Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ընկած առյուծին հրմշտել ամեն մեկը կարող է»

Գեղամ Մկրտչյան
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
53
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանում սկսում են հասկանա՞լ «դաշնակից» Ադրբեջանին

Մինչ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն այդ գերատեսչության «հին ավանդույթով» չափից դուրս վիրավորվում ու վրդովվում է հայաթափված Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման վերաբերյալ հայ լրագրողի հարցից, այդ տերության որոշ շրջանակներում կարծես թե փորձում են աչքները բացել ու տեսնել՝ ինչպիսին է տվյալ «ռազմավարական դաշնակցի» իրական վերաբերմունքն իրենց նկատմամբ: Այս օրերին այդ մասին որոշ հրապարակումներ է արել ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքը:

«Ընկած առյուծին հրմշտել ամեն մեկը կարող է. Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի ամրությունը՝ կանգնելով թշնամու կողմը». հոդվածի այս վերնագիրը, թվում է, նշվածի մի դեպքն է: Հայ Արցախի հանդեպ գործած հանցանքների համար չպատժվելուց ու Եվրոպայի էներգակիրների մատակարար հռչակվելուց ոգեշնչված Ադրբեջանը, նաեւ օգտվելով Ռուսաստանի ներկա պատերազմական վիճակից, վերջին շրջանում նրան էլ ամեն անգամ ինչ-որ դժգոհություններ, պահանջներ ներկայացնելու առիթ է գտնում: Ինչպես հիշում ենք, օրերս այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն մեղադրել էր ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները իր մի խոսքում «խեղաթյուրելու», այդ հակամարտությունը ռուս-ուկրաինականի հետ համեմատելու համար եւ նրան խորհուրդ էր տվել չվնասել միջպետական   հարաբերությունները՝ սխալ հայտարարություններ անելով իր իրավասության մեջ չմտնող հարցերի վերաբերյալ: Եվ կրկնել էր ժամանակին արված այն ցինիկ ձեւակերպումը, թե «Ադրբեջանի 2020 և 2023 թվականների գործողությունները հակաահաբեկչական միջոցառումներ էին իր սեփական ինքնիշխան տարածքում»:

Մինչ այդ, նշվում է հոդվածում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ համեմատել էր Լեռնային Ղարաբաղում պատերազմը ուկրաինական հակամարտության հետ: Սա հարց է առաջացնում, ասում է հոդվածագիրը, ինչո՞ւ է Արտաքին գործերի նախարարությունը հակասում իր պետության ղեկավարին: Ինչո՞ւ է հանրապետությունը այդքան կտրուկ փոխել իր դիրքորոշումը: Ի՞նչ նպատակով: Եվ պատասխանում է՝ Ռուսաստանին «նյարդայնացնելու» համար: Կիեւի ռեժիմին դուր գալու, ըստ էության՝ թշնամու կողմն անցնելու համար: Քաղաքագետ Գենադի Պոդլեսնիի խոսքով, որը բերում է հրատարակությունը, այժմ արեւմտյան աշխարհում կարծում են, որ Ռուսաստանը «ընկած առյուծ» է եւ նրան կարող է հարվածել ցանկացած պետություն, որն ունի Ռուսաստանի շահերին հակառակ շահեր:

Երկար ժամանակ հետխորհրդային տարածքում Ադրբեջանը փորձում էր լինել եթե ոչ Ռուսաստանի դաշնակից, ապա առնվազն բարեկամական պետություն, հիշել է Պոդլեսնին: Համապատասխանաբար դրա համար այն լուրջ արտոնություններ էր ստանում տնտեսության, քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծման հարցում: Ռուս-ուկրաինական պատերազմի ձգձգման պայմաններում Ադրբեջանը, համոզվելով, որ Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որքան թվում էր շատ փորձագետների եւ նույնիսկ պետական   ղեկավարների, որոշեց հստակորեն վերակողմնորոշվել, նկատել է փորձագետը: Համապատասխանաբար, ըստ նրա, այժմ առկա է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, նաեւ վստահ լինելով, որ միասնական Արեւմուտքը Ռուսաստանի հակառակորդն է, ընտրել է Արեւմուտքը որպես այն կողմ, որի հետ այժմ կարող է «վերջ դնել» Ռուսաստանին: Բնականաբար, այս փուլում Ադրբեջանը սահմանափակվել է միայն Ուկրաինային զենք մատակարարելով, նրան քաղաքական եւ դիվանագիտական   աջակցություն ցուցաբերելով ու իր գործողություններով ռուսական դիրքորոշումը մերժելով: Ավելին, ինչպես ասվում է, նա Ռուսաստանին մեղադրում է նույնիսկ այն բաներում, որոնցում վերջինս մեղավոր չէ:

«Բայց երբ Ադրբեջանը մեղավոր է, եւ դա ապացուցված է… Երբ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը կրակեցին մեր խաղաղապահներով լի UAZ-ի վրա Լեռնային Ղարաբաղում, եւ երբ ադրբեջանական զինված ուժերը նույն Լեռնային Ղարաբաղում խոցեցին մեր ուղղաթիռը, Ադրբեջանը ցուցադրաբար չձեռնարկեց այն միջոցները, որոնք պահանջվում են միջազգային օրենքներով: Այն է՝ բացահայտել եւ պատժել մեղավորներին: Մինչեւ օրս մեղավորները չեն պատժվել այս երկու ռազմական հանցագործությունների համար: Ադրբեջանի այս ցուցադրական գործողությունը ցույց է տալիս, որ այն այժմ Ռուսաստանի համար բարեկամ երկիր չէ, այլ այն երկրներին աջակցող երկիրն է, որոնք փորձում են ջախջախել, մասնատել եւ ոչնչացնել Ռուսաստանը որպես պետություն»,- ամփոփել է փորձագետը:

«Ցարգրադի» հարակից մեկ այլ հոդվածում նշվում է, թե Ալիեւի վարքագիծը չի կարելի հեռատես անվանել: Հանրապետությունը սահմանակից է Ռուսաստանին, Վրաստանին, Իրանին եւ Թուրքիային, բայց բարեկամական հարաբերություններ ունի միայն վերջինիս հետ: Մինչեւ վերջերս կարելի էր խոսել նաեւ Ռուսաստանի հետ արդյունավետ կապերի մասին, բայց Բաքուն կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: 

«Ալիեւն ակնհայտորեն գլխապտույտ է ապրում հաջողություններից, բայց դա նրա հետ դաժան կատակ է խաղացել: Ղարաբաղը վերադարձնելը ռեժիմի առաջին հաղթանակն էր, որն Ադրբեջանը դրել էր թշնամիների օղակի մեջ: Հետեւաբար ցավով ուզում եմ նշել, որ Ալիևն ընտրել է ակնհայտորեն ինքնաոչնչացնող վեկտոր եւ  Ադրբեջանին տանում է դեպի լուրջ խնդիրներ, ու հնարավոր է՝ նույնիսկ դեպի այս քաղաքական նախագծի լուծարումը,- լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է քաղաքագետ, ՌԴ Աշխարհաքաղաքական փորձաքննության կենտրոնի ղեկավար Վալերի Կորովինը»:

Մոսկվան հոգնել է Բաքվի դեմարշները հանդուրժելուց եւ սկսել է ավելի վճռականորեն գործել, ասվում է այս թեմայով մեկ այլ հոդվածում: Ըստ այդմ, այժմ հանրապետության մշտական հարձակումներին պատասխանը կլինեն  ադրբեջանական բիզնեսների ստուգումները: Այսպիսով, քաղաքական խաղով չափազանց տարված Ալիեւն իր հայրենակիցներին հարվածի տակ է դրել:

Ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սարգիս Շահինյան. «Շվեյցարիայի գործադիրը գիտակցված եւ կամավոր հրաժարվում է կատարել իր աշխատանքային պարտավորությունները»

Հաջորդ գրառումը

Ափսոս, Պրն. Վարչապետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Ափսոս, Պրն. Վարչապետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական