Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինքնորոշումը Արցախի հայերի անօտարելի իրավունքն է. Միխայիլ Ալեքսանդրով

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «Մեժդունառոդնայա ժիզն» («Միջազգային կյանք») ամենամսյա հանդեսում «Լեռնային Ղարաբաղ. ապագայի գինը» վերնագրով հոդված է հրապարակել նույն գերատեսչության պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանեւը:

«Ամբողջ մայիս ամսին,- գրում է նա,- միջազգային միջնորդները փորձում էին առաջընթացի հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի պայմանների համաձայնեցման բանակցություններում»: Թվարկելով Արեւմուտքում եւ Մոսկվայում տեղի ունեցած տարբեր մակարդակի այդ բանակցությունները եւ վերլուծելով դրանք ու առկա իրողությունները, հեղինակը մասնավորապես եզրակացնում է հետեւյալը: Եթե Արեւմուտքը կարողանար լուծել Անդրկովկասում խաղաղության հարցն առանց Ռուսաստանի, նա իհարկե, դա կաներ: Քաղաքական մակարդակով խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքվի Արեւմուտքի միջնորդությամբ, բայց դրա իրագործումը, միեւնույն է, հնարավոր չէ առանց Ռուսաստանի: Նույնը նաեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման պարագայում, կարծում է հեղինակը:

Ռազմաքաղաքական հարցերի ռուսաստանցի փորձագետ, պատմական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը, Ռուսաստան-Արցախ բարեկամության ընկերության կայքում (http://russia-artsakh.ru/) ծավալուն անդրադարձ կատարելով Անանեւի հոդվածի տարբեր դրույթներին ու հարցադրումներին, հոդվածի փաստն ինքնին ուշագրավ է համարում, քանի որ, ինչպես նշում է, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման թեման ԱԳՆ-ցիները հրապարակային քննարկել չեն սիրում, անգամ եթե պաշտոնաթող են: Միակ բացառությունը պաշտոնաթող դեսպան Վլադիմիր Կազիմիրովն էր, որը ժամանակին ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման միջնորդն էր եւ վճռական դեր կատարեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ կրակի անժամկետ դադարեցման 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրին հասնելու գործում: Կազիմիրովն այդ հարցում ազնիվ ու սկզբունքային դիրքորոշում էր հանդես բերում:

Տվյալ հարցի այդ մակարդակի մասնագետներ ՌԴ ԱԳՆ-ում, փորձագետի պնդմամբ, պարզապես չկան: Եվ թեման ինքն էլ շատ նուրբ թեմա է ոչ միայն արտաքին-քաղաքական պատճառներով, այլ նաեւ՝ որովհետեւ ՌԴ ներսում ադրբեջանական լոբբին իրեն պահում է հետզհետե ավելի ագրեսիվ ու հարձակվում է ամեն մեկի վրա, ում դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում իրեն դուր չի գալիս: Ըստ վերլուծաբանի, խնդրո առարկա հոդվածը հեղինակը սկսում է բավական պարզունակ հնարքով. որպես բնաբան անում է Աստվածաշնչից մի մեջբերում՝ «Երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում» (Հակոբոս, գլուխ 1, հատված 8), որն առաջին իսկ տողերից պետք է ընթերցողի մեջ ձեւավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացասական կերպարը: Ապա նա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) վերաբերմամբ գործածում է «անկլավ»  եզրույթը, այսինքն այն նշում է  որպես որոշակի տարածք, որը ԽՍՀՄ-ի կազմում որևէ հատուկ իրավունք չուներ: Ինչը չի համապատասխանում իրականությանը: «Անկլավը», ըստ ամենայնի, չի կարող հավակնել ոչ մի հատուկ կարգավիճակի՝ անգամ Ադրբեջանի սահմաններում, էլ չխոսելով ինքնորոշման իրավունքի մասին:

Ապա ԱԳՆ նախկին խորհրդականը, անցնելով «իրականության պարզ  աղավաղմանն ու խեղաթյուրմանը», պնդել է, թե «Ռեյկյավիկում (մայիս 16-17, Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողով – Գ. Մ.) Հայաստանի վարչապետը պատասխանել է բոլոր հարցերին՝ հայտարարելով, որ փաստորեն հրաժարվում է Լեռնային Ղարաբաղին աջակցությունից»: Եվ դա այն դեպքում, նկատում է փորձագետը, երբ Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ ԼՂ հայության «անվտանգությունն ու իրավունքները» պետք է լինեն խաղաղ կարգավորման անքակտելի մասը եւ Բաքվի խնդիրն է ուղիղ երկխոսություն սկսել Ստեփանակերտի հետ՝ այդ հարցերի լուծման համար:

Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների ապահովումը, հավաստում է Մ. Ալեքսանդրովը, հենց այն պայմանն է, ինչի դեպքում ԼՂ հանրապետությունը կարող է իրականացնել ինքնորոշման իր իրավունքը: Ուշագրավ է, որ քննարկվող հոդվածի հեղինակն ինքը, ինչպես նշվում է, անուղղակիորեն խոստովանում է դա, երբ ներկայացնելով Ադրբեջանի դիրքորոշումը, ասում է, թե Իլհամ Ալիեւը կարգավորման գործընթացում «սկսել է հակվել ավելի առավելապաշտական դիրքորոշման՝ Ղարաբաղի հայերի անվտանգության միջազգային երաշխիքների պահանջը համարելով միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»: Այսինքն, ի տարբերություն Անանեւի, Ալիեւի վարչակարգը հիանալի հասկանում է, որ այդ միջազգային երաշխիքները Լեռնային Ղարաբաղի հայերի համար ինքնորոշման ճանապարհ են բացում:

Փորձագետը նշում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությունում՝ որպես միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկը: Ահա թե ինչու դա Ղարաբաղի հայերի անօտարելի իրավունքն է: Եվ Հայաստանի կամ այլ պետությունների կողմից այն ճանաչելը կամ չճանաչելը ոչ մի կերպ չի ազդում ԼՂՀ այդ իրավունքի առկայության վրա: Այդ սկզբունքը, վերլուծաբանի վկայությամբ, ամրագրվել է դեռ «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» 1933 թվականի Մոնտեվիդեոյի կոնվենցիայում: Այդ փաստաթղթի   հոդված 3-ում ուղղակի ասվում է, որ «պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից ճանաչումից» եւ որ «դեռ մինչ ճանաչումը պետությունն ունի իր ամբողջականությունն ու անկախությունը պաշտպանելու իրավունք»: Միջազգային իրավակարգում նաեւ հաստատուն ամրագրված է իրեն ճնշող պետությունից անջատվելու ժողովրդի իրավունքի դրույթը:

Ճանաչված քաղաքագետը նաեւ մի շարք հետաքրքրական դիտարկումներ է արել՝ կապված արցախյան հարցում Հայաստանի իշխանության ներկա դիրքորոշման հետ: Նրա գնահատմամբ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի թուլացնում, այլ ուժեղացնում է Երեւանի դիվանագիտական դիրքերը Արցախի հայերի ինքնորոշման հարցում: Ժամանակին հայկական դիվանագիտությունը, ճիշտ նկատում է նա, լուրջ սխալ գործեց՝ սկսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը ներկայացնել միջազգային ասպարեզում: Մինչեւ 1998 թվականը ԼՂՀ-ն հակամարտության կարգավորման բանակցություններում  գործում էր որպես ինքնուրույն կողմ: Երբ Երեւանն իր վրա վերցրեց ԼՂՀ շահերը ներկայացնելու պարտականությունը, դա գործեց հօգուտ Ադրբեջանի, որն իրավիճակը սկսեց ներկայացնել որպես «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիա» եւ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացում»: Իրավիճակը հետ շրջելու Երեւանի փորձերը արդեն չհաջողեցին, քանի որ ադրբեջանական կողմը, բնականաբար, չցանկացավ կորցնել այդքան հաղթական դիվանագիտական դիրքը: Ինչի տխուր հետեւանքներն, անշուշտ, դեռ շարունակում ենք տեսնել:

«Այն պատկերացումը, թե ներկա հակամարտությունը կկարգավորվի ամենամոտ ժամանակում, շատ պարզունակ է,- գրում է Միխայիլ Ալեքսանդրովը:- Կողմերի համար ընդունելի «խաղաղության պայմանագրի» կնքումն ինքնին մեծապես խնդրահարույց է թվում: Բայց եթե նույնիսկ ստորագրվի ինչ-որ փաստաթուղթ, այն կդառնա անժամկետ հրադադարի 1994 թվականին ստորագրված եւ Ադրբեջանի կողմից խախտված համաձայնության նման մի բան»:

Հետեւությունը մեկն է՝ իրավիճակն անվերջ կկրկնվի, մինչեւ չգտնվի արդարացի կարգավորում: Ցավոք, ռուսաստանցի փորձագետը տեսանելի հեռանկարում դա հնարավոր չի համարում:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Լուսանկարը՝ «ԻԱ Ռեալիստ» լրատվական գործակալության կայքէջից        

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանն առաջին անգամ արժանացավ Պրահայի Քվադրինալեի մրցանակին

Հաջորդ գրառումը

«Վերադարձել ենք 1990-ականներ ու ամեն քայլափոխի լսում ենք ոստիկանական բաժանմունքում ծեծի դեպքի մասին»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

«Վերադարձել ենք 1990-ականներ ու ամեն քայլափոխի լսում ենք ոստիկանական բաժանմունքում ծեծի դեպքի մասին»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը. հայտարարություն է տարածել Սամվել...

ԿարդալDetails

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական