Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը նոր դաշնակիցներ է որոնում, իսկ Բաքվին մղում արկածախնդրության

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Արաբական Ծոցի երկրների հետ հակաիրանական դաշինք կազմելու աղոտ հույսը Իսրայելին մղում է Կենտրոնական Ասիայում ուղիներ որոնել, գրում է գերմանալեզու «Իսրայելն այսօր» պարբերականի վերլուծաբանը՝  նկատել տալով արտգործնախարար Էլի Քոհենի գործունեությունը՝ Իրանի՝ Իսրայելի դեմ առանցք ձեւավորելու, ամրապնդելու ջանքերի դեմ:  Իսրայելի հետ ընդհանուր «ռազմավարական մարտահրավերներ» հաղթահարող առաջին երկիրն Ադրբեջանն է, գրում է թերթը:  Ապրիլի 18-ին Ալիեւի հետ հանդիպմանը Քոհենն առաջին հերթին խոսել է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին»՝ ակնարկելով միջպետական համագործակցությունը:  Երկու երկրների առեւտրային շրջանառությունն ավելի քան 230 միլիոն դոլար է, հաջորդ տարիներին կրկնապատկելու ցանկությամբ, գրում է վերլուծաբանը՝ շեշտելով Քոհենի՝ Բաքվի հետ համագործակցության գլխավոր ոլորտները՝ պաշտպանություն եւ գաղտնի ծառայություն: 

Ադրբեջան այցի ավարտին Քոհենն ասել է. «Իսրայելն ու Ադրբեջանը  իրանական սպառնալիքը նույն կերպ են ընկալում: Այաթոլլահի ռեժիմը սպառնում է մեր երկու տարածաշրջաններին՝ ֆինանսավորելով ահաբեկչությունը:  Պետք է միասին գործենք, որ թույլ չտանք Իրանին ձեռք բերել միջուկային հնարավորություններ»:

 «Իսրայելն այսօր» -ի վերլուծաբանը նշում է , որ Իրանը բազմիցս մեղադրել է իր հարեւանին՝ իր միջուկային ծրագրի դեմ «Մոսադի» գործողություններին աջակցելու մեջ: Օրինակ՝ իրանական միջուկային արխիվը, որը 2018 թվականի հունվարին «Մոսադի» գործակալները գողացել էին Թեհրանի արվարձանում գտնվող պահեստից, «Մոսադը» 2 բեռնատարով այդ արխիվը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել էր Բաքու:

Արխիվն այնուհետ Ադրբեջանի մի օդանավակայանից ուղարկվել էր Իսրայել:  Հաղորդվել է նաեւ, որ «Մոսադն» Ադրբեջանից անօդաչու սարքերի միջոցով նաեւ հարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա: 

Քոհենի այցը Բաքու տեղի ունեցավ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ անընդհատ աճող լարվածության ֆոնին, գրում է լրատուն՝ հիշատակելով, որ ապրիլի սկզբին Ադրբեջանն արտաքսեց իրանցի չորս դիվանագետի, որոնց կասկածում էր ահաբեկչական գործունեության եւ լրտեսության մեջ: Սա վերջինն էր 2 երկրների միջեւ տեղի ունեցած միջադեպերի երկար շարքից, երկու հարեւանների միջեւ պատերազմն այլեւս չի կարելի բացառել, գրում է վերլուծաբանը:

«Եթե դա տեղի ունենա, Իսրայելն, ամենայն հավանականությամբ, կաջակցի Ադրբեջանին՝ ավելի շատ զենքով եւ ռազմական խորհրդատվություններով:  Իսրայելն աննախադեպ ծավալներով զենք է մատակարարել Ադրբեջանին.  2016 թվականից ի վեր Իսրայելի` Ադրբեջանին մատակարարած սպառազինությունը վճռորոշ նշանակություն ունեցավ 2020 թվականին Հայաստանի նկատմամբ այդ երկրի ռազմական հաղթանակի համար եւ 2022 թվականի սեպտեմբերին, երբ ԼՂ-ի շուրջ սկսվեց մարտերի հերթական փուլը», գրում է իսրայելական թերթը՝ նշելով, որ Իսրայելն այժմ ամրապնդել է կապերը Իրանի մեկ այլ հարեւանի՝ Թուրքմենստանի հետ:  Քոհենը Աշխաբադում Իրանի հետ սահմանից 17 կմ անդին Իսրայելի դեսպանություն բացեց:  Վերլուծաբանն անդրադառնում է Իրանի` Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ էմիրությունների հետ վերանորոգվող դիվանագիտական կապերին եւ նշում Իսրայելի նոր նախաձեռնության մասին:  Նա ակնարկում է, որ ամերիկյան CBNC-ին տված հարցազրույցում Նեթանյահուն չի բացառել, որ Սաուդյան Արաբիայի հետ կարող է նորմալացնել հարաբերությունները, քանզի Ռիադի կառավարության հետ կապ պահպանում են:  Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն աշխարհում առաջատար է նորարար տեխնոլոգիական ոլորտում, ինչը «կարեւոր» է նավթով հարուստ թագավորության համար: 

Վերլուծաբանը նկատել է տալիս, որ Ռիադի եւ Սիրիայի «դիկտատոր» Բաշար ալ Ասադի միջեւ էլ բանակցություններ են ընթանում:  Սաուդյան Արաբիայի՝ Իրանի նկատմամբ քաղաքականության փոփոխությունը, ըստ երեւույթին Իսրայելի համար պատճառ է հանդիսացել, որ ուշադրությունը բեւեռի Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրների վրա:  Բացի այդ ուղղությունը, Իսրայելը դիմում է Եվրոմիությանը եւ ցանկանում է, որ ԵՄ-ն ուժեղացնի ճնշումը Թեհրանի ռեժիմի վրա: 

Քոհենը վերջերս գտնվում էր նաեւ Իսպանիայում, որ առաջիկայում պետք է ստանձնի ԵՄ նախագահությունը:  Նա հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելի հետ: Բորելի հետ իր բանակցությունների ընթացքում իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը ԵՄ-ին կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում եւ աշխատել, որ Իրանը կանչվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ միջուկային զենքի ծրագրի էսկալացիայի պատճառով:

Վերլուծության շարունակությունը՝ հաջորդ համարում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ-ն Արեւմուտքի հետ միջուկային զենքի հաշիվը կհավասարեցնի՞ «1-1»-ի

Հաջորդ գրառումը

Հորդոր Շվեյցարիային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հարցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Հորդոր Շվեյցարիային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհապաղ քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության հարցը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական