմակերպել մեր բանակը, հզորացնել մեր դիմադրողականությունը, պատրաստվել դիմագրավելու գալիք բոլոր փորձանքները:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մշտադրամա

Հաջորդ գրառումը

Բերիո Հայոց թեմի առաջնորդը հալեպահայերին հորդորել է խուճապի չմատնվել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Բերիո Հայոց թեմի առաջնորդը հալեպահայերին հորդորել է խուճապի չմատնվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական