Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը Գազայում թիրախավորել է քրիստոնեական եկեղեցիները, սպանում է քրիստոնյաներին

Հակոբ Չաքրյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում Իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի եւ իսրայեական պաշտպանության բանակի միջեւ սկսած ռազմական բախումները Իսրայելի նախաձեռնությամբ տարածվեցին Անդրհորդանանի՝ Պաղեստինի ինքնավարության տարածքում: Ռազմական գործողությունների աշխարհագրության ընդարձակումը բոլորովին  չարդարացրեց ՀԱՄԱՍ-ին Գազայում արմատախիլ անելու, պաղեստինցիներին հիմնովին հաշվեհարդարի ենթարկելու հրեական պետության մարտավարությունը: Թեեւ Իսրայելը կրկին հիմնահատակ ավերեց Գազայի գլխավորությամբ Պաղեստինի քաղաքները, սպանեց մոտ 20 հազար պաղեստինցի, նորածին մանուկները ներառյալ, խրվեց ճահճի մեջ: Թվում է, թե հիմա նրա առաջնահերթ խնդիրը «պատվավոր» նահանջն է: Բայց ինչպե՞ս:

Կարծես  հարցի պատսխանը Իսրայելն էլ չգիտի: Սակայն Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ սանձազերծված, ապա, վերաճելով լայնամաշտաբ պատերազմի, ողջ Պաղեստինն ընդգրկած  ռազմական գործողությոններից առաջ արդեն հայտնի էր, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին հաղթել չի կարող, բայց չի էլ պարտվի: Գալով Արեւմտյան ափի պաղեստինցիներին, ապա նրանց էլ բնութագրել է Գազայում բնակվող մի  կին, ասելով. «Մենք երկրագնդի վրա կենդանի նահատակներ ենք, պատրաստ զոհաբերելու մեր զավակներին հանուն Պաղեստինի»: Նա այս խոսքերով, իր երեխաներին փլատակների տակ կորցնելուց հետո, ինչպես դեկտեմբերի 20-ին նշել է թուրքական  timeturk.net  կայքը, փորձել է մխիթարել ամուսնուն:

Ինչպես երեւում է՝ հաշվեհարդարի առումով Իսրայելը սոսկ մահմեդական պաղեստինցիներով չի սահմանափակվում, այլեւ Գազայում թիրախավորում է նաեւ քրիստոնեական եկեղեցիները: Դեկտեմբերի 16-ին իսրայելական զորքերը, պատճառաբանելով, թե տարածքում տեղակայված են ՀԱՄԱՍ շարժման գրոհայիններ, գնադակոծել են Գազայի Սբ. Ընտանիք Կաթոլիկ եկեղեցին, մինչդեռ Իսրայելի հարձակումներից փրկվելու համար այնտեղ դեռեւս հոկտեմբերի 7-ին ապաստանել էին Գազայի քրիստոնյաները:

Նշվել էր, որ հրետակոծության հետեւանքով եկեղեցում իր դստեր հետ սպանվել է մայրը, 7 հոգի վիրավորվել: Այնուհետեւ, սակայն, պարզվեց, որ սպանությունը իսրայելցի դիպուկահարներն են կատարել եւ սպանված մայրն ու դուստրը՝ Նադիհա Հալիլ Անտոնն ու Սամար Քամալ Անտոնը Անգլիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի առաջին պաղեստինցի պատգամավոր Լեյլա Մորանի ազգականներն են: Մորանը ելույթ ունենալով խորհրդարանում, ըստ թուրքական մամուլի, ասել է, որ եկեղեցում ապաստանածներից ոչ մեկը որեւէ առչություն չունի ՀԱՄԱՍ-ի հետ, նրանք միանձնուհիներ են, որբեր եւ հաշմանդամներ: Այնուհետեւ նա շարունակել է. «Եկեղեցու դռան առջեւ տանկեր են, իսկ շուրջը՝ զինվորներ ու դիպուկահարներ, սպանում են նրանց, ովքեր դուրս են գալիս շենքից»:

Դատապարտելով Նահիդա եւ Սամար Անտոնի սպանությունը, Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Իսրայելի բանակը Գազայում թիրախավորում է քրիստոնյաներին եւ քրիստոնեական եկեղեցիներին, ավելացնելով. «Նահիդա Հալիլ Անտոնին իր դստեր՝ Սամարի հետ իսրայելցի դիպուկահարներն են սպանել, ոմանք ասում են. «Սա ե՛ւ ահաբեկչություն է, ե՛ւ պատերազմ: Ոչ, սա պատերազմ չէ, այլ ահաբեկչություն»: Սպանությունը դեկտեմբերի 17-ին հաղորդագրությանբ դատապարտել է նաեւ Երուսաղեմի հունաց պատրիարքարանը:

Ավելին, Գազայում միայն վերոհիշյալ կաթոլիկ եկեղեցին չի թիրախավորվել. իսրայելական զորքերի հարձակման է ենթարկվել նաեւ Գազայի հարավում Ազ-Զեյթուն թաղամասի հունական  Porphyrius  եկեղեցին: Մինչ իսրայելական բանակը հրթիռակոծում է քրիստոնեական եկեղեցիները եւ սպանում Գազայի քրիստոնյաներին, Իսրայելի պատասխանատու գործիչները անամոթաբար հայտարարում են, որ Գազայում ո՛չ քրիստոնյա բնակչություն կա, ո՛չ էլ քրիստոնեական եկեղեցի:
 
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հիսուսի ծննդավայրում՝ Բեթղեհեմում էլ խաղաղության համար աղոթում են

Հաջորդ գրառումը

Իրանը կներքաշվի՞ պատերազմի մեջ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Իրանը կներքաշվի՞ պատերազմի մեջ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական