Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժամանակավոր դադար Իրանի միջուկային ծրագրի բանակցային գործընթացում

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաշինգտոնն ու Թեհրանը  վերջին շաբաթների ընթացքում  զբաղված  էին ՀԳՀԾ-ին վերաբերող Եվրոմիության  ամենավերջին առաջարկությունների շուրջ փոխանցված պատասխանների ուսումնասիրությամբ: Սակայն, կարծես այլեւս  չի նկատվում խնդրի հանգուցալուծմանը միտված  նախկին  խանդավառությունն ու ոգեւորությունը: Կարծես  թունելի վերջում  նշմարվող լույսն այլեւս   խամրել  է:  Ներկայումս շատերն են խոսում այն մասին, որ Թել Ավիվին ԱՄՆ նախագահի  տված խոստման համաձայն, մինչեւ նոյեմբերի սկիզբը  Իսրայելում   կայանալիք  Քնեսեթի, եւ գրեթե նույն ժամանակահատվածում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ  ընտրությունների ավարտը, կասեցվելու է Իրանի միջուկային ծրագրին նոր շունչ հաղորդելու  բանակցային գործընթացը:

Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի՝ «Եռյակի» առաջարկությունների վերաբերյալ Իրանի ու ԱՄՆ  պատասխանների  փոխանակման համար հինգշաբաթյա ժամկետն ավարտվելուց հետո բանակցությունների արդյունքին սպասող միջազգային հանրույթը սեպտեմբերի 3-ին, առանց մանրամասներին ծանոթանալու, վերջապես տեղեկացավ կնճռի հիմնական կողմերի՝ Թեհրանի ու Վաշինգտոնի պատասխանների փոխանակման մասին: Ներկայացվեցին միայն այդ առիթով հրապարակված շահագրգիռ կողմերի  տեսակետների մեջ տեղ գտած մանրամասները.Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, «եռյակի» համատեղ հայտարարության հրապարակման միջոցով  իրենց դժգոհությունը հայտնեցին Թեհրանի  այն պահանջի նկատմամբ,  ըստ  որի, ՄԱԳԱՏԷ-ն պետք է ավարտին հասցնի միջուկային երեք կայքերում ուրանի հայտնաբերված մասնկիների ուսումնասիրությունը, նշելով, որ այդ պահանջը վտանգում է բանակցային գործընթացը:  

«Եռյակի» համատեղ հայտարարության մեջ նաեւ նշված է, որ  Թեհրանի վերջին դիրքորոշումը  լուրջ կասկածներ է առաջացնում  ՀԳՀԾ-ի հանգուցալուծմանը  միտված Իրանի  նպատակների ու ստանձնած պարտավորությունների նկատմամբ:

Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով «եռյակի» հայտարարությանը, նշել է՝ «Բանակցությունների հանգուցալուծման նպատակով բանակցող կողմերի ու  գործընթացը համակարգող  մարմնի   միջեւ  գործադրվող դիվանագիտական ջանքերի ու տեսակետների փոխանակման պայմաններում  եվրոպական երեք երկրների կողմից  բանակցությունների ընթացքը շեղելուն ուղղված վարքագիծը  զարմանք ու ափսոսանք է հարուցում»: 

Ի հավելումն դրա, Վիեննայում ընթացող բանակցություններին մասնակցող  իրանական թիմի խորհրդական Մոհամմադ Մարանդին լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ բանակցային գործընթացի երկարաձգումից բազմապատկվելու են եվրոպական երկրների  խնդիրները: Նա հավելել է, որ այնուամենայնիվ, «եռյակն» ու Վաշինգտոնը  տեղյակ են  Իրանի միջուկային ծրագրի  խաղաղասիրական բնույթի մասին:

Իր հերթին, Վիեննայում ընթացող բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայել Ուլյանովը,  քննադատելով «եռյակի» դիրքորոշումը, այն համարել   է  անպատեհ, ու նշել, որ հայտարարությունը տարածվել է ճիշտ այն պահին, երբ Վիեննայում ընթանում էին զգայուն բանակցություններ, ու ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում էր անցկացնել իր հերթական նիստը: 

Այնուամենայնիվ,  նախատեսված նիստը կայացավ սեպտեմբերի 12-ին ու հրապարակվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի նախնական զեկույցն առ այն, որ Իրանը շեղվել է իր ստանձնած պարտավորություններից: Զեկույցի մեջ մասնավորապես նշված է. «Քանի դեռ Իրանը երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման վերաբերյալ  փաստական տվյալներ չի ներկայացրել, գործակալությունը չի կարող խոսել Իրանում միջուկային ծրագրի խաղաղ նպատակներին ծառայեցնելու  Թեհրանի հավաստիացումների մասին»:

Մեղադրանքներին պատասխանելու հերթը Իրանինն է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Խաղաղության օրակարգն ինձ համար տղայիցս մնացած 14 մասունքն է»

Հաջորդ գրառումը

Իրանի պաշտոնական դիրքորոշման հասցեականությունը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Իրանի պաշտոնական դիրքորոշման հասցեականությունը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական