Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ նպատակով են թուրքերը ձեռք բերում Հայաստանից արտահանվող ոսկին

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ տարի՝ 2022-ին, Հայաստանից Թուրքիա արտահանվող ոսկու ձուլակտորների քանակը կտրուկ աճել է: Վիճակագրությունը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է ներկայացրել: Այսպես՝ միայն նախորդ տարվա ընթացքում դեպի հարեւան երկիր ավելի քան 353 կգ ոսկու ձուլակտոր է արտահանվել: «Ազգ»-ի հետ զրույցում տնտեսագետ Պարսյանը տեղեկացրեց, որ խոսքը հենց ձուլակտորների, այլ ոչ թե զարդերի մասին է: Ավելին, փոխանցեց, որ Հայաստանից Թուրքիա արտահանված ապրանքաշրջանառության 99 տկոսոսը հենց այդ ձուլակտորներն են եղել: Թուրքիա արտահանումներ կատարելու մեջ նա վտանգներ չի փնտրում, սակայն  առանձնանցնում է, որ ապրանքաշրջանառությունը կարող է դուր չգալ հավաքական Արեւմուտքին կամ Միացյալ Նահանգներին: Հղում անելով նախորդ շաբաթ ԱՄՆ-ի արդարադատության, առեւտրի եւ ֆինանսների նախարարությունների տարածած հաղորդագրություններին, որտեղ նշվում էր, թե հայկական, թուրքական ընկերությունները օգնում են Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում, շեշտում է՝ ոսկու ձուլակտորների շրջանառության պատճառով ԱՄՆ պատժամիջոցային խոշորացույցի տակ նաեւ հայկական ընկերությունները կարող են հայտնվել:

«Բանն այն է, որ այդ ձուլակտորները հիմնականում ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում են արտադրվում, ու մեր երկրի միջոցով հայտվում մեկ այլ՝ երրորդ երկրում: Եվ քանի որ այս պահին Թուրքիան ոսկու պահանջ ունի, ապա այն  հենց այդտեղ էլ սպառվում է»,- ներկայացնում է մեր զրուցակիցը:

Նա նաեւ բացատրում է հանգամանքը, թե ինչո՞ւ են թուրքերը նախընտրում ոսկի կուտակել: Բանն այն է, որ հաշվի առնելով լիրայի արժեզրկումը՝ 2022 թվականին Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելացրել է ոսկու պահուստները: Ավելին՝ նույնիսկ աննախադեպ բարձր գնաճի պայմաններում Թուրքիայի տնտեսությունը 5, 3 տոկոս տնտեսական աճ է գրանցել:

«Ըստ տնտեսագետների կանխատեսումների, այս տարին՝ 2023-ը, ճգնաժամի տարի կլինի: Եվրոմիության գոտում արդեն արձանագրվում է տնտեսական աճի դանդաղում, սրան զուգահեռ էլ՝ ամերիկյան եւ եվրոպական խոշոր բանկերից որոշները սնանկանում են: Պատճառներից մեկն այն է, որ ճգնաժամի նախաշեմին սովորաբար խոշոր ներդրողներն իրենց գումարները նախընտրում են  ոսկու տեսքով պահել: Թուրքերի՝ ոսկի ձեռք բերելու պատճառներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանը ոսկու ձուլակտորների վաճառքի համար գործարարներին ազատել էր ավելացված արժեքի հարկից, ինչն էլ ֆիզիկական անձանց թույլ է տալիս ավելի էժան գնով ոսկի գնել»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շվեդ լրագրողն Արցախի մասին

Հաջորդ գրառումը

Գերմանիան հանդուրժեց Ալիեւի սանձարձակությունը

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Գերմանիան հանդուրժեց Ալիեւի սանձարձակությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական