Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկը` ԽՄԿԿ-ի ժամանակները

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանաբնակը, ինչպես ընդամենը երեք տասնամյակ առաջ իր բախտակից բալթյան ու արեւմտաեվրոպական հանրապետությունների մարդիկ, ցանկանում ու երազում է արդեն որոշակիորեն կայացած այդ պետությունների քաղաքացիների պարզ առօրյայով ապրելու համեստ միջավայրը ունենալ: Նման ցանկությունն առաջացել է այն պարագայում, երբ այդտեղ եւ այլուր ժամանակավորապես թե արդեն մշտապես բնակվող իր հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու ծանոթները մշտապես են փաստում, որ իրենց հարեւանները, լինեն թե աշխատանքային գործընկերները, որեւէ առանձնահատկությամբ չեն զանազանվում. ժամանակին աշխատանքի են գալիս, ընդմիջմանը համեստ սնվում եւ իրենց արածից բավարարված տուն մեկնում, հաջորդ աշխատանքային օրվան նախապատրաստվում, հետն էլ հանգստյան օրերի անելիքները ծրագրում, արձակուրդի պլանները կազմում: Կարծես արտառոց ոչինչ չի կատարվում, ինչ լինելու է լինում է, գնումներ կատարելիս  թվերում փոփոխություններ նկատվում են, սակայն ոչինչ, տանելի են, ինչ-ինչ միջոցներով դրանք կարելի է հաղթահարել:

Եթե համառոտ ասենք, մարդ արարածի այդ տեսակները, լատիշ թե էստոնացի լինեն, կամ չեխ թե լեհ,  մեր հեռու ու մոտիկ մարզաբնակներից էապես ոչնչով չեն տարբերվում ու առանձնանում, որը նաեւ իրենք են փաստում մեր հայրենակիցների հետ զրույցներում: Ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը, որ մենք սովորականից հաճախ ենք առանձնացնում նրանց, ինչ-որ հատկություններ վերագրում, որոնցից իմա` չգիտես ինչու զուրկ ենք, անգամ անկարող ու անօգնական: Մի տեսակ թե յուրօրինակ փակուղային վիճակ է ստեղծվում, որից թվում է ելք չկա, սակայն քանի որ ամեն պարագայում ելք այնուհանդերձ կա, հարկ է փորձել, անգամ Պարույր Սեւակի ձեւակերպմամբ` պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ խոսքերից հետո: Թե ինչու որոշակիորեն կտրուկ, ստորեւ:

Հանրահայտ է, որ Հայաստանի հանրապետությունում աղքատ ու ծայրահեղ աղքատ բնակչության հատված կա` իշխանության հավաստմամբ: Նկատենք, որ նման խավ կա անգամ կայացած երկրներում, միայն թե` այլ չափանիշներով, այնպես որ` ո՜ւր նրանց աղքատը, ո՜ւր մեր ծայրահեղ աղքատը. դրանք տարբեր հասկացություններ են: Այդ տարբերությունը մասամբ իսկ նվազեցնելու նպատակով ՀՀ կառավարությունը 2022 թվականի հունվարի 1-ից 26,5 հազար դրամ կենսաթոշակ ստացողների ամսվա գումարը բարձրացրեց 28,6 հազար դրամի, ամբո՜ղջ 2,1 հազարով: Թե ինչ է կարելի գնել այդ գումարով արդեն իսկ սկսված աննախադեպ գնաճի պայմաններում, հնարավոր չէ որեւէ ձեւով պատկերացնել կամ հաշվել: Ի հավելումն այս վիճակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարեց, որ 600 հազարի մոտեցող կենսաթոշակառուների ստացածն անգամ 5,4,3-հազարական դրամով յուրաքանչյուր ամիս բարձրացնելը հնարավոր չէ, քանզի այն բնուջեից հարյուր միլիարդավոր դրամների հատկացում կպահանջի, որը պարզապես չկա, առաջիկա տարիներին էլ չի լինի: Ի՞նչ անել:

Վարչապետական շնորհներով օժտված ՀՀ շարքային քաղաքացիս, որ նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, միասնական սոցիալական ծառայություն կատարած հարցմանս պատասխանից տեղեկացավ, որ կենսաթոշակառուներից 302510-ի ամսվա ստացածը փոքր է 40-հազարական դրամից: Բարեբախտաբար այդ օրերին հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին եռամսյակում աճել է 9,6 տոկոսով, որը մի քանի հարյուր միլիարդ դրամ է կազմում: Այնքանով որքանով բյուջեից վերաֆինանսավորումները կառավարության համար սովորական գործընթաց են, ինչո՞ւ այն չի կարելի կիրառել, 300 հազար կենսաթոշակառուներից առավել ցածր ստացող, ասենք, 150 հազար կենսաթոշակառուների նկատմամբ: Անգամ 10 եւ 15 հազար դրամով բարձրացումը պահանջում է 18-27 մլրդ դրամի հատկացում, բյուջեի` 1-1,5 տոկոսի ծախս: Ծնվեց «Մինչ կգան լավ ժամանակները, եթե իհարկե կգան» հոդվածը, որը տպագրվեց «Ազգ»-ի ապրիլի 29-ի համարում: Չմոռանամ հիշեցնել, որ վարչապետական շնորհներով օժտվածից հանրությունն ակնկալում է արդարացնել աննախադեպ պայմաններում հայտնված մեր մարդկանց ակնկալիքները, որն իրականացրի թերթում տպագրված մտորումներս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունարան հանձնելու միջոցով: Նշել էի, որ «կառավարությունում հրատապության կարգով քննարկելու նպատակով ներկայացնում եմ ՀՀ քաղաքացուս առաջարկը` 2-րդ կիսամյակում նվազագույն կենսաթոշակի փուլային բարձրացման վերաբերյալ»: Նկատի ունեի հիմա՛ լուծել 28,6 հազարից մինչեւ 35 հազար դրամ կենսաթոշակ ստացողների հարցը, հաջորդ փուլում՝ 35-40-հազարական ստացողներինը, եւ այսպես շարունակ: Ավաղ, սպասումներս չարդարացան, ՀՀ կառավարության հաջորդ մի քանի նիստերում կենսաթոշակների վերաբերյալ հարց չքննարկվեց: Փոխարենը 40 օր անց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատասխան ստացվեց, որը խնդրի առումով նախորդ ամիսներին արվածի պարզ շարադրումն էր: Ահա այն, որը ստորագրել է նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

«ՀՀ վարչապետի աշխատակազմից 03.05.2022թ. թիվ 14/14.45/14249-2022 գրությամբ ստացված դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային  մասի գումարն է:

Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Սա նշանակում է, որ որքան մեծ է աշխատանքային ստաժի տեւողությունը, այդքան բարձր է կենսաթոշակի չափը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն կենսաթոշակի չափը` 28,600 դրամ` նախկինում սահմանված 26,500 դրամի փոխարեն:

Միաժամանակ հայտնում եմ, որ Կառավարությունն իր գործունեության ծրագրում ամրագրել է, որ քայլեր է ձեռնարկելու մինչեւ 2026 թվականը` նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար, պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին»:

Թե ինչու էր պետք նման գրություն մոգոնելու նպատակով ժամանակ ծախսել, պարզապես անհասկանալի է, քանզի էլեկտրաթեյնիկը թե արդուկը միացնելիս էլ լսում ես ՀՀ կառավարության` հարգելի ու սիրելի քաղաքացիների հանդեպ նվիրումի ու հոգատարության մասին: Պարոնայք կառավարիչներ, որտե՞ղ են ձեր նշած հատկանիշները դրսեւորվում: Եթե դեղատների ու կոմունալ վճարումների կետերի ճանապարհին, դրանք ամենուր բարեկարգ են գործարարների շնորհիվ, որտեղ կենսաթոշակառուներն ավելի շատ ավելացված արժեքի հարկ են մուծում, քան ստացած 28,6 հազար դրամն է: Հետո` գումար չի մնում թոռնիկին պաղպաղակ գնելու, ընկերոջ հետ գարեջուր ըմպելու կամ օրվա լրագրերից գոնե մեկը վերցնելու համար:

Իսկ առաջարկ, կարծես չի էլ եղել. ինչ է սա, եթե ոչ …

Իսկը` ԽՄԿԿ-ի ժամանակները:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհրաժեշտ է բարձրացնել Սեւանա լճի մակարդակը

Հաջորդ գրառումը

Շոտլանդացի ֆուտբոլի երկրպագուները Հայաստանի աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին նվիրաբերել են 4000 ֆունտ սթերլինգ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Շոտլանդացի ֆուտբոլի երկրպագուները Հայաստանի աուտիզմ ունեցող երեխաների կենտրոնին նվիրաբերել են 4000 ֆունտ սթերլինգ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական