Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
30/01/2026
- 30 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տասովշիկ

Հայերենն իր բառակազմական հնարքներով աշխարհի ամենաճկուն լեզուներից է: Ասածս չափազանցություն չէ եւ լիովին ապացուցելի: Խոսենք օրինակների լեզվով:

Բազմաթիվ հնարավոր օրինակներից իմ ընտրությունը, հասկանալի պատճառներով, կանգ է առել «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառի շուրջ ձեւավորված լեզվական իրողությունների վրա:

Ենթադրենք՝ անհրաժեշտ է խոսել մի երեւույթի մասին, որը վերաբերում է ընտրություններից առաջ ընտրողներին խրախուսական գումարներ հատկացնելուն: Շատ ժողովուրդներ իրենց ազգային լեզուներում այդ երեւույթը արտահայտելու համար ստիպված են կազմել ամբողջական նախադասություններ: Իսկ մենք՝ հայերս, նույն միտքն արտահայտում ենք ընդամենը մեկ բառով՝ «ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ», որն ունի մեկ շեշտ եւ մեկ իմաստային ամբողջություն:
Մեկ այլ օրինակ: Լինում են դեպքեր, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսադաշտում հայտնվում են համապետական ընտրությունների գործընթացը խաթարող անձինք: Մեզ ծանոթ գրեթե բոլոր լեզուներում այդ բառիմաստը փոխանցելու համար հարկ է կազմել ընդարձակ անվանական բառակապակցություն, օրինակ՝«որոշակի գումարի դիմաց ընտրությունների ընթացքը խաթարելուն ուղղված քրեորեն պատժելի արարքին մասնակցող անձ»:

Իսկ մենք նույն գաղափարը կարողանում ենք արտահայտել ընդամենը մեկ բարեհունչ բառով՝ «ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ»: Այստեղ մենք զիջում ենք միայն «ՏԱՍՈՎՇԻԿ» բառի հեղինակ ռուսներին:

Եվս մեկ ապացույց: Ընտրություններից առաջ կազմվում են ընտրողների ցուցակներ, որոնք հայերենի բառակազմական հնարքներին զիջող մյուս  լեզուներում հնչում են այսպես՝ «ընտրողների անձնական տվյալներ պարունակող ցուցակներ»:

Մենք այստեղ էլ շահեկան դիրքում ենք, քանի որ նույն բարդ միտքն արտահայտում ենք մեկ բառով՝ «ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿ», որի մեջ ներառում ենք ոչ միայն դեռեւս կենդանի, այլ հաճախ նաեւ հանգուցյալ, ինչպես նաեւ էմիգրանտ  ընտրողների անձնական տվյալները:

Հայերենի ճկունության փաստը կարելի է ապացուցել նաեւ ընտրություններից առաջ կուսակցությունների կողմից իրականացվող քարոզչական աշխատանքի օրինակով: Այլ լեզուներում այդ երեւույթը ներկայացվում է բազմաբառ բառակապակցություններով, մինչդեռ հայերենում այն ստացել է մեկ ամբողջական, բարեհունչ անուն՝ «ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ»:

Վերը նշվածին  կարող էի  ավելացնել նաեւ «ընտրարշավը», «ընտրաշրջանը», «ընտրազանգվածը», «ընտրատեղամասը» եւ այլ բառեր:

Համոզիչ չէ՞ր:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում. Բագրատ Սրբազան

Հաջորդ գրառումը

«Բեմն ուժեղներինն է». Գայանե Գեղամյանի հոբելյանական համերգն էր

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

«Բեմն ուժեղներինն է». Գայանե Գեղամյանի հոբելյանական համերգն էր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական