Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում ընդդիմությունը հրապարակեց «Համատեղ քաղաքականությունների փոխըմբռնման հուշագիրը»

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջիկա ընտրություններին ընդառաջ հրապարակված հուշագրում կան նաեւ Հայաստանին հետաքրքրող դրույթներ

2023-ը Թուրքիայում նախագահական ընտրությունների տարի է , որոնք 2017 թ. սահմանադրական փոփոխություններից հետո երկրում խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ են անցկացվում։ Թեեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 21-ին «Արդարություն եւ բարգավաճում» խմբակցության առջեւ հայտարարել էր, որ առաջիկա ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, սակայն հստակ ամսաթվի մասին խոսելու համար դրանք պաշտոնապես պետք է նշանակվեն, ինչը երկրի նախագահը խոստացավ կատարել մարտի 8-ին։

Համենայն դեպս, Թուրքիան արդեն թեւակոխել է նախընտրական փուլ, որտեղ արդեն թեժ պայքար է ընթանում  իշխանության եւ ընդդիմության միջեւ։ Դա առավել սրվեց հունվարի 30-ից, երբ «Ազգային դաշինք» վերանվանված «Վեցյակի սեղանը» հրապարակեց «Համատեղ քաղաքականությունների փոխըմբռնման հուշագիրը»։ Դա 244 էջ է, բաղկացած է 9 գլուխներից, իր մեջ ներառում է երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության, պետական գանձարանին, ֆինանսական միջոցներին, հասարակության բոլոր ոլորտներին առնչվող ավելի քան 2 հազար առաջադրանք։ Այլ կերպ` հուշագիրն ապագա կառավարության յուրատեսակ ծրագիրն է եւ տարողունակությամբ միանգամայն համապատասխանում է Թուրքիայի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրներին, որոնց մեջ, թերեւս, ամենամտահոգիչն օրեցօր սաստկացող գնաճն է։

Դա «Ժողովրդավարություն եւ առաջընթաց» կուսակցության նախագահի տվյալներով միջինը 200 % է կազմում եւ ոչ թե 80, ինչպես նշվում է պաշտոնապես։ Բայցեւայնպես վերջին մեկ տարվա մեջ Ստամբուլում բնակարանների վարձն աճել է 300-320 %-ով, սննդամթերքինը, այդ թվում բանջարեղենինը եւ մրգեղենինը՝ 260, էլ չասած էլեկտրականության, բնական գազի եւ վառելանյութի մասին։ Կյանքի թանկացումը այն աստիճանի է հասել, որ ձեթը մարկետներում սկսել են բաժակով վաճառել։

Այլ կերպ՝ առաջիկա ընտրություններում ավելի քան թեժ է լինելու իշխանություն-ընդդիմություն մրցապայքարը, որն ընթանալու է Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում», Բահչելիի «Ազգայնական շարժում», Փերինչեքի «Հայրենիք» եւ «Մեծ միասնություն» կուսակցություններից կազմված «Հանրային» դաշինքի եւ «Ազգային դաշինքի» միջեւ, որի կազմում ընդգրկված են Քըլըչդարօղլուի Ժողովրդա-հանրապետական, տիկ. Աքշեների «Լավ», Բաբաջանի «Ժողովրդավարություն եւ առաջընթաց», Դավութօղլուի «Ապագա», Թեմել Մոլլաօղլուի «Երջանկություն», ինչպես նաեւ Գյուլթեքին Ույսալի Դեմոկրատական կուսակցությունները։

Առաջիկայում առանձին կանդրադառնանք այս կուսակցուններից յուրաքանչյուրին։ Հետեւաբար սահմանափակվում ենք «Համատեղ քաղաքականությունների փոխըմբռնման հուշագրի» արտաքին քաղաքականությանը վերաբերող 9-րդ գլուխը  ներկայացնելով, որտեղ կա նաեւ հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերություններին նվիրված ենթագլուխ։ Ահա թե ինչ է գրված.

Արտաքին քաղաքականություն

Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականությունն առաջնորդվում էր «խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում» սկզբունքով, հետեւաբար մենք այս սկզբունքը վերստին դարձնելու ենք մեր քաղաքականության հիմնաքարը։ Հետամուտ ենք լինելու վարել միջազգային իրավունքի նորմերին, համաշխարհային արժեքներին համապատասխան արտաքին քաղաքականություն, հարգելու ենք անմիջական հարեւանների գլխավորությամբ մյուս պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, չենք խառնվելու նրանց ներքին գործերին, իսկ տարաձայնությունները հարթելու ենք խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտության եւ երկխոսության միջոցով։ Առանց երկրների միջեւ  խտրականություն դնելու, միջազգային ասպարեզում բոլորի նկատմամբ կիրառելու ենք իրավահավասարության սկզբունքը եւ հրաժարվելու երկակի ստանդարտների գործադրումից։ Մեր առաջադրանքը Եվրոպական Միությանն անդամակցությունն է։ Անդամակցության գործընթացը ջանալու ենք երկխոսության, արդարության եւ իրավահավասարության շրջանակներում հասցնել վերջնական ավարտին։ ՆԱՏՕ-ն մեր ազգային անվտանգության տեսանկյունից, որպես զսպող միջոց, ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակելու ենք նպաստ բերել այս կառույցին, հետամուտ լինելով մեր ազգային շահերին։

Արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, անվտանգություն եւ ներգաղթ

Վերանորոգելու ենք մեր հարաբերությունները հարեւանների եւ հարակից շրջանների երկրների հետ, իսկ համագործակցությունը՝ բարձրացնելու՝ զարգացման ամենաառաջնակարգ մակարդակի։ Հզորացնելու ենք Թյուրքական պետությունների կազմակերպությունը։ Ընդլայնելու ենք մեր դերը Սեւծովյան տնտեսական համագործակցության, Իսլամական համագործակցության, Տնտեսական համագործակցության կազմակերպությունների հետ հարաբերություններում։ Հարգելու ենք տարածաշրջանի երկրների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չենք խառնվելու նրանց ներքին գործերին, այս երկրների միջեւ տարաձայնությունների առաջացման դեպքում լինելու ենք ոչ թե «կողմնակալ», այլ «կարգավորումը դյուրացնող» պետություն։  Ադրբեջանի հետ եղբայրական մեր հարաբերությունների փոխադարձ վստահության հենքի վրա է՛լ ավելի ենք զարգացնելու։ Վճռականորեն շարունակելու ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրների կարգավորմանն ուղղված քայլերը,  նպաստելու ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հրադադարը հանգի մնայուն հաշտության։

Համատեղ քաղաքականությունների համաձմայներցման տեքստ

ԱՄՆ-ի հետ հետ հարաբերություններում հետամուտ ենք լինելու   իրավահավասարությանն ու դրանք փոխվստահության  սկզբունքով զարգացնելու դաշնակցային հենքի վրա։ Նախաձեռնություն ենք դրսեւորելու, որ Թուրքիան կրկին ընդգրկվի F-35-ի նախագծում։ Որպես իրավահավասար պետություն, հավասարակշիռ եւ կառուցողական երկխոսության միջոցով, ամրապնդելով զարգացնելու ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները»։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրաժեշտ Արարատին՝ Փեհլեվիների մեթոդաբանությամբ

Հաջորդ գրառումը

Դեմն առեք… Ալիեւի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Դեմն առեք... Ալիեւի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական