Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի «Ութոտնուկի հայեցակարգը»  Իրանի հետ ռազմական բախման ժամանակ Թուրքիան աջակցելու է  Իսրայելին

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելի երբեմնի վարչապետ (1977-1983) «Մենախիմ Բեգինի հայեցակարգ»  անվանումն ստացած Իրանի միջուկային հաստատությունների ոչնչացմանն  ուղղված  ծրագրի համար նախատեսված ռազմական բյուջեն, ըստ իսրայելական աղբյուրների,   ամենամեծ հատկացումներից է, որը պետք է օգտագործվի, Թել Ավիվի պատկերացմամբ, Իրանի «կասկածելի» թվացող միջուկային ծրագրի  չեզոքացման նպատակով:

Իսրայելի ռազմական կառույցների բարձրաստիճան ղեկավարության փոխանցմամբ, Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու  նպատակով հատկացվել  է 1,5 միլիարդ դոլար: Իսրայելի նախկին արտգործնախարար եւ ներկայիս  ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանի համոզմամբ՝ երկու երկրների միջեւ  ռազմական բախումն անխուսափելի է դարձել, եւ  միայն ժամանակի հարցն է:

Իսրայելի ռազմական կառույցները ներկայացնող պաշտոնատար անձանց վկայությամբ, երկրի ղեկավարության համաձայնության դեպքում Իսրայելի ռազմական գերատեսչությունը պատրաստ է լայնածավալ հարձակում   իրականացնել  Իրանի դեմ  եւ չեզոքացնել  հարձակման հետեւանքները, այդ թվում՝ դիմակայել  Լիբանանի Հըզբոլլահին ու Գազայի Համասին:

Օրերս էլ Իսրայելի  արտաքին գործերի  նախարար Յաիր Լապիդը,  իրանական «սպառնալիքի» պատճառաբանությամբ հորդորել  է Թուրքիա ճամփորդած  Իսրայելի քաղաքացիներին անհապաղ  լքել Թուրքիայի  տարածքը:  Իսրայելական աղբյուրները նշում են, որ Թուրքիայում ձերբակալվել են «կասկածելի գործողություններին»   մասնակցելու  մեղադրանքով   ԻԻՀ  Կորպուսին վերագրվող  իրանցիներ, որի առիթով  էլ Իսրայելի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը՝  Իսրայելի  քաղաքացիների  «կյանքը փրկելու»  համար Թուրքիայի անվտանգության ծառայությունների ձեռնարկած միջոցառումների  կապակցությամբ: Մինչ այդ, երկիրն  անհապաղ լքելու հորդորով պաշտոնական Թել Ավիվը  դիմել էր նաեւ Թայլանդ այցելած Իսրայելի քաղաքացիներին: 

Թուրքիայի ու Թայլանդի տարածքները լքելու մասին Իսրայելի իշխանությունների  հորդորին նախորդել էին իրանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրություններն առ այն, որ Իրանի Պահապանների կորպուսի  օդագնացության ու տիեզերագիտության ստորաբաժանման ու երկրի պաշտպանության նախարարության  երկու ներկայացուցիչներ՝ Ալի Քամանին ու Մոհամմադ Աբդուսը «ծառայության  պահին» զոհվել են:

Բրիտանական «էկոնոմիստ» պարբերականն էլ, վկայաբերելով  Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթի իրանական ուղղությամբ վերանայված   քաղաքականության մասին հարցազրույցից որոշ հատվածներ, նշում  է, որ Իսրայելը որդեգրել է «ՈՒԹՈՏՆՈՒԿԻ» քաղաքականությունը,  այն իմաստով, որ Թել Ավիվն այլեւս չի զբաղվելու իրանական  ճյուղավորումների ու  պրոքսի խմբավորումների հարցերով,  եւ մշակել է նոր մարտավարություն, որի նպատակն է թիրախավորել հենց «ՈՒԹՈՏՆՈՒԿԻ» գլուխը:

«Էկոնոմիստ» պարբերականն այնուհետեւ նշում է, որ նախկինում  Իսրայելի   գործողությունները հիմնականում ուղղված էին Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ  գործունեությանն  ու այդ ուղղությամբ աշխատանքներ  իրականացնող մասնագետներին: Եվ Կորպուսի կապակցությամբ Իսրայելի ձեռնարկումները   սահմանափակվում   էին  միայն   երրորդ երկրներում  գործունեություն ծավալող Իրանի պրոքսի խմբավորումների վնասազերծմամբ: Սակայն, ըստ «Էկոնոմիստ» պարբերականի, վերջին շրջանում Իսրայելի թիրախում են  հայտնվել հենց Իրանի տարածքում գործունեություն ծավալող կորպուսականները: «Էկոնոմիստ» պարբերականի կարծիքով, փետրվար ամսին Իրանի արեւմտյան նահանգներից մեկում  Կորպուսին պատկանող  ԱԹՍ-ների  գործարանի  պայթյունը եւ մայիսին Կորպուսի «Ղոդս»  ստորաբաժանման  հրամանատարներից մեկի՝ Սայյադ Խոդայիի Թեհրանում տեղի ունեցած  սպանությունն այդ կարգի  գործողությունների շարքին է դասվում:   

Փաստորեն,  շղթայաբար տեղի ունեցող  Իրանի կորպուսականների թիրախավորումը, որոշ վերլուծաբանների կարծիքով,  վկայում է Իրանի ու Իսրայելի միջեւ հնարավոր ռազմական  բախմանը հանգեցնող  Իսրայելի հռչակած «ՈՒԹՈՏՆՈՒԿԻ» քաղաքականության մեկնարկի մասին, որի կապակցությամբ Անկարան  Թուրքիայի վարչապետի  խորհրդականի շուրթերով հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Իսրայելի ու Իրանի միջեւ ռազմական բախման դեպքում Թուրքիան կանգնելու է Իսրայելի կողքին:

Մայիսի 4-ին CNN TURK  հեռուստաալիքի կազմակերպած  հեռուստաբանավեճի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի խորհրդականը, անդրադառնալով Իրանի ու  Իսրայելի միջեւ հնարավոր ռազմական բախմանը, նշել է, որ արցախյան պատերազմի ժամանակ Իսրայելը, հաշվի առնելով Թեհրանի ու Բաքվի միջեւ ոչ բարեկամական հարաբերությունները,  օգնություն է ցուցաբերել  Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին: Իսրայելին ցուցաբերվող օգնությունն արդարացնելու նպատակով խորհրդականն արտասանել է  «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» ասացվածքն ու  բացահայտել Իսրայելին օգնություն ցուցաբերելու եղանակը՝ նշելով, որ օդային հարված հասցնելիս  Թուրքիան իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բեռլինի դատախազությունը «Ազգ»ին հաստատեց՝ Գոռ Հ-ն ԳԴՀ եւ ՀՀ քաղաքացի է

Հաջորդ գրառումը

Շահումյանի անկումից 30 տարի է անցել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Շահումյանի անկումից 30 տարի է անցել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am -ը։...

ԿարդալDetails

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական