Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թե ուր են մեզ շտապեցնում թշնամի ու բարեկամ

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իր ավագ եղբայր Թուրքիայի գործուն աջակցությամբ, աշխարհի անտարբեր հայացքի ներքո հայ Արցախի մեծ մասի բռնազավթումից ոգեշնչված՝ մեր հարեւան երկրի ղեկավարությունը սկսել է հայացքն ու զենքերն ուղղել նաեւ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի վրա: Ու քանի դեռ ինքը «ձիու վրա» է, ջանում է տարբեր ճնշումներով մեզնից արտատարածքային միջանցք պոկել եւ մանավանդ՝ արագ սահմանազատում ու «խաղաղության պայմանագիր» պարտադրել:

Խաղաղության համապարփակ պայմանագիր պահանջելը երեւի թե ամեն պատերազմում հաղթողի մենաշնորհն ու ցանկությունն է: Ինչը, ցավոք, չարվեց 1994 թվականին, երբ Արցախի նկատմամբ ադրբեջանական արյունոտ ագրեսիայից, մեր ժողովրդին պարտադրված դաժան, անհավասար պատերազմից մենք էինք մեծաթիվ զոհերի ու զոհողությունների գնով հաղթող դուրս եկել: Երեւի դեռ էլի ժամանակ պիտի անցնի, որ պարզվի՝ մենք չէի՞նք հասկանում կամ չէի՞նք ուզում այդ, չէի՞նք կարող, թե՞ մեզ պարզապես թույլ չտվեցին, ինչպես երեւի դրա հետ կապված նաեւ այլ բաներ: Տողերիս հեղինակին ժամանակին մի կռված սպա պատմել է, օրինակ, թե «արդեն Օմարի լեռներից իջել, արշավում էինք դեպի Գանձակ, ճամփան բաց էր, բայց կեսճանապարհին հրաման եկավ՝ թողնել»: Այսինքն՝ կանգ առնել:

Հիմա՝ իր 44-օրյա հաջողված լայնածավալ ագրեսիայից հետո, թշնամին մեզ այս եւ նման հարցերում տխուր դաս է տալիս: Այդ պատերազմից հետո ըստ էության շատ բան որոշվել ու կարգավորման հիմք է դարձել նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության՝ մեզ համար առանց այն էլ ծանր դրույթներով: Հիմա հակառակորդ կողմը, դրա հիման վրա ու դրանից այն կողմ մեզնից միակողմանիորեն շատ բան խլելով չբավարարվելով, Հայաստանից ի թիվս այլնի նաեւ հիմնական իրավական  փաստաթուղթ է պահանջում: Ավելին, նաեւ շտապեցնում է, արդեն նույնիսկ կարճ ժամկետ է նշվում մինչեւ այս տարեվերջ, որին բան չի մնացել: Թուրք-ադրբեջանական երկյակն այդպիսով ձգտում է լուծել մի քանի տեսանելի ու առանձին գուցե ոչ այնքան տեսանելի հիմնական խնդիր:

Արցախը պաշտոնապես Հայաստանի մաս չի համարվել, պատերազմը եղել է Արցախի տարածքում, Արցախի դեմ: Եվ պատերազմի ավարտին Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանագիր կնքելով՝ Ադրբեջանը, թվում է, նախ արցախյան խնդրի բնույթն է ուզում արդեն նաեւ մեր ձեռքով իրավականորեն փոխված տեսնել, այն հաստատագրելով իբրեւ ՀՀ-ի ու իր միջեւ տարածքային վեճ: Թաղել եւ պայմանագրով իր տարածքային ամբողջականությունը ճանաչել տալով՝  աշխարհի աչքում էլ մեջտեղից հանել ինքնորոշման խնդիրը: Ու խաղաղության պայմանագրի ստորագրմամբ իր տարածքային ամբողջականությունը ճանաչել տալով՝ փակված համարել արցախյան խնդիրը, նաեւ իրականում ավելորդ դարձնելով Մինսկի խումբն ու նրա միջնորդական առաքելությունը: Դե արի հետո ճգնիր ապացուցել, թե մեկը մյուսի հետ կապ չունի:

Իսկ եթե այնուամենայնիվ պետք է սահմանազատում արվի եւ պայմանագիր կնքվի մեր երկու երկրների միջեւ, մի՞թե դա չպիտի նախապատրաստվեր առարկայական բանակցություններից ու բոլոր առկա հարցերը համաձայնեցնելուց հետո, ոչ այսպես հապճեպ եւ ստիպողական: Բայց իրենք շտապում են աշխարհաքաղաքական այս խառն եւ իրենց համար նպաստավոր ժամանակ սեփական պայմանները թելադրել, մեր ձեռքով, մեր ժողովրդի իրավունքների ու շահերի հաշվին ուղղակի կամ անուղղակի կերպով օրինականացնել, «լեգիտիմացնել» 44-օրյա պատերազմի արդյունքները, իրենց պատերազմական եւ հետագա հանցագործությունները: Իսկ քանի որ Ադրբեջանի որոշ պահանջների հետեւում հենց Թուրքիան է կանգնած, ըստ որոշ վերլուծաբանների սրանում երեւի դեր ունի նաեւ այդ երկրի նախագահ Էրդողանի ու նրա եկող տարվա ընտրությունների գործոնը: Շտապում են, որովհետեւ գուցե իրենց համար նույն հնարավորությունները հետո չլինեն: Թե չէ գործնական առումով հո պայմանագիրը չի կաշկանդելու նրանց, ինչպես որ ընդհանուր անպատժելիության պայմաններում հրադադարի հայտարարությունը չի կաշկանդել:   

Բայց ինչո՞ւ են մեզ նույն կերպ շտապեցնում նաեւ մեր դաշնակից կամ բարեկամ ուժերը: Նրանք անկեղծորեն  կարծում են՝ դա իրական խաղաղությա՞նը կծառայի, ադրբեջանա-թուրքական օրակա՞րգն են սպասարկում (գումարած իրենց շահագրգռությունները), թե՞ նրանց ճնշման դեմ այլ ելք չեն տեսնում:

Ի՞նչ շտապեցնել ու պայմանագիր, երբ այդ երկրի զինուժը մեր ինքնիշխան տարածքում է ու դեռ ամրաշինական էլ աշխատանքներ է կատարում… Երբ իրենց սեպտեմբերյան հարձակումից բավական ժամանակ հետո անգամ թուլ չեն տվել մեր վիրավորներին ու զոհվածների մարմինները միջդիրքային տարածքից դուրս բերել, երբ մեր գերիներից ու պատանդներից շատերին իրենք շարունակում են անօրինական պահել: Երբ ամեն օր այդ երկրի պաշտպանական գերատեսչությունից մեր զինուժի կողմից իբր հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ, իսկ իրենց նախագահի բերանից սպառնալիքներ ու մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ  անիմաստ տարածքային հավակնությունների հայտարարություններ են հնչում: 

Իսկ կա՞ այս հարցում մեր հստակ արտահայտված դիրքորոշումը: Լսեն թե չլսեն…

 ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքական պտտահողմ Աստանայում

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանցիները հային ոչ թե որպես մարդ, այլ կենդանի են դիտարկում, նրանք անընդհատ նոր վայրագություններ են ուզում»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանցիները հային ոչ թե որպես մարդ, այլ կենդանի են դիտարկում, նրանք անընդհատ նոր վայրագություններ են ուզում»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական