Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժիրայրի հետ եւ առանց Ժիրայրի

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեքշաբթի, նոյեմբերի 29-ին, Բոստոնում հողին հանձնվեց Ժիրայր Դանիելյանի՝ հայկական մատենագիտության, հայ լրագրության ու մամուլի, հայ դպրության ու դպրոցի, ընդհանրապես հայագիտության ամենահմուտ, բացառիկ մասնագետներից մեկի մարմինը: Նրա մահը գուժել էինք նախորդ համարում, այսօր ներկայացնում ենք ընդամենը մի քանի հոդված՝ նրա հիշատակին: Նրա կատարած գործին ու գործունեությանը նվիրված եւ աշխարհի տարբեր կողմերից ստացվող հոդվածների շարքի շարունակումը, մեր սուղ էջերի պարտադրանքով, վերապահում ենք հաջորդ համարներին, ներառյալ գլխավոր խմբագրի գրությունը:

Ժիրայր Դանիելյանի բացակայությունը դեռ երկար ենք զգալու:

«ԱԶԳ»

Ժիրայր Դանիելյանի հեռացումի լուրն ինձ հասավ երեք օր առաջ, նոյեմբերի 23-ին: Թեեւ գիտեի, որ իր վիճակը ծանր է, այնուամենայնիվ շատ դժվար էր համակերպվել իր հեռացումի հետ: Երկու օր այդ ծանր լուրի ապրումն էի կրում: Երեկ ես գյուղ եկա, երկու օր իմ առանձնության մեջ Ժիրայրի հետ եղա, հիշեցի ու վերապրեցի տարիների մեր բարեկամությունը, մեր հանդիպումները, մեր զրույցները, մեր ընկերական ու բարեկամական կապի բոլոր մանրամասները: Եվ այսպես երեք-չորս օր ես Ժիրայրի հետ եղա եւ հետո միայն անդրադարձա, որ այլեւս առանց Ժիրայրի ենք:

Եվ վերջապես` այսօր կարողացա գրիչ առնել գրելու իր մասին այս մի քանի տողը:

…Ընկնում են մեկ-մեկ, ընկնում են իրար հետեւից: Այս մեր չարաղետ կյանքի ժամանակը հերթով տապալում է մեր հոգեւոր ապահովության անտառի պահապան հսկա ծառերը: Մեր ժամանակն ու մեր ճակատագիրը չեն խնայում ոչ ոքի. նրանք ընկնում են անտերունչ եւ լուռումունջ, անշշուկ ու աննկատ եւ հանձնվում են հողին:

…Իր մահկանացուն կնքեց Ժիրայր Դանիելյանը, կարգը նրան էլ հասավ: Կյանքից հեռացավ հմայիչ ու սիրելի մարդը, մեր թանկ ընկերն ու նվիրական բարեկամը, մեր գրականության եւ մշակույթի անխոնջ մշակն ու մեծ երախտավորը: Նա սփյուռքահայ կյանքի նշանավոր ու բացառիկ դեմքերից մեկն էր: Դեպի անդարձություն հեռացավ ընտիր բանասերը, անմրցելի մատենագետը, հմուտ մանկավարժը, փորձառու խմբագիրը, գրական-մշակութային նվիրյալ գործիչը, ազգային-հասարակական կյանքի երեւելի դեմքը… Այս բոլոր դրվատական ու գերադրական մակդիրներին նա միանգամայն արժանի է ավելիով. դրանք նա վաստակել է իր ազնիվ ու ազնվական նկարագրով, մեղվաջան աշխատանքով եւ արգասավոր գործունեությամբ:

Ժիրայրը հեռացավ դեպի անդարձություն: Նրա արածը երբեւիցե ոչ ոք չի անելու եւ չի կարողանալու անել: Նրա կերպարը այլեւս չի լինելու: Աշխարհում ամեն մարդ անկրկնելի է, Ժիրայրի նման անհատականությունը` առավել եւս: Իրենից մնացին իր ընտիր ուսումնասիրություններն ու գրքերը: Նա կապրի ամենից առաջ իր ընկեր-բարեկամների հիշողության մեջ, կհայտնվի նրանց իր բարձր հասակով, միշտ բարի ու առինքնող ժպիտով, մտերիմ-անմիջական խոսքով եւ իր ձայնով, որը միշտ սիրո ու ջերմության երանգ ուներ:

Ես հիմա հարուստ, շատ հարուստ եմ Ժիրայրի հետ տասնյակ տարիների ընկերության եւ բարեկամության ջերմ հուշերով: Դրանք այսօր խռնվում են իմ հիշողության մեջ եւ այնքան շատ են, այնքան սրտառուչ, որ հրում-հրմշտկում են մեկը մյուսին եւ ելք են փնտրում, որպեսզի ետ դարձնեն ժամանակը, եւ Ժիրայրը վերադառնա կյանք գեթ հուշերի ճամփով: Այդ հուշերը մշտապես ջերմացնելու են ինձ:

Ժիրայրը գրի ու գրքի մշակ էր, իր գործին տրված աշխատավոր, Վրթանես Փափազյանի խոսքով ասած` հողի աշխատավոր: Աստծո ամեն օրը առավոտյան ժամը 6-ին նա Անթիլիասի իր աշխատասենյակում էր: Եթե յոթին էր հասնում, համարում էր, որ ուշացել է` այսօր ուշ մնացի: Ժամը իննի կամ թե իննուկեսի մոտերքը ես դուրս էի գալիս իմ սենյակից, որ գնամ իր աշխատասենյակը: Թորոսին միշտ հարցնում էի`

– Թորոս, պարոն Ժիրայրը եկե՞լ է:

– Շատո՜ոոնց,- երկարացնում էր Թորոսը եւ երկարացնում էր այնքան ու այնպես, որ ըստ Թորոսի խոսքի երկարացումի կարելի էր ճշգրիտ իմանալ, թե Ժիրայրը ժամը քանիսին է եկել` ժամը վեցի՞ն, վեցանցկեսի՞ն, թե՞ յոթին:

Իր դուռը բացում էի, թե չէ`

– Ա՜յ մարդ, ո՞ւր ես, ո՞ւր մնացիր, հիմա պիտի քեզ հեռաձայնեի: Եկուր, սուրճի ժամը անցավ…

Ժիրայրը ինձ հետ խոսելիս սիրում էր իր խոսքին արեւելահայ խոսքի երանգներ տալ, արեւելահայ խոսքի շեշտեր խառնել… Եվ սկիզբ էր առնում մի զրույց, որ ժամեր էր տեւում եւ թվում է, վերջ չուներ, զրույց մեր գրականության ու մշակույթի, մեր կյանքի ու հոգսերի եւ ամեն ինչի մասին: Որքա՜ն բան գիտեր Ժիրայրը: Սփյուռքահայ կյանքի վերջին հիսուն-վաթսուն տարիների վկան էր նա ու ականատեսը, այդ կյանքի կենդանի պատմությունն էր ու վավերական տարեգրությունը: Որքա՜ն շատ բան գիտեր նա: Իր պատմություններից ամեն մեկը արժանի էր գրի առնվելու եւ գրականություն դառնալու: Որքա՜ն բան տարավ նա իր հետ եւ տարավ անդարձ: Ես խնդրում ու համոզում էի, որ հուշեր գրի, իր պատմածները գրի առնի, պատճառաբանում էի, որ սփյուռքահայ գրականության մեջ հուշերը սիրտ ցավելու չափ քիչ են, տխուր ժպիտով նայում էր ինձ, ցույց էր տալիս գրասեղանին դիզված թղթերթի շեղջը ու գրքերի կույտը եւ ասում էր.

– Ես որ նստեմ հուշեր գրելու, ուրեմն այս բոլորը ո՞վ պիտի ընե:

Մեր զրույցի միջոցին մեկ էլ ասում էր` չերթա՞նք Խաչիկին խանգարենք: Եվ երկուսով ուղղվում էինք Խաչիկ Տետեյանի գրասենյակը: Տեսնել ու լսել էր պետք երկու մտերիմ ընկեր-բարեկամների երկխոսությունը` լի միշտ սիրով, ջերմությամբ, նուրբ հումորով եւ մանավանդ` ինքնահեգնանքով` «պարոն Խաչիկ….», «պարոն Ժիրայր…»:

Անցավ, ամեն ինչ անցավ: Անցավ մահկանացուն, անցավ հրաշալի մարդն ու ընտիր մտավորականը, բայց մեր սերը իր անձի ու խորին հարգանքը իր գործի հանդեպ մեր կյանքի հետ ու մեր կյանքի չափ դեռ պիտի տեւի….

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

26 նոյեմբերի

Ուրծաձոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դու ձգվեցիր, հասար մեր օրեր ու դեռ գնալու ես դարեր

Հաջորդ գրառումը

Եղիշե Չարենց 125

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Եղիշե Չարենց 125

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական