Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ինչպես է Ադրբեջանը Հայաստանում վախ տարածում»

Անահիտ Հովսեփյան
23/05/2025
- 23 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
96
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 20-ին ժամը 18.30-ին «Դոյչլանդֆունկը» հեռասփռեց «Ինչպես է Ադրբեջանը Հայաստանում վախ տարածում» վերնագրով 25 րոպեանոց ռադիոռեպորտաժը, որ պատրաստել էին Լուիզե Գլումը, Զիլկե Դիիթրիհը եւ Մարգարետե Վոհլանը: Վերջինիս Հայաստանի, Արցախի մասին պատրաստած հաղորդումներն, ինչպես վերոնշյալը, աչքի են ընկնում անաչառությամբ եւ հայերի հանդեպ անկեղծ համակրանքով: Այս անգամ հաղորդման հեղինակներից Գլումը՝ Ներքին Հանդում եւ Դիիթրիհը՝ Մեղրիում, բնակիչների հետ իրենց զրույցից առանձնացրել էին այն հատվածները, որ համոզիչ փաստարկներով սին էին դարձնում Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամությունը: Եթե Ադրբեջանն ամեն օր Հայաստանից նոր տարածքներ է պահանջում, «Արեւմտյան Ադրբեջան» անվան տակ Երեւանն է ուզում, ի՞ նչ խաղաղություն: Հայաստանի շատ տարածքներ ադրբեջանական վերահսկողության տակ են եւ Հայոց ցեղասպանություն տեսածների ժառանգների վախը, թե Ադրբեջանը կարող է նոր տարածքներ գրավել, անհիմն չէ, շեշտվում է «Դոյչլանդֆունկի» ռեպորտաժում:  ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթթերն էլ եթերում ասում է, թե տեւական դադարից հետո, 2025-ի մարտին, երբ Փաշինյանը հաղորդեց, թե խաղաղության պայմանագրի երկու՝ վիճահարույց կետերն էլ հայակական կողմի համար ընդունելի են, կրակոցները վերսկսվեցին…
Ալիեւի պահանջներից բացի ռադիոռեպորտաժում անդրադարձ կա Փաշինյանին, որ խաղաղության պայմանագրի դիմաց 4 գյուղ Ադրբեջանին հանձնելով՝ շատ հայերի կարծիքով իրենց անվտանգությունն է խաթարել, անպաշտպան դարձրել:  Հանրապետության տարբեր տարիքի բնակիչների, ԵՊՀ-ի ուսանողների հետ զրույցից հաղորդման հեղինակների տպավորությունն այն է, որ Հայաստանը պարտությունից հետո լքված է եւ միայնակ, անզորության զգացում ունեն մարդիկ, իսկ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը պատճառ է դարձել, որ հայերն առավել հակվեն Արեւմուտքին: Ի հեճուկս դժվարությունների՝ Ադրբեջանի օրավուր պահանջների՝ միջանցքի, «Արեւմտյան Ադրբեջանի», Փաշինյանի՝ 4 գյուղն Ադրբեջանին հանձնելու, շատերը՝ հատկապես երիտասարդները, սպառնալիքներին եւ վախին դիմակայում են՝ վերագտնելով իրենց ինքնությունը, կառչում ազգային արմատներին եւ սեփական պատմությանը:

Հաղորդման մեջ Դիիթրիհը տպավորված պատմում է, թե շաբաթավերջին  մեծուփոքրով զինավարժության դասի են հաճախում հայերը, դրանից հետո, որքան էլ զարմանալի, մարդիկ պարում են իրենց ավանդական պարերը, խմբվում պատերազմից հետո ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող աշխատանքը թողած, պարուսույց դարձած  31-ամյա Համազասպի շուրջ:

Հաղորդման մեջ չքողարկվող լավատեսություն կար՝ ճնշումը հակաճնշում է ծնում. անհատը, դիմակայող հայ մարդը, հատկապես երիտասարդները պայքարում են:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ Երեւանում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների համար ցույցից

picture alliance / Middle East Images / Anthony Pizzoferrato

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժիրայր Լիպարիտյանը Ստամբուլում

Հաջորդ գրառումը

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական