Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» մարտի 26-ի համարում տպագրել է Մեղրի մեկնած լրագրողի լուսանկարներով ընդարձակ ռեպորտաժը, որն անդրադառնում է «Մեծ խոստմանը»՝ Թրամփի TRIPP-ին: 40 կմ-անոց երթուղին կարո՞ղ է իրական խաղաղություն բերել հայերի համար: ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները չեն ավարտվել, սակայն այդ ճանապարհին մերձակա տեղանքում ապրող մարդկանց համար նախագիծը ոչ միայն երազանքներ եւ հույս է արթնացրել, այլեւ՝ հին հիշողություններն ու վախերը, գրում է NZZ-ը՝ զրուցելով մեղրիաբնակ տարբեր մարդկանց հետ: Ղարաբաղից տեղահանված Գայանե Ավանեսյանի հետ զրույցից մի նախադասություն՝ « Տարիների պատերազմներից հետո չեմ կարող պատկերացնել, որ ադրբեջանցիների հետ նույն փողոցով պիտի երթեւեկենք»: Կասկածում է, որ ադրբեջանցիների եւ հայերի տարիների էթնիկ ատելությունը հեշտորեն կհաղթահարվի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա





