Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
24/01/2025
- 24 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր իրավիճակ՝ նոր ազգանուններ

Ապավինելով  երեւակայությանս հզոր ուժին, կարող եմ ինձ թույլ տալ՝ պատկերացնելու այնպիսի մի աշխարհ, որտեղ կբացակայեն հանցագործներն ու հանցագործներին բացահայտող ու պատժող իրավապահ մարմինները:

Եվ ոչ ոք չի կարող հաշտ ու համերաշխ մարդկանցով բնակեցված   աշխարհի մասին երազելու տենչանքից ինձ զրկելու փորձ անել: Նաեւ  անհնարին կլինի  թույլ չտալ  ինձ երազելու այնպիսի մի մոլորակի  մասին, որտեղ գոյություն  չունենան ո՛չ դատավորներ, ո՛չ դատախազներ եւ ո՛չ էլ   քրեակատարողական հիմնարկների կառավարիչներ:

Իմ պատկերացրած երեւակայական աշխարհում հավանաբար  դատարանների ու դատախազությունների լքված շենքերը կսեփականաշնորհվեն որոշ իշխանամերձ գործարարների կողմից, ու դրանք կվերածվեն Զովքերի, Երեւան սիթիների ու SAS-երի, իսկ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկն ու դրա հարակից  տարածքները՝  Ակադեմիական քաղաքի:

Իսկ ինչպե՞ս վարվել դատական պրոցեսին մասնակցող  պաշտոնյաների շքեղ հանդերձանքի հետ: Դատավորների թիկնոցանման պատմուճանները հավանաբար կարելի է օգտագործել արդարադատության խորհրդանիշը  հանդիսացող հեզամարմին կանանց ձեռքի՝  խախտված նժարներով կշեռքները քողարկելու համար:

Ցորենի դաշտերից վնասատուներին հեռացնելու համար էլ,  իբրեւ  խրտվիլակների հանդերձանք, կարելի է  օգտագործել  դատախազների վառվռուն համազգեստները: (Անկեղծ ասած, ՔՊ-ական պատգամավոր Լուլուի հանդերձանքն էլ կարող է «զարդարել»  խրտվիլակներին: Թյուրիմացությունից զերծ մնալու համար շտապում եմ ավելացնել, որ պարսկերեն  «լուլու»  նշանակում է հենց  «խրտվիլակ»):

Այդ բաղձալի իրավիճակում,  հայկական ավանդույթի համաձայն, դատավորների ու դատախազների հնաբանություն դարձած պաշտոնները կվերածվեն  հայկական ազգանունների: Եվ այնպես, ինչպես պատմության գիրկն անցած միսկարի (պղնձագործ), կամ բրուտի (կավագործ) մասնագիտությունները Միսկարյան ու Բրուտյան ազգանունների տեսքով  երկրորդ շնչառությունն են ստացել, այժմ էլ մենք կկարողանանք  «Դատավորյաններ» ու «Դատախազյաններ» ազգանուններին նոր կյանք հաղորդելու փորձ անել: Միգուցե Տեր-Պողոսյան, Տեր-Մաթեւոսյան ու նմանատիպ բաղադրյալ  ազգանունների օրինակով  հորինվի  նաեւ «Գլխավոր-Դատախազյան» բարեհունչ ազգանունը:

Երեւակայությանս հզոր տիրույթում գտնվելու առիթն օգտագործելով,  նաեւ ցանկանում եմ հանցագործություններից  զերծ իմ պատկերացրած աշխարհում  տեսնել  այն օրը, երբ Ռուբեն Ռուբինյանն  ու Սերդար Քըլըչը  կկարողանան կարգավորել  հայ-թուրքական հարաբերությունները,  երբ  թուրքերը սիրահոժար  ընդունած կլինեն մարդկության դեմ գործած   իրենց նախնիների ահավոր ոճիրների թե՛ պատասխանատվությունը, եւ թե՛ մեղքը: Այդ դեպքում, նախկին հանցագործները նաեւ  մեզ թույլ կտան աներկյուղ արտասանել  առժամանակ արգելանքի տակ պահվող  «Արեւմտյան Հայաստան» բառակապակցությունը:

Այլեւս մենք վանեցի կամ մշեցի լինելու համար գլխահակ ման չենք գա: Վանեցյան ու Մշեցյան ազգանուն կրողները դարձյալ  նոր պաշտոններ ստանալու շանս  կունենան: Արարատ Միրզոյանն էլ իր անվան բերումով   Թուրքիա   այցելելիս այլեւս  չի բարդույթավորվի:

Նոր պայմաններում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ թուրքերի մոտ սարսուռ առաջացնող անունն ու իշխանություններին գրգռող ազգանունը կհնչեն սովորական տեմբրով:
ՔՊ-ականների կյանքը մի պահ դառնացրած պատգամավոր Հովիկ Աղազարյանը  մեծ հավանականությամբ իր ազգանունը «Կիլիկյանց» կամ «ՄԱՆԴԱՏունի»   դարձնելու  հարցում  դարձյալ երկընտրանքի առջեւ կկանգնի:

Այո, նոր իրավիճակին,  նոր ազգանուններ են անհրաժեշտ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Առաքելյանի մասնագիտական ձեռքբերումներն Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Հաջորդ գրառումը

Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն (IX-XX դդ.)» հատորը

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն (IX-XX դդ.)» հատորը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական