Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը եւ «Գրական հայրենիք» ՓԲԸ-ը (նույն ինքը՝ «Հայաստան» հրատարակչություն) հետ համատեղ լույս է ընծայել «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» ժողովածուն: Այն տակավին 1980-ականների վերջին կազմել էր թանգարանի կինոյի բաժնի հիմնադիր վարիչ, երջանկահիշատակ Վիլենա Մելիք-Օհանջանյանը, իսկ գրախոսել էր կինոգետ Կարեն Քալանթարը: Հայ կինոյի 100-ամյակի առթիվ վերջապես հնարավորություն ստեղծվեց լույս ընծայել այս ժողովածուն, որը հովանավորել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նանա Պողոսովան:

Վիլենա Մելիք-Օհանջանյանը տարիներ շարունակ տարբեր աղբյուրներից հավաքել է հուշեր Բեկնազարյանի մասին, ինչպես նաեւ կապվել նրան ճանաչած անձանց հետ՝ խնդրելով գրի առնել եւ ուղարկել իրենց հիշողությունները: Արդյունքում 28 անձանց հուշերն են (մի մասը՝ ռուսերենից թարգմանված), որոնց թվում են այնպիսի նշանավոր անուններ, ինչպիսիք են Եֆիմ Ձիգանը, Վերիկո Անջափարիձեն, Դանիել Դզնունին, Լեւոն Իսահակյանը, Հենրիկ Մալյանը, Ստեփան Կեւորկովը, Գրիգոր Մելիք-Ադամյանը, Գուրգեն Թոնունցը եւ այլք: Հատորը բացվում է կինոգետ Սիրանույշ Գալստյանի «Մեր մեծ Համոն» եւ Վիլենա Մելիք-Օհանջանյանի «Հայ կինոյի մեծ հպարտությունը» հոդվածներով, իսկ եզրափակվում է Բեկնազարյանի կյանքի եւ գործունեության հիշարժան տարեթվերի ցանկով, հեղինակների անվանացանկով եւ Վիլենա Մելիք-Օհանջանյանի վերաբերյալ հոդվածով:

Նշենք, որ հայ կինոյի հիմնադրի վերաբերյալ վերջերս լույս է տեսել նաեւ «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը, որ կազմել են կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը եւ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աշխատակից Ռուզան Բագրատունյանը:

 Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վազգեն Բերբերյան. «Իմ վեպերում միշտ ինքնակենսագրական տարրեր կան»

Հաջորդ գրառումը

Ի հիշատակ կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ի հիշատակ կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր...

ԿարդալDetails

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական