Երեքշաբթի, Օգոստոսի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ են ակնարկում Թեհրանի դիվանագիտական սլաքները

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 26-ին Թեհրանում տեղի է ունեցել «Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական առաքելությունների վրա հարձակման հետաքննությունը միջազգային իրավունքի լույսի ներքո» խորագրով համաժողովը: Իրանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարությունը տարբեր երկրներում ունեցել է նահատակներ եւ հարձակման է ենթարկվել՝ դիվանագետների հոգեբանական կայունությունը խաթարելու նպատակով:

Հարկ է նշել, որ տարիներ առաջ Լոնդոնում ահաբեկչական խմբի կողմից Իրանի դեսպանատան գրավումը սկիզբ դրեց իրանցի դիվանագետի զոհվելու հիշատակման համար:  

Վերոնշյալի համատեքստում որոշ հետաքրքրություն է ներկայացնում իրանա-ադրբեջանական հարաբերությունների խորացմանը միտված դիվանագիտությունը: Օրերս Բաքու կատարած այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկել է համատեղ տնտեսական հանձնաժողովի կողմից վավերացված պայմանավորվածությունները, երկկողմ ընթացիկ ծրագրերը, ինչպես նաեւ այսպես կոչված «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի վերականգնման ծրագրի» եւ այլ հարցեր: Փատորեն իրանական կողմը ինչ-որ չափով հետաքրքրված է սահմանամերձ Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական ռազմակալված տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու հարցում: Ընդ որում այդ ամենը նաեւ ներկայացվում է հարեւանների եւ տարածաշրջանի երկրների ու բարեկամների հետ հարաբերությունների զարգացման ու խորացման համատեքստում, որի վերաբերյալ հայտարարված է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարության ծրագրում:

Թերեւս իրանա-ադրբեջանական հարաբերությունների առավել խորացման մասին է վկայում նաեւ Խաթիբզադեի այն դիտարկումը, թե վերջին 10 ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել բազմաթիվ համատեղ նախագծերի վերաբերյալ եւ հուսով է, որ առաջիկայում ականատես կլինեն դրանց իրականացմանը:

Եվ միայն շահերի համընկնումով կարելի է բացատրել այն, որ Թեհրանում նախապատրաստվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Բայրամովի ու Չավուշօղլուի եւ նրանց իրանցի պաշտոնակից Աբդոլլահիանի բանակցություններին, որն անկասկած, դիվանագիտական կարեւոր նախաձեռնություն է: 

Իրանական դիվանագիտության մեկ այլ սլաք էլ ուղղված է դեպի հարեւան Հայաստանի Հանրապետություն, որի նորանշանակ դեսպան Արսեն Այվագյանի հավատարմագրերի ընդունման արարողության ընթացքում նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է Թեհրանի հետեւողական քաղաքականությունը, այն է՝ որեւէ  ագրեսիայի ընդդիմանալը: Ավելին՝ երկրի նախագահը որպես օրինակ ներկայացրել է Իրանը, որն ունենալով սկզբունքային դիրքորոշում՝ հակադրվում է ԱՄՆ ագրեսիային եւ հեգեմոն երկրներին առհասարակ: Ըստ էության պաշտոնական Թեհրանն Իրանի նկատմամբ կիրառված ամերիկյան տնտեսական պատժամիջոցները գնահատում է ագրեսիայի դրսեւորում, որը հայկական կողմի դեպքում կարելի է նույնացնել թուրք-ադրբեջանական ուղղակի ռազմական ագրեսիայի հետ Արցախի Հանրապետության տարածքում: Այս տեսակետից Իրանի նախագահի խորիմաստ ձեւակերպումը փաստորեն նշանակում է ընդդիմանալ զավթիչ ուժերին հայկական տարածքում:    

Հետաքրքրական է, որ Ռայիսիի մեկ այլ խոսքով՝ Իրանը միշտ պաշտպանել է ազգային ինքնիշխանության եւ պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու իրավունքները: Փաստորեն պաշտոնական Թեհրանը հավասարության նշան է փորձում դնել նշված երկու իրավունքների միջեւ՝ տվյալ դեպքում նախապատվությունը չտալով դրանցից որեւէ մեկին:    

Այսպիսով, Թեհրանի դիվանագիտական սլաքներից երկուսը ակնարկում են տնտեսական կապերի խորացում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, իսկ երրորդ սլաքով ՀՀ հետ հարաբերություններում կարեւորվում է յուրաքանչյուր ագրեսիայի ընդդիմանալը:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարոն նախարար, «թու-թու, լցվել եք»

Հաջորդ գրառումը

Մենք 5-10 չենք, 5-10  հազար ենք. Դատախա՛զ, կալանավորի՛ր Փաշինյանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման լռությամբ դուք ակամայից դարձաք Փաշինյանի հայտարարություններն ու հանցավոր գործունեությունը սպասարկող ու արդարացնող հանցակիցներ. Հայկ Դեմոյան

19/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն. Լևոն Տեր-Պետրոսյան

19/08/2025
Հրապարակախոսություն

Այս հոգեբանական հարվածները համակարգված իրականացնում են թե՛ Իլհամ Ալիևը, և թե՛ նրա հայաստանյան գործակիցը՝ Նիկոլ Փաշինյանը

18/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտությունները ներկայացվում են ոչ թե որպես իր վարած քաղաքականության հետևանք, այլ որպես «խաղաղության նոր տրամաբանություն»

18/08/2025
Հաջորդ գրառումը

Մենք 5-10 չենք, 5-10  հազար ենք. Դատախա՛զ, կալանավորի՛ր Փաշինյանին

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել ՀՀ-Իրան հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերութան մակարդակի. Փաշինյան

19/08/2025

Մեր կառավարությունների մեջ հաստատված ակտիվ և կառուցողական երկխոսությունը Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունների կայուն զարգացման գրավականներից է։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ...

ԿարդալDetails

Ուղիղ. Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդես են գալիս հայտարարություններով

19/08/2025

Ռուսաստանը երեկ Ուկրաինային հարվածել է 270 անօդաչու սարքերով

19/08/2025

Պուտինի և Զելենսկու հանդիպման վայրը գուցե լինի Հունգարիան. Reuters

19/08/2025

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կամրագրվեն թղթի վրա 7-10 օրվա ընթացքում. Զելենսկի

19/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական