Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
13/02/2026
- 13 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մուռ հանելու ավանդույթը

«Մտրակահարել» բառի հիմքում սեմական լեզուներից (հավանաբար՝ ասորերենից) մեզ հասած matreqa բառն է՝ «խարազան» եւ «մահակ» նշանակությամբ, որի հետքերը մեզ տանում են դեպի արաբական աշխարհ, որտեղ բառը գործածվում է  matraq ձեւով: Արաբները ժամանակին matraq կոչվող այս գործիքով բուրդ էին չփխում:

Հնում, երբ բուրդ ծեծելը նորաձեւ էր, ամուսինների կտտանքները մի կերպ հանդուրժող հալածյալ կանայք ուժերի ներածին չափ հուժկու հարվածներ էին հասցնում բրդին եւ դրանով մուռը հանում ծեծը դաստիարակչական միջոց համարող իրենց ամուսիններից: Չի բացառվում, որ մուռ հանելու այս ձեւը տարածված է եղել նաեւ հայերի մոտ:

Մտրակահարելու հետաքրքրական ավանդույթներից մեկն էլ տարածված է Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում: Զատկին հաջորդող օրը տղամարդիկ վաղ առավոտյան ուռենու ճյուղերից եւ գունավոր ժապավեններից պատրաստված հատուկ մտրակներով իրենց կանանց կոնքերին նուրբ հարվածներ են հասցնում եւ հրճվում: Հավանաբար այդ կերպ տղամարդիկ իրենց կանանց կամայականությունների համար մուռ են հանում:

Սակայն մտրակահարելու ավանդույթը, իբրեւ մուռ հանելու միջոց, թերեւս մեզ է հասել անտիկ դարաշրջանից:

Պատմիչների փոխանցմամբ՝ Աքեմենյան Իրանի հինգերորդ տիրակալ Քսերքսեսը, իր բանակը Հունաստան հասցնելու նպատակով, հրամայում է 1,2 կիլոմետր երկարությամբ նեղուցի վրա կառուցել պոնտոնային կամուրջ: Սակայն նախքան բանակի տեղ հասնելը փոթորիկ է մոլեգնում եւ ավերում լողակամուրջը: Ծովի հանդգնությունից զայրացած Քսերքսեսը զինվորներին հրամայում է 300 անգամ մտրակահարել ծովի ջուրը:

Վստահ չեմ, բայց հայերեն «ջուր ծեծել» արտահայտությունը կարող է հենց այդ ավանդապատումից մեզ հասած լինել: Բայց չգիտես ինչու այդ պատմության ակունքներում գտնվող պարսիկները նույն միտքն արտահայտելու համար, «ծովի մեջ ջուր ծեծել» ասելու փոխարեն, ռուսների նման գործածում են «հավանգի մեջ ջուր ծեծել» դարձվածքը:

Արեւելքում պատժի ամենատարածված ձեւերից մեկը մտրակահարությունն է, որը կոչվում է «թաազիրային» կամ կարգապահական մտրակահարություն: Այդ նպատակով կիրառվող առարկան կաշվե ժապավեն է՝ մոտավորապես 100-120 սանտիմետր երկարությամբ եւ 1,5 սանտիմետր հաստությամբ՝ առանց հանգուցակապերի: Դատապարտյալին պառկեցնում են փորի վրա եւ հարվածները հասցնում մեջքին:

Եթե դատապարտյալը տղամարդ է եւ պատիժը պետք է կրի հանրային վայրում, ապա թույլատրվում է նրան մտրակահարել նստած դիրքում:

Կին դատապարտյալները մտրակահարվում են իգական սեռին պատկանող մտրակահարիչների կողմից, որի ընթացքում բացառվում է տղամարդկանց ներկայությունը:

Իսլամական քրեական օրենսգրքի 657-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք, ով ուրիշի ունեցվածքն է գողանում, դատապարտվում է վեց ամսից մինչեւ երկուսուկես տարի ազատազրկման եւ մինչեւ 74 անգամ մտրակահարության»:

Եկեք թույլ չտանք, որ մտրակահարելու ավանդույթը, թեկուզ մուռ հանելու նպատակով, մեր որոշ մշակութային գործիչների թեթեւ ձեռքով տարածում գտնի նաեւ Հայաստանում:

Գ.ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ

Հաջորդ գրառումը

Նա տեսել է էրգիրն իր հոր աչքերով

Համանման Հոդվածներ

13 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Շեղված օրակարգեր

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

13/02/2026
13 Փետրվարի, 2026

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

13/02/2026
Հաջորդ գրառումը

Նա տեսել է էրգիրն իր հոր աչքերով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական