Երկուշաբթի, Ապրիլի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչ-որ բան է փոխվել

Մարիետա Խաչատրյան
03/04/2026
- 03 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
61
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհում տարօրինակ բաներ են կատարվում, այնպիսիք, որոնք ինքնին հերքում են ինստիտուցիոնալ-կանոնակարգային փոխհամաձայնությունները, ստորագրություններով հաստատված թղթերն ու պայմանագրերը: Ահավասիկ` «Էպիկական կատաղություն» անվանված թրամփյան գործողությունն Իրանում, օրինակ, իշխանափոխության նոր տեսակ է ամրագրում, գունավոր եւ տարատեսակ այլ իշխանափոխությունների շարքում` գործող պաշտոնյաներին ֆիզիկապես ոչնչացնելով նոր մարդկանց իշխանության բերելու:

Այդ իմաստով ամեն օր նոր իրողությունների ենք բախվում`երեւում է մարդկությունը պետք է առհասարակ մոռանա զարմանալու հատկությունը եւ պատրաստ լինի անընդհատ բախվելու մինչ այժմ անպատկերացնելի շատ բաների հետ: Այնպես որ` հայերիս հետ ամեն օր կատարվող զարմանահրաշ բաներն օրիգինալ չեն անգամ, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը վկա, որի հրապարակային բաց մասի քսան րոպեն պարզապես աննախադեպ շատ տնտեսական եւ քաղաքական անհանգստությունների ենթատեքստեր հղեց հայերիս մտածող շերտին:

Տնտեսական մի շարք աննպաստ մեսիջները Պուտինից` ԵՄ-ԵԱՏՄ անհամատեղելիության, ատոմային էներգետիկայի ոլորտի համագործակցության եւ այլ ոլորտների մասին թողնելով տնտեսական վերլուծաբաններին, անդրադարձ անենք այդ հանդիպման մեջ երեւակված քաղաքական բաղադրիչին:

Փաշինայն-Պուտին հանդիպումը, փաստորեն, դարձավ հերթական ապացույցն այն բանի, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում մրցակցում են ոչ թե սոսկ մեր տեղական քաղաքական ուժերը, այլ աշխարհաքաղաքական միավորները, ինչի մասին միշտ մենք գրել ենք, ինչը երկրի անվտանգության առումով ամենամեծ սպառնալիքն է հայերիս համար, եւ ինչի վտանգը հայ մեծամասնությունը չի ընկալում սովորաբար, բայց գոնե այս անգամ ակնհայտ տեսավ

Բազմաթիվ կարեւոր եւ օրակարգային տնտեսական հարցերը թողած` ՌԴ նախագահն իր փոքրիկ խոսքում հարկ համարեց Հայաստանում հնարավոր նախընտրական սրացումներից խոսել ու հույս հայտնել, որ դրանք չեն խանգարի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններին, պրոռուսական քաղաքական ուժերին տեր կանգնեց, թե բա` մենք շատ կուզեինք, որ այդ քաղաքական կուսակցությունները կարողանային մասնակցություն ունենալ ներքաղական աշխատանքում`Հայաստանի ընտրություններին, նրանցից անազատության մեջ գտնվողներից-ՌԴ անձնագիր ունեցողներից խոսեց, ցանկություն հայտնելով, որ նրանք մասնակցություն ունենան ներքաղաքական աշխատանքում:

Այ քեզ բա՛ն, սա ի՞նչ էր, հո ժամանակային տուրբուլենտություն չէ՞ր այդ պահին` մի պահ մեզ Խորհրդային Միություն հետ տարած, երբ ՍՍՀՄ ղեկավարը հանրապետություններից մեկի ղեկավարին բան է հասկացնում: Բայց համ էլ Պուտինը հավատացրեց, որ ինչ էլ պատահի` ՌԴ-ն հայ ժողովրդի շահերից է ելնելու, ոնց էլ ավարտվեն ընտրությունները` հայ ռուսական համագործակցության կառուցումը կշարունակվի:

Չեք պատկերացնի անկախ երկրի քաղաքացի որպես` ապրածս վիրավորանքի չափը, ո՞նց կարող է այլ` թեկուզ գերտերության, թեկուզ երեւութապես գոնե բարեկամ երկրի ղեկավարն այդպես, առանց ձեւականությունների, խառնվել իմ երկրի ներքին կյանքին:

Ու թեեւ Փաշինյանն ի պատասխան ասում էր, որ Հայաստանի ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիներ, ռուսական անձնագիր ունեցողները, համաձայն Հայաստանի Սահմանադրության, չեն կարող լինել ոչ պատգամավորության թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու, նստվածքը մնաց: Նույնսիկ երբ մեկ օր հետո կառավարության նիստին Փաշինյանը մեղմում էր Պուտինի խոսքի տպավորությունը, թե նա կարող է իրազեկված չլինել Հայաստանի ներքին իրողություններից` այդ տեսակետը հայտնելիս, այն է` որ ՌԴ քաղաքացին չի կարող Հայաստանում առաջադրվել: Է, որեւէ երկրի ղեկավար ինչպե՞ս պետք է չիմանա պետությունների դասագրքային սահմանումները, որոնք առաջին հերթին ելնում են նրա ներքին գործերին չխառնվելու ընդհանրական, համընդհանուր կանոնից, սա ի՞նչ կատակ է: Էլ չասած, որ ավելի ուշ հետեւեցին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մի շարք բարձրաձայնումներ, որոնք թաքնված սպառանլիքի ենթատեքստեր ունեն տնտեսական մակարդակում, որպես ամրագրում քաղաքական ուղերձների:
Ի՞նչ կարելի է ասել այս բոլորի մասին:

Մենք խոստացել էինք պահի նախընտրական վերլուծություն: Բայց դա կարծես թե հիմա, այս պահին հարիր չէ, քանի որ պահի օրակարգը պետք է լինի վերագնահատումը: Մեր քաղաքական ուժերը գոնե այս առիթով պետք է հասկանան, թե ինչ աստիճանի խոցելի են դարձրել մեր ներքին կյանքը` իշխանությունից սկսած, իրենց ընդդիմություն համարողներով վերջացրած, երբ մի երկրի ղեկավար 2 մլն հայ քաղաքացիների փաստն է օգտագործում`փորձելով ազդեցություն ունենալ մեր ընտրությունների վրա, մի ուրիշը նույն կերպ 1,5 մլն հայ քաղաքացիներին կարող է մատնացույց անել` նույն նպատակով, երրորդը` կես միլիոն, ու այդպես բոլոր մեծ խաղացողները կուզենան (եւ ուզում են) ազդեցության իրենց բաժինը մեր ներքին կյանքում` իրենց շահերի արտացոլմամբ:

Մեր քաղաքական ուժերն, ուրիշների շահերի մեջ ընկղմվելիս, երեւի մոռացել են, որ Հայաստանը պետություն է, անկախ պետություն, Հայաստանի ժողովուրդն է պետության տերը եւ բոլոր «ազդվածներին» կարող է գրողի ծոցն ուղարկել` առաջին հերթին ընտրության չգնալով:

Երբ ստեղծվում էր նոր, Պուտինի ասած` պրոռուսական ուժը, համոզված ենք, որ Հայաստանում դա չէր կարող կատարվել առանց իշխանության իմացության, լուռ կամ գործուն` կարեւոր չէ: Այդպես եղել է առաջ, այդպես է հիմա, միշտ ուժային կառույցների ակնդետ հայացքի ներքո են այդպիսի ուժեր ստեղծվել: Այս անգամ`իշխանություն-ընդդիմություն խորհրդարանական ներկայության` 60-40 տոկոսանոց տեսլականի քարտեզը որպես նշակետ: ՀՀԿ-ի հրաժարումը ընտրություններին մասնակցությունից հենց նշանակում է այդ քարտեզի ուրվագծի գիտակցում: Ամբողջ խնդիրն այն է, որ ինչ-որ պահի 60-ի եւ 40-ի փոխատեղումը` արտաքին կազմակերպմամբ հնարավոր է փաստորեն մի երկրում, որի գործերին արտաքին խաղացողները չեն խորշում միջամտել:

Այնպես որ պետք է սպասել դեռ ընտրություններին մասնակցելու հայտերի գրանցմանը` ճշգրիտ պատկեր ներկայացնելու համար, քանի որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է հավանաբար նաեւ մեր ներքին կյանքում, ու անկանխատեսելի զարգացումներ հնարավոր են` նաեւ կուսակցությունների այս կամ այն հայտը չգրանցելու առումով:

Էլ չասած, որ մեր ընտրությունների քարտեզն ուղիղ համեմատական է տարածաշրջանային աշխարհաքաղաքական լուծումներին, դրանց ուշացումը նույնիսկ մեր ընտրությունների ուշացում կարող է նշանակել:

Իսկ մեր քաղաքական ուժերին կոչ կանեինք նորից վերլուծել իրենց վարքագիծն ու նախագծումները` Հայաստանը արտաքին բախումների կիզակետ չդարձնելու առումով:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

Հաջորդ գրառումը

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Պատերազմի կուսակցություն» որակումը տիպիկ է հենց Փաշինյանի համար. Սուրեն Սուրենյանց

06/04/2026
Քաղաքականություն

Մենք պետք է Հայաստանի հետ հարաբերություններում լինենք առավելագույնս զգույշ և շրջահայաց. Լուկաշենկո

06/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմնական հույսը դնելու է պրովոկացիաների, ընտրախախտումների, իր «մեդիայի» եւ ուժայինների, իհարկե՝ նաեւ Եվրոպայի վրա. Աղասի Ենոքյան

06/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ. Սուրեն Սուրենյանց

06/04/2026
Հաջորդ գրառումը
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Իրանի հարցում Փաշինյանը նույնքան երկերեսանի է, որքան Ռուսաստանի դեպքում. Զատուլին

06/04/2026

«Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է փոխել երկրի կողմնորոշումը։ Նա գնում է ընտրությունների հունիսի 7-ին և մեծապես հույս ունի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմնական հույսը դնելու է պրովոկացիաների, ընտրախախտումների, իր «մեդիայի» եւ ուժայինների, իհարկե՝ նաեւ Եվրոպայի վրա. Աղասի Ենոքյան

06/04/2026

Նիկոլը Մոսկվա էր գնացել կոնկրետ գործով՝ TRIPP-ի օգտատերերը ուզում են նախագիծը առաջ մղելու գործում երկաթգծին տիրություն անել, իսկ այն ռուսական...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը

05/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանը: «Ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ. Սուրեն Սուրենյանց

06/04/2026

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական