Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ տարբերություն Պողոսի եւ Պետրոսի միջեւ

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում տարօրինակ վիճակ է, մի տեսակ՝ հունից շեղված կյանք է: Թվում է՝ բոլորի մտքերը պետք է զբաղված լինեին նրանով, որ Արցախում մարդիկ սոված են եւ ելքեր փնտրեին՝ ինչպե՞ս օգնել նրանց: Այն աստիճանի սոված, որ մայրը կիլոմետրերով ճանապարհ է գնում, որ երեխաների համար ուտելու բան գտնի, իսկ երեխաներն անտերության մատնված՝ ավտոմեքենայում շոգից մահանում են: Այս փաստը, թվում է, պիտի կայծակի ու որոտի ազդեցությունն ունենար ու ցնցեր բոլորիս, բայց մենք, երեւում է, խլացել, կուրացել, բթացել եւ առհասարակ զգայարանազուրկ ենք դարձել:

Նախորդ օրը ներկա լինելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի՝ «Գաֆեսճյան» կենտրոնում կազմակերպված կինոցուցահանդեսին, շնչելով ամառով, արվեստով, երիտասարդների լավատեսությամբ ներծծված կինոօդը՝ ակամա զուգահեռեցի, թե ինչ աստիճանի անհամադրելի են երկու իրականությունները՝ կենդանի երաժշտության տակ պարող երիտասարդներն ու Արցախի սոված-տանջված երիտասարդությունը: Կինոփառատոնը դեռ հասկանալի ու շնորհակալ գործ է՝ Հարություն Խաչատրյանի նախաձեռնած եւ այժմ աշխարհի կողմից ընդունելի եւ հարգված «Ոսկե ծիրանը» նույն աշխարհի հետ հայերիս խոսելու եւս մի լեզու է՝ կինոլեզուն:

Բայց մյուս զուգահեռ իրականությունները, հատկապես քաղաքականը, որ մի տեսակ շողուլից ընկած՝ իր մանր օրակարգերով է ապրում, ընդհանրապես ոչ մի կերպ չեն կարկատվում իրավիճակին: Տեսնես հուլիսի 15-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպմանը Փաշինյանը պատմելո՞ւ է Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով այդ ահասարսուռ դեպքի մասին, կամ ասելո՞ւ է՝ «Ալիեւ, ինչու ես կրակում Վերին Շորժայի մեր դիրքերի վրա ու հետո էլ իբր խաղաղության խոսակցություն վարում»: Կամ էլ՝ ի՞նչ փոխզիջումներից էր խոսում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ու ի՞նչ են տալիս-առնում երկու երկրների սահմանազատման հանձնաժողովի ներկայացուցիչները՝ հանդիպելով Տավուշի սահմանին:
Վերադառնալով մեր քաղաքական դասի խիստ սովորական, մանր հարցերով առօրյային՝ նշենք, որ դրանք մշտական ամպլուայի մեջ են. ԱԺ-ն շարունակում է նիստեր գումարել եւ ընդունել իշխանությանը հարկավոր, բայց երբեմն էլ հանրության տեսակետից ոչ օգտակար կամ ոչ ամենաանհրաժեշտ օրենքները, հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ է հեռացվում պաշտոնից, այս երկու օրը քաղաքական օրակարգի գլխավոր հերոսը դարձաձ, ծագումով ղարաբաղցի Արմեն Գրիգորյանն է ամերիկաներում ոչ թե Արցախի պատմաիրավական իրավունքները գոնե մասամբ առաջ տանում, այլ միայն ու միայն Ալիեւի եւ միջազգային հանրության կողմից (էդ ինչ է էդ միջազգային հանրությունը)՝ Արցախին իբր տրվելիք անվտանգության երաշխիքներից խոսում:

Երեւանում էլի Կասկադի եւ օպերայի կաֆեներում էլ ազատ տեղ չկա, ապագա քաղաքապետը եւ քաղաքապետի պաշտոնի այլ հավակնորդները մի այնպիսի լրատվական իրարանցում են առաջացրել, որ մնում ես արմացած-զարմացած. Արցախում շուտով կկատարվի անդառնալին, իսկ դուք, քաղաքապետացու տղաներ եւ աղջիկներ, պաշտոնի կռվի մաստերկլասներ եք ցուցադրում, շատ բան է, հա՞, սեղանին, ներառյալ վարչապետի աթոռի հանդեպ ախորժակ, միջոցների առջեւ խտրություն չեք դնում: Քաղաքային ավագանու ընտրության օրն, ի դեպ, արդեն հայտնի է, երեկ կառավարության նիստին ընտրության օր նշանակվեց սեպտեմբերի 17-ը: Մի տասնյակի չափ քաղաքապետացուներ արդեն հայտարարել են ընտրությանը մասնակցելու վերաբերյալ, չկողմնորոշվածներ եւս կան, այնպես որ երբ մասնակցության ամբողջական պատկերը պարզ լինի՝ այն ժամանակ էլ խոսելու բան կլինի:

Թագուհի Թովմասյանին ԱԺ արտահերթ նիստով իշխանական պատգամավորները հեռացրեցին մարդու իրավունքների ԱԺ հանձնաժողովի պաշտոնից: Չգիտեմ՝ նկատեցի՞ն ուրիշները, բայց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, փաստորեն, Հանրայինի եթերում նշեց Թովմասյանին հեռացնելու իրական պատճառը, թե՝ մեծությամբ երկրորդ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էլ չէր ուզում Թովմասյանի պաշտոնավարումը՝ հիշեցնելով, որ ժամանակին այդ խմբակցությունը կոչ էր արել Թովմասյանին հեռանալ այդ պաշտոնից, ընդդիմության ընդհանուր բոյկոտի համատեքստում, իսկ վերջինս չէր ենթարկվել: Այս հարցին կարելի էր չանդրադառնալ, բայց երեւի ուրիշները հազիվ թե դա անեն՝ հասկանալի պատճառով, այնպես որ ոչ մի կողմ չլինելու հանգամանքով ամրապնդված՝ մեզ վրա վերցնենք հստակեցումը:

Չնայած Արծվիկ Մինասյանը լրագրողներին ասաց, թե «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում արդեն թափուր ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնի նոր թեկնածու առաջադրել (դա ընդդիմության քվոտայով է). իշխող մեծամասնությունն էլ հայտարարել է, թե չի հավակնում այդ պաշտոնին, սակայն ընդամենը շարադրենք փաստերը, եզրակացությունը թողնելով ընթերցողին: Երբ Թովմասյանի խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը ասում է, որ կատարվածը վրեժխնդրություն է, քանի որ Թովմասյանը քննադատում էր իշխանությանը, դա կարող է պատահել, բայց դա ողջ ճշմարտությունը չէ: Ամեն ինչ սկսվեց մարդու իրավունքների հանձնաժողովի այն սկանդալային նիստից, որտեղ որպես ՄԻՊ թեկնածու հանդես էր գալիս ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը: Իսկ թե ինչու էր ՄԻՊ պաշտոնին առաջադրվել բոլորից ու շատ-շատերից ավելի քաղաքականացված, շատ սկանդալների հերոս Է. Ղազարյանը, սա է բանալին. միթե հնարավոր չէ՞ր հաշվարկել, թե ինչ կարգի նիստ է սպասվում հանձնաժողովում Ղազարյանի մասնակցությամբ: Մեր կարծիքով՝ հնարավոր էր եւ լավ էլ հաշվարկված է եղել, հետեւանքներն՝ այդ թվում, մինչեւ իսկ՝ Թովմասյանի աթոռի սասանման հեռանկար: Եւ ուրեմն՝ պնդել, որ Թովմասյանին հեռացրել է միայն իշխանությունը, ռեալ չէ եւ հեռու է ճշմարտությունից, այդպիսով նաեւ մի լրացուցիչ անգամ ի ցույց դնելով այս ողբերգական ժամանակներում ընդդիմության անմիաբանությամբ բոլորին վարակիչ օրինակ մատուցելու փաստը: Մնացածը լոլո է, անկախ նրանից, թե ինչպես էր աշխատում Թագուհի Թովմասյանը, կամ ինչու էր հենց նա հայտնվել այդ պաշտոնում:

Մյուս օրակարգի հարցը, որը շատերիս է վերաբերում, Սեւանի ջրառն է, Ազգային ժողովը կառավարությանը թույլ տվեց տարվա սակավաջրությամբ պայմանավորված՝ նախատեսված 170 մլն խորանարդ մետրից՝ ավելի մինչեւ 240 մլն խորանարդ մետր ջրառ անել ամռանը, որը բացասաբար կանդրադառնա առանց այդ էլ նախատեսված մակարդակից ցածր Սեւանի համար, խանգարելով Սեւանի առողջացմանը:

Իհարկե, ընդդիմությունն, ի դեմս նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանի, խիստ քննադատեց այդ նախագիծն ԱԺ քննարկման ժամանակ, ակնարկելով, որ ոռոգման սեզոնը դեռ չսկսված՝ ջրամբարների ջուրն օգտագործվում է այլ նպատակներով, ջրամբարաշինությունն էլ հեռու է բավարար լինելուց, ու այդ է պատճառը Սեւանը հերթական անգամ վտանգելու: Սեւանի խնդիրը ընդդիմության եւ իշխանության բանավեճի թեմա դարձնելը ամենաանհաջողն է, քանի որ Աեւանի մակարդակի ցածր լինելու խնդիր վերջին տասնամյակներում միշտ առկա է եղել, մանավանդ՝ անցյալում հենց Սեւանի ջուրն էին օգտագործում շատ օլիգարխների ձկնաբուծարարններում եւ ՀԷԿ-երում (բազմիցս ենք գրել այդ մասին), եւ, հավանաբար, այդ գործունեությունն այսօր էլ շարունակվում է: Այնպես որ՝ Սեւանը փրկելու ծրագիրը այսօր էլ, անցյալում էլ ավելի շատ իմիտացիա էր, իսկ Սեւանի բնապահպանական, կենսական նշանակությունը հայերիս կյանքի որակի վրա կարծում եմ ոչ մեկի համար անհայտ չէ: Թե երբ կգան այն սրտացավ իշխանությունները, որոնք գերադաս կհամարեն Սեւանի վերականգնումով զբաղվելը, դեռեւս անհայտ է:

Այժմ մի քիչ խոսենք զուտ քաղաքական հարցի մասին: Վերջերս լրահոսի կենտրոնական դեմք է դարձել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մինչ Փաշինյանը կառավարության նիստին խոսում է Սեւանի հանրային լողափերն ավելորդ վճարներից ազատելու մասին, Գրիգորյանն ամերիկաներում եւ այլուր խոսում է երկրի եւ տարածաշրջանի գլոբալ խնդիրներից: Մեկ նա խոսում է Ռուսաստանի՝ պայմանագրով Հայաստանի համար նախատեսված զենքի հարցի՝ հայ-ռուսական օրակարգում լինելու ակտուալությունից, մեկ շշում է Վարդան Օսկանյանին, թե տասը տարում չարածն ուզում է երեք ամսում անել կամ երկրորդ պետություն է ուզում ստեղծել պետության մեջ, մեկ Երեւանի անունից բարձր է գնահատում Վաշինգտոնի գործադրած ջանքերը հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու հարցում: Խոսում 1975 թվականի քարտեզի ու սահմանների վերաբերյալ համաձայնության բացակայությունից: Մեկ հանդիպում է Միջազգային զարգացման կազմակերպության կառավարիչ Սամանտա Փաուերի հետ ու քննարկում Հայաստանում ծրագրերն ընդլայնելուց, ապա պատմում Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախի Հանրապետությունում (ոչ թե Լեռնային Ղարաբաղում, ծագումով արցախցի՛ պաշտոնյա) ստեղծված հումանիտար աղետի մասին, մեկ՝ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ քննարկում է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացումը (հասկանո՞ւմ եք՝ ոչ թե էկոնոմիկայի նախարարը, կամ գործադիրի ղեկավարը, այլ ինքը՝ անվտանգության խորհրդի քարտուղարն է նման քննարկումներ անում), էս ինչ բազմակողմանի զարգացած քարտուղար ունենք, իսկ ես նրան հիշում եմ որպես «Լրագիր» կայքի վերլուծաբան: Հանդիպում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին ու քննարկում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ տարածաշրջանային անվտանգության եւ մարտահրավերների հարցեր, նրանից լայնորեն հարցազրույց են վերցնում ամերիկյան փողերով սնվող հայալեզու լրատվամիջոցները: Նրա տեսակետները մանրամասնորեն եւ ջերմեռանդությամբ տարածում են Հանրային հեռուստատեսությունը, մյուս լրատվամիջոցները: Որպես լրատվության մեջ երկար աշխատած մեկը՝ հանգիստ կարող եմ պնդել, որ դա ամենեւին չի կարող լինել ինքնաբուխ, սովորաբար ինչ-որ մեկի տեսակետների լայն շրջանառությունը նշանակում է ինչ-որ տեղից ուղղորդում, իսկ առավել հեռահար՝ նշանակում է, որ բան է փոխվում իշխանության կամ նրան ուղղորդողների մտադրություններում: Արդյոք Արմեն Գրիգորյանին առանձնահատուկ ներկայացնելը լրատվամիջոցներում նշանակո՞ւմ է, որ արեւմտամետի, իսկ առավել ստույգ՝ ամերիկամետի համբավ ունեցող այս գործչի վրա ավելի շատ խաղադրույք է արվելու, ու նրան հիմիկվանից էլ դիտարկում են որպես հաջորդ վարչապետի:

Ճիշտն ասած՝ մեր դիտարկումները բոլորովին էլ անձնակենտրոն չեն, այլ առավել ընդհանրական մտահոգություն: Մի ժամանակ Հայաստանի բոլոր պաշտոնյաները պետք է անցած լինեին ռուսական կառույցների ու վերապատրաստումների թրի տակով, հիմա էլ, փաստորեն, տրամաբանություն չի փոխվել, այլ միայն երթուղին: Բացեք որեւէ պաշտոնյայի կենսագրություն՝ մեծ մասամբ ԱՄՆ այս ու այն կրթական կենտրոններում, նվազագույնը՝ եվրոպական կառույցներում վերապատրաստվածներ են, արեւմտյան փողերով սնված ՀԿ-ներում աշխատածներ, այսինքն՝ արեւմտյան սկզբունքներով ուղեղները պարզաջրածներ: Ողբալի է: Առաջ մեդիագրագիտության ռահվիրաները Մոսկվայով անցած, իրական լրագրության հետ կապ չունեցող քարոզիչ ռուսախոսներն էին, հիմա՝ անգլերենով վերապատրաստված-իրական լրագրությունից կիլոմետրերով հեռու բլբլացողները, որովհետեւ եթե ինչ-որ կողմ ես ներկայացնում, եթե պատվիրատու ունես, ուրեմն ո՛չ մեդիա ես, ո՛չ լրագրող, ո՛չ էլ կարող ես անաչառ լինել: Մնաց երազանք պինդ հայկականությամբ (ու ոչ թե գավառամտությամբ), ֆինանսապես համամետաբար անկախ, անաչառ մեդիան, իսկ էլ ավելի մեծ երազանք՝ աշխարհի կենտրոններից չկախված, նրանց թելադրանքները չկատարող իշխանություն ու պաշտոնյաներ ունենալը:

Եւ այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ Գրիգորյանն է իրավահաջորդ, թե՞ Ավինյանը, Պողոսը, թե Պետրոսը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձեր «հումանիտարը» տարեք, դրանով ասֆալտ փռեք

Հաջորդ գրառումը

«Զրո կետից» դեպի խորացող ինքնամեկուսացում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

«Զրո կետից» դեպի խորացող ինքնամեկուսացում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Գեղամ Մանուկյանը գրում է․ Հերոսներին, իր նահատակներին ուրացող բանակը այլեւս հայկակա՞ն է Ողջ օրը լուռ էի, անհանգիստ։ Ցավս, հիշողությունս խառնվում...

ԿարդալDetails

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025

Կիևը սադրանքներ սարքելու ցանկացած փորձի դեպքում խորապես կզղջա. Լավրով

28/09/2025

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական