Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք հեղինակ Բալբայի «Ադրբեջան-Հայաստան հաշտությունը» վերնագրով հոդվածը «Ջումհուրիյեթ» թերթում

Հակոբ Չաքրյան
21/03/2025
- 21 մարտի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
28
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 12-ի համարում Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը, բացի Ռիչարդ Կիրակոսյանի հետ հարցազրույցից, հրապարակել է նաեւ իր հեղինակներից Մուստաֆա Բալբայի հոդվածը «Ադրբեջան-Հայաստան հաշտությունը» վերնագրով: Նախքան հոդվածի բովանդակությանն անդրադառնալը ասենք, որ Բալբայը շարքային հեղինակ չէ: Նա ակտիվ Ժողովրդա-հանրապետական է, 2011 եւ 2014 թթ. երկու նստաշրջան կուսակցության պատգամավոր է եղել Թուրքիայի ազգային Մեծ ժողովում:
Հաշվի առնելով այս հանգամանքները, մասնակի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Բալբայի հոդվածը, որը թվում է օգտակար կլինի Հայաստանի եւ առհասարակ Հարավային Կովկասի հանդեպ թուրքական նկրտումները բացահայտելու առումով: Ահա թե ինչ է գրել «Ջումհուրիյեթի» հեղինակ, քաղաքական գործիչ Մուստաֆա Բալբայը.
«Այսքան ճգնաժամից, լարվածությունից, անորոշությունից, բեւեռացումից հետո Կովկասից վերջապես ստացվեց մի լուր. Հայաստանն Ադրբեջանի հետ հասել են մնայուն խաղաղություն ստորագրելու փուլին: Այս հանգամանքը, թեկուզ 33 տարվա ուշացումով, կարող է հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավմանը:

1991-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածաշրջանում նորաստեղծ պետությունների ի հայտ գալով դրել էին մի գեղեցիկ սկիզբ: Այդ սկիզբներից մեկն էլ Հայաստանն էր: 1992-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հակված էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ պատմությունը թողնել պատմաբանների հայեցողությանը: Բայց հայկական սփյուռքը թույլ չտվեց»:

Հիմա արդեն թեւակոխել ենք 2025 թ.: Հայաստանի վարչապետ Փաշինյանն իր երկրի ապագան հարեւանների հետ խաղաղ գոյակցությամբ պայմանավորող մի քաղաքականություն է վարում:

Դրա մեջ բնականաբար ընդգրկված են նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը: Փաշինյանը գիտակցում է, որ իր երկրի տնտեսությունը ի վիճակի չէ դիմանալ նոր պատերազմի, որի դեպքում ստիպված կլինի ծանր գին վճարել:

Կովկասն ունի երկու բնական մայրաքաղաք, դրանք են Կարսն ու Թբիլիսին: Խաղաղության այս գիծը կհարստանա Հայաստանով: Կանգուն մնալու համար Թուրքիայի հանդեպ թշնամանքից զատ այլ հենարան չունեցող հայկական սփյուռքն էլ կարծես մի քիչ ուժասպառ է եղել: Որքան լավ կլինի բեւեռացնող, մասնատող հավասարակշռությունների մեջ ստորագրումը հաշտության այնպիսի մի պայմանագրի, որը ձեռք կբերվի ոչ թե պարտադրանքով, այլ կողմերի ազատ կամքով, ցանկությամբ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ւմ է հարկավոր պատերազմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ. տեսակետ

Հաջորդ գրառումը

Թուրքիան դատապարտում է Իսրայելին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր երկու անչափահաս տղաները գերեվարվել են, իսկ Փաշինյանը դեռ կաթողիկոսի մասին գրառումներ է անում

06/06/2025
Հրապարակախոսություն

Լռել, ասել ճշմարտությունը, ստել նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից. Փաշինյան

06/06/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան դատապարտում է Իսրայելին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Փաշինյանը կիրակի առավոտյան նորից է գրառում արել՝ թիրախավորելով Լևոն Տեր-Պետրոսյանին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ...

ԿարդալDetails

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025

Մոսադը մասնակցո՞ւմ է ուկրաինական անօդաչուների կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական