Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսլամական մարդու իրավունքների հանրագիտարանը՝ որպես իրավական խնդիրների իմացության նոր երաշխիք

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու իրավունքների մասին արդի աշխարհը գրեթե ամեն օր խոսում է՝ միջազգային բարձր ատյաններում քննարկում այս կամ այն երկրում կամ հակամարտության գոտում առկա խնդիրները: Մինչդեռ նույն աշխարհի մի զգալի հատվածի՝ իսլամադավան երկրների հասարակությունների համար գործում են մարդու իրավունքների այլ չափանիշներ, որոնք եւս իրենց նշանակությամբ արդիական են: 

Ավելին, հարեւան Իրանում մարդու իրավունքների իսլամական տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 5-ին: 1990 թվականի այդ օրը Կահիրեում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն ընդունեցին Մարդու իրավունքների իսլամական դեկլարացիան` հիմքում ունենալով իսլամի գաղափարները: Այն ստեղծվեց ի պատասխան 1948 թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, որի որոշ դրույթներ չէին համապատասխանում Իսլամի շրջանակներում մարդու իրավունքների հետ, եւ առաջ է քաշում հարցի վերաբերյալ իսլամական տեսակետը:

Եվ ահա ներկայումս էլ իրանական նախաձեռնությամբ լուրջ քայլեր են կատարվում կարծես ի համալրումն միջազգային վերոնշյալ փաստաթղթի իրավական դրույթների ապահովման ուղղությամբ եւ ստեղծվում է նաեւ համապատասխան գրականություն: Այդ հարցում անկասկած մեծ նշանակություն կունենա հանրագիտարանի ստեղծումը:

Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ իսլամական մարդու իրավունքը կարեւոր հարց է, որն անտեսվել է միջազգային ասպարեզում եւ չնայած, որ նախորդ դարից սկսած մարդու իրավունքները քննարկվում են միջազգային փաստաթղթերում, իրականությունն այն է, որ մարդու իրավունքներն արեւմտյան նոր ապրանք չեն, այլ արմատավորված են աստվածային կրոններում, հատկապես՝ իսլամ կրոնում:

Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար այաթոլլահ Ռեզա Ռամեզանին էլ խոսելով հանրագիտարանի գործնական երաշխիքի մասին՝ նկատում է, որ մարդկությանը, միջազգային հանրությանը եւ մարդկային ցեղին իրազեկելը կարող է շարժում առաջացնել մարդու իրավունքների, մուսուլմանների իրավունքների պաշտպանության համար եւ ենթահող ստեղծել իրենց երկրների մուսուլմանների համար, որպեսզի նրանք կարողանան համաշխարհային գրականության միջոցով հետամուտ լինել իրենց իրավական խնդիրներին:

Այսպիսով, սույն հանրային քննարկումն իրականում հետապնդում է ռազմավարական նպատակներ, քանի որ ըստ էության խնդիր է դրված հետամուտ լինել եւ պաշտպանել երրորդ երկրների տարածքներում բնակվող իսլամադավան ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը: Հետաքրքրական է, որ այդ նախաձեռնության հեղինակները կարեւորում են հետագայում համապատասխան շարժումների առաջացման գաղափարը: Ակնհայտ է, որ այն իր սլաքն ավելի շուտ կարող է ուղղել Եվրոպային, որտեղ ապրում են միլիոնավոր իսլամադավան մարդիկ: Այդ տեսակետից այն, իսկապես, կարող է դառնալ իսլամական սոցիալ-իրավական շարժման կարեւոր խթան:  

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեւանի «ծաղկման» երեւույթը ուշադրության առարկա

Հաջորդ գրառումը

Նոր ստացված գրքեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
Հրապարակախոսություն

Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. դրանից հետո նա զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Հաջորդ գրառումը

Նոր ստացված գրքեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական