Երեքշաբթի, Սեպտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները հայ եկեղեցականների դեմ դուրս եկել»

Գեղամ Մկրտչյան
06/06/2025
- 6 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին հայաստանյան օրակարգում հայտնված այս խնդրին իր պատասխանն է փորձել տալ ռուսական այլ լրատվամիջոցների թվում «Վեդոմոստի.ռու»-ն: Անդրադառնալով ստեղծված հակամարտության հնարավոր արմատներին, հրատարակությունը գրում է, թե Հայ առաքելական եկեղեցու հետ իշխանությունների հարաբերությունները լրջորեն վատթարացել են 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, երբ Գարեգին II կաթողիկոսը Փաշինյանին մեղադրեց հայկական բանակի պարտության համար եւ  նրա հրաժարականի կոչ արեց: Հակառակության նոր փուլ սկսվեց 2024 թվականի մայիսին, երբ Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը դեմ արտահայտվեց երկրի հյուսիս-արեւելքում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ապա գլխավորեց Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի շարժումը:

Հոդվածագիրը բերում է հայ քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» գիտաշխատող Հրանտ Միքայելյանի մեկնաբանությունը, թե Փաշինյանը ՀԱԵ-ն ենթարկեցնելու է տրամադրված 2018 թվականին իշխանության գալու առաջին իսկ օրերից: Բացի Հայաստանի նորացումից, վարչապետի հիմնական կարգախոսներից մեկը Գարեգին II-ին տապալելն ու նոր կաթողիկոս ընտրելն էր, ասել է փորձագետը: Նրա խոսքով, առաջին տարիներին այդ արշավը հանգեցրեց եկեղեցու վարկանիշի նվազմանը, սակայն 2020 թվականի պատերազմից հետո ՀԱԵ-ն վերականգնեց իր հեղինակությունը: «2024 եւ 2025 թվականների հարցումների համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը կազմել է 80%, մինչդեռ կառավարությանը՝ ընդամենը 30%: Եկեղեցին շատ քաղաքական հարցերում կողմնակից է այլ ընտրանքային օրակարգի եւ, ըստ էության, մնում է միակ կազմակերպված ուժը, որը չի վերահսկվում պետության կողմից: Հետեւաբար, ներկայիս պայմաններում ՀԱԵ-ին ենթարկեցնելը կենսականորեն կարեւոր հարց է Փաշինյանի համար»,- բացատրել է քաղաքագետը:

Հայաստանի իշխանություններն այս հակաեկեղեցական արշավով փորձում են ամրապնդել իրենց ընտրազանգվածը՝ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ հրապարակման՝ կարծում է Ռուսաստանի ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը: Առաջին հերթին Փաշինյանը փորձում է իր կողմը գրավել տատանվող լիբերալ մտածողությամբ քաղաքացիների մի մասին, որոնք քննադատաբար են տրամադրված Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Սակայն փորձագետը եզրակացնում է, որ այս քաղաքականությունը միայն խորացնում է հայ հասարակության պառակտումը:

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համերգաշարի բացումը՝ հայ երաժիշտով

Հաջորդ գրառումը

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը. Սուրենյանց

23/09/2025
Հրապարակախոսություն

Հայաստան պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած արատավոր եռյակը Երևանից է ցուցմունք տալիս մեր պետության գործող ղեկավարի դեմ. Արայիկ Հարությունյան

23/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանի խոսքը կարող է ընկալվել որպես ներիշխանական սեգմենտի խոսք, որը հրապարակայնորեն մարտահրավեր է նետում Փաշինյանին. Սուրենյանց

22/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025
Հաջորդ գրառումը

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Եթե ուզում է բարեփոխել Եկեղեցին, թող նախ հրաժարական տա. Սուրեն Սուրենյանց

23/09/2025

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հայտարարել է․ «Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի»։...

ԿարդալDetails

Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը. Սուրենյանց

23/09/2025

Դու սերիական ստախոս ես. քո խոսքին հավատ չկա, հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի. Զուրաբյան

22/09/2025

Անահիտ Ավանեսյանին առաջարկում ենք արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան՝ պայմանով․ փաստաբան

22/09/2025

Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Փաշինյանին, Միրզոյանին և Կասպշիկին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական