Ընդունենք, թե ոչ, Արցախն սկուտեղի վրա մատուցեցինք թշնամուն: Եվ այնպես սահուն, այնպես անաղմուկ, որ կարծես սովորական բեմադրության մի արար էր, փորձ: Որ կարծես ոչ թե հազարամյակների հայրենիքն էինք զիջում, այլ ընդամենը մի բնակավայրից մյուսն էինք տեղափոխվում: Որ կարծես հարյուր հազարավոր ճակատագրեր չէին խեղվում, դարերի ընթացքում կառուցած տուն ու ունեցվածք չէին լքվում ու նվիրաբերվում թշնամուն: Շատ անգամներ եմ եղել, շրջել եմ Արցախի գրեթե բոլոր մասերում եւ երբ պատկերացնում եմ, թե ինչ հող ու անտառ, ինչ կառույցներ ու կապուղիներ ենք կորցրել, անզորությունից շփոթվում եմ: Միայն այն մտքից, որ տարիներ հետո Արցախի դեպքում էլ պիտի խոսենք այնպես ինչպես Վանի, Էրզրումի, Կարսի ու մյուսների մասին, խելագարվել կարելի է: Արցախը կորսվեց, ափսոս…
Ավանդական խոսք է՝ հրեաները փողը հողից շատ սիրեցին ու կորցրին հայրենիքը: Ստրկությունից իրենց ազատող Մովսեսից նրանք դժգոհում էին, որ անապատում են քնում, իրենց ուտելիքն իրենք են հայթայթում, մինչդեռ Եգիպտոսում իրենք տանն էին քնում ու տիրոջ տված հացն էին ուտում: Իսկ այսօր Իսրայելի բանակում ծառայած ամեն քաղաքացի իր անունով անձնական զենք ունի եւ երկրի վրա հարձակվելու դեպքում պետությունը զինում է բոլորին: Իսկ Արցախի ղեկավարությունն արցախցուն զենք տալու փոխարեն նստացույց էր անում, որ վերջում զենքերը հողի հետ թուրքին նվիրաբերի: Ափսոս մեր ջահելներ, ափսոս, որ արժանի չեղանք ձեր թափած արյանը: Գուցե ձեր ազնիվ հոգին երկնքից ների մեր մեղքը, բայց Պատմությունը չի ների, երբեք:
Ավելին, երբ մեր հայրենիքի գոյությանը սպառնացող աշխարհաքաղաքական իրականությունը որեւէ հարթակում ինչ-որ մեկը, առանց ցանկալին իրականության տեղ ընդունելու, առանց կեղծ պատրանքների ներկայացնում է` մեկ էլ տեսնում ես ուղեղի հետ խնդիր ունեցող, «հերոսական» կեցվածք ընդունած (մոտավորապես` «հող հանձնողին` հողին կհանձնենք» կեղծ ու ողորմելի կեցվածքով) մի տգետ, հակառուսական քարոզչության գիրկն ընկած, հայտարարում է` «ինչ է` ուզում եք ռուսական ծայրագավա՞ռ դառնանք» եւ դրանով իրեն անկախության ջատագով է հռչակում, իսկ դիմացինին իբրեւ թե ստրկամիտ պահվածքի մեջ պախարակում: Միշտ ինձ մի հարց է տանջում. այս կարգի դատարկախոս սնապարծները մարմնի ո՞ր մասով են «մտածում»: Լրիվ տխմարացած վիճակ է սրանց մոտ: Կարծես սրանք չեն, որ հինգհազարամյա Արցախի վերջակետը դրեցին, իսկ Հայաստանն էլ իր ժողովրդով իրենք չեն բերել կանգնեցրել կործանման եզրին: Որ իրենք բոլորովին մեղք չունեն, որ Հայաստանի ապագան ուրվագծվում է վիլայեթացման տեսքով, որին էլ հաստատ վաղ, թե ուշ պիտի հաջորդի հայրենազրկվելը: Բայց հիշյալ կարգի «հայրենասերներն» այնքան են հպարտ ու ինքնիշխան, որ իբրեւ` ծայրագավառ դառնալ չեն ուզում, սակայն դրա այլընտրանքային տարբերակի մասին էլ չեն բարձրաձայնում, որն իրենց կարկառուն տեսաբաններից մեկի անկեղծ խոստովանությամբ` հենց թուրքի շուն դառնալն է:
Իսկապես, համազգային անպատկերացնելի ողբալի իրականության մեջ ենք հայտնվել: Մարդ էլ այնքան ապուշ լինի, որ չհասկանա, որ նախ` անկախությունը հարաբերական հասկացություն է ու աշխարհում ոչ մի լիովին անկախ գերտերություն անգամ չկա, եւ հետո` գիտակից որեւէ պետություն փորձում է ճիշտ արտաքին քաղաքականության շնորհիվ իր շահերին տիրություն անել, որին էլ «ինքնիշխանություն» են անվանում: Անշուշտ անկարելի է մի քանի բառով նկարագրել մի ամբողջ ազգ: Բայց հայերիս դարերի ընթացքում դրսեւորած մտածելակերպը կարելի է սահմանել երկու գլխավոր հատկանիշներով՝ լալկանություն եւ իրականության հանդեպ ցնորքն ու պատրանք դրսեւորող: Այսինքն, ցավոք սրտի, ինքնասպան անհատից բացի ինքնասպան ազգ էլ է լինում: Սահմռկեցուցիչ եւ շատ դժվար հասկանալի երեւույթ:
Այս ամենում ամենանողկալին այն է, որ երբ մի քանի օր առաջ Արցախն էր հայաթափվում ու մեր հայրենակիցներին էր թուրքը կոտորում, ինչպես աշխարի մարդկությունը, այնպես էլ մեզանում շատերը, լուռ ու մունջ հետեւում էին: Իսկ հիմա, երբ Պաղեստինի ու Իսրայելի կոնֆլիկտից բռնության կադրեր են տարածվում, բոլորն սկսել են սրտաճմլիկ բաներ ասել ու գրել, նաեւ՝ մերոնք: Դե արի ու էս տեսակ մերոնց հասկացի: Քանի՞ օտարերկրացի գիտեք, որ այդ ծանր օրերին մեր ցավը կիսում էր: Ես թեեւ բազմաթիվ օտարերկրացի գործընկերներ ունեմ, շատ քչերն են, որ արձագանքել են: Իհարկե, չեմ հասկանում նաեւ անմեղ մարդկանց բռնության ենթարկող տեսարաններով հրճվողներին, անկախ նրանից, թե դա ո՞ւմ կողմից է արվում: Հետո էլ, անկեղծ ասած, Արցախի հետ պատահածից հետո ինձ շատ քիչ է հետաքրքրում թե ով, ում կամ ինչպես է բռնության ենթարկում:
Ինձ ավելի մեծ ցավ է պատճառում այն, որ Հայաստանի մեծ պարտությունների իրական, ակնհայտ պատճառը Հայաստանի նորագույն պատմության վերջին երեսուն տարիների թույլ պետական համակարգն է, կառավարման փորձից եւ կոմպետենտությունից զուրկ իշխանությունը, քաղաքական ողջ դասը, ու վերջին երեսուն տարում «կառուցած» ազգային անվտանգության ու պաշտպանության պարադիգմը (հավերժական գաղափարների ամբողջություն, մի մոդել, որի համաձայն ստեղծվել է գոյություն ունեցող աշխարհը), որն իր առաջին իսկ լուրջ փորձությունը տապալեց: Հետեւաբար հարկավոր է գոնե հիմա գիտակցել, որ պարտությունն էլ պետք է արժանապատվորեն հաղթահարել ու կրկին ոտքի կանգնել՝ ավելի իմաստուն, զուսպ, փորձված եւ ուժեղ, որ պարտության հետեւանքով ստեղծված հանրային դեպրեսիայից դուրս գալու ճանապարհը ոչ թե զանազան հողմաղացների դեմ դոնքիշոտյան մենամարտերն են՝ այսինքն «ինֆոպատերազմները» Ռուսաստանի, Ադրբեջանի ու միջազգային հանրության դեմ, այլ պարտության պատճառներն սթափ գնահատելը, դրանք վերացնելն ու երկիրն այս կործանարար ուղուց մայրուղի հետ բերելը: Իսկ դա հնարավոր կդառնա, եւ ես կհավատամ Հայաստանի ծաղկուն ապագային, եթե 2016 եւ 2020 թվերին զոհված ամեն զինվորի համար օրենքի ամբողջ խստությամբ պատժվի մի պաշտոնյա, որի որդին չի ծառայել բանակում, որի անգործության պատճառով ուշացվել է զենքի ու զինամթերքի մատակարարումը, որի հրամանով լքել են մարտական դիրքերը, չեն կարողացել ճիշտ որոշում կայացնել եւ այն ամենը, որի հետեւանքով պարտություն արձանագրվեց: Հարկավոր է վերջապես չեղյալ համարել բոլոր կոչումներն ու շքանշանները, որ ստացել է սպայական կազմը: Հօգուտ զոհված զինվորի ընտանիքի բռնագրավվի նրա հրամանատարի եւ հրամանատարի ընտանիքի անդամների գույքը, բանկային հաշիվները: Եթե կա մի քաղաքական ուժ, որ կանի սա, թող նա էլ գա իշխանության: Բայց պայմանով, որ ասվածը հարյուր օրվա ընթացքում չկատարելու դեպքում ոչ թե հրաժարական տա, այլ ինքնասպան լինի: Թե չէ մնացյալը հեքիաթ է, խաբեություն եւ նոր ու ավելի կործանարար պարտությունների նախերգանք:
Վերջապես հարկավոր է նաեւ սովորել, դասեր քաղել ու հետեւություններ անել: Ինչպես տեսանք, Արցախի վրա գրոհն ու տեղի հայության էթնիկ զտումը չափազանց անակնկալ եղավ: Մարդիկ իրենց տները, կահկարասին թողնելով` հաշված օրերի ընթացքում դատարկեցին իրենց բնօրրանը: Կապ կա՞ արդյոք այս ամենի եւ հոկտեմբերի 8-ի արշալույսին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրաելի վրա հարձակվելու միջեւ:
Ենթադրում ենք, որ կա: Հայտնի է, որ Իսրայելը հանդիսացել է եւ հանդիսանում է Ադրբեջանի գլխավոր զինողներից մեկը: Այդ զենքերն էին մեր դեմ գործում թե՛ 44-օրյայի ընթացքում եւ թե՛ այսօր: Իսրայելը եւ ՆԱՏՕ-ն, որի զորավարժություններին Հայաստանում մեկ օր էր մնում, դատարկել տվեցին Արցախը, ուր ամեն րոպե կարող էին մտնել ՆԱՏՕ-ի զորքերը եւ որի հայաթափումից առաջ գրավյալ տարածքներում Իսրայելը պլացդարմներ էր ստեղծում ընդդեմ Իրանի: Ռուսները հօգուտ հայոց չխառնվեցին պատերազմին, խուսափելով երկրորդ ճակատի բացումից, որն արդեն ենթադրում էր, որ Արցախը պետք է լիովին օգտագործվեր` Իրանին հարվածելու համար: Իրանը դա տեսնում էր, համարում էր դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, բայց չէր կարող չտեսնել, թե ինչպես է Իսրայելը Ադրբեջանին օգտագործում իր հետագա նպատակների համար: Ուստի անընդհատ զգուշացնում էր, որ չի հանդուրժելու սահմանների փոփոխություն տարածաշրջանում, բայց կարծես թե արդեն վերջնականապես պարզ էր, որ ինքը հարվածից զերծ չէր մնալու եւ արդյունքում ՀԱՄԱՍ-ը (ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյա, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում», պաղեստինյան իսլամիստական կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի հատվածը: Հիմնվել է 1987 թ.՝ Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրների» պաղեստինյան թեւի եւ «Պաղեստինի Իսլամական Ջիհադի» հիմքի վրա (պաշտոնապես գրանցված՝ որպես մշակութային-լուսավորական եւ բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի եւ շեյխ Ահմեդ Յասինի կողմից, որ հռչակել էր, որ յուրաքանչյուր հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ եւ իրենց պարտականությունն ու ռազմավարական նպատակն է ազատագրել Պաղեստինը՝ վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ եւ հաստատել պաղեստինյան իսլամական պետություն Միջերկրական ծովից մինչեւ Հորդանան, որից հետո Պաղեստինը կդառնա արաբական եւ մուսուլմանական աշխարհի կենտրոնը) սկսեց պատերազմը: Իրանը ողջունեց դա, ավելին` Թեհրանում հրավառություններ տեղի ունեցան: Հայտնի է, որ ՀԱՄԱՍ-ի հիմնական ֆինանսավորողները Իրանն է եւ Քաթարը: Ենթադրել կարելի է, որ հենց նրանք են դրդել ՀԱՄԱՍ-ին սկսելու պատերազմը: Դա ձիու քայլ է նրա կողմից, որովհետեւ ողջ արաբական աշխարհը կմիանա այդ պատերազմին, ավելին՝ նման ցանկություն ունեն նաեւ թալիբները: Բացի այդ բուն Իսրայելի ներսում ընդդեմ նրա են հանդես գալիս պաղեստինցիները:
Դառն են հիշողություններն արաբ ժողովրդի` կապված հրեաների եւ փաստացի նրանց կողմից կառավարվող ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի նկատմամբ: Նրանք քանդեցին Իրաքը, բարգավաճ Լիբիան, պատերազմի մեջ քաշեցին Սիրիային: Հիմա արաբական աշխարհի վրեժի պահն է, որի թիկունքին է Իրանը: Պատերազմին ամեն րոպե կարող է միանալ ՀԵԶԲՈԼԼԱ-ն: («Ալլահի կուսակցություն»), շիա իսլամիստական քաղաքական կուսակցություն եւ զինյալ խումբ՝ տեղակայված Լիբանանում:
Կազմակերպության ստեղծմանը ֆինանսական եւ գաղափարական առումով մեծ աջակցություն է ցույց տվել Իրանը: Նպատակն է համախմբել Լիբանանի շիա խմբերին՝ դիմադրելու Իսրայելի օկուպացիային եւ բարելավելու Լիբանանում մարգինալացված շիա համայնքի կարգավիճակը: Ռազմական թեւը Ջիհադի խորհուրդն է, իսկ քաղաքականը՝ Լիբանանի խորհրդարանի «Հավատարմություն» դիմադրության դաշինքը: Կազմակերպությունը որպես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել առնվազն 21 պետության, ԵՄ-ի, Արաբական պետությունների լիգայի երկրների մեծ մասի կողմից, բացառությամբ Իրաքի եւ Լիբանանի, որտեղ Հեզբոլլահը հզոր քաղաքական կուսակցությունն է: Հեզբոլլահը պնդում է, որ այն օրինական դիմադրության շարժում է, որը պայքարում է հանուն Լիբանանի տարածքի ազատագրության):
Հոկտեմբերի 9-ի գիշերը Իսրայելը հրթիռակոծել է Լիբանանը, պատասխան է ստացել, բայց այլեւս դժվար թե համարձակվի խփել Իրանին: Այսինքն՝ Ադրբեջանը կզրկվի Իրանի հանդեպ ունեցած ախորժակից եւ եթե համարձակվի թույլ տալ իր տարածքից անել այն, ինչ հրեաների հետ էր ծրագրում, կհրթիռակոծվի Իրանի կողմից: Այս պատերազմը թերեւս անակնկալ էր նաեւ Էրդողանի համար, որ կողմերին դիմեց պատերազմից զերծ մնալու հորդորով: Նույնն արեց նաեւ նախագահ Պուտինը, քանզի ՌԴ-ի շահերից է թերեւս բխում պատերազմը, որը շարունակվելու դեպքում ՆԱՏՕ-ին կթուլացնի Ուկրաինայում: Ստեղծված իրավիճակում մեր շահն էլ պահանջում է ճիշտ հասկանալ Իրանին եւ պատեհ պահին ռազմաքաղաքական դաշինք կնքել նրա հետ: Իսկ այդ դեպքում ութ անկլավներ «ազատագրել» ցանկացող Ադրբեջանն արդեն դժվար թե նման քայլ անի:
Այնպես որ, այս պահին մենք Արեւմուտքում գտնելու բան չունենք: Ընդամենը հարկավոր է խելացի եւ նուրբ գործել տարածաշրջանում եւ միայն այդ դեպքում կարող ենք վերջապես գոնե մեկ անգամ շահեկան վիճակում հայտնվել:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր
10.10.2023