Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդեմ խեղդամահության

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեեւ նախորդիվ խոստացել էի ներկա հոդվածը նվիրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցին՝ ռուս-ուկրաինական պատերազմով սկսված աշխարհաքաղաքական նոր բաժանումների հեռանկարի լույսի ներքո, սակայն Արցախին ու արցախահայությանը սպառնացող խեղդամահությունը, իշխանական շրջանակների, ներառյալ անվտանգության մարմինների ներկայացուցիչների անհոգ ու թեթեւամիտ վերաբերմունքը ստիպում է առաջնահերթ կարգով անդրադառնալ այդ օրախնդրին:

9-րդ օրն է արդեն, որ Արցախը զրկված է գազամատակարարումից: 8-րդ օրն է, որ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ եւ հարակից գյուղերը թշնամին  ականանետային եւ այլ զինատեսակներով կրակահերթի տակ է պահում, մեր ազգաբնակչությանը արգելելով գյուղատնտեսական աշխատանքի դուրս գալ, երեխաներին՝ դպրոց գնալ, վերջապես՝ կենսագործունեությունը շարունակել: Փաստորեն, չհայտարարված եւ ամենախիստ պատժամիջոցներն են կիրառվում հայության դեմ՝ անարգել եւ անպատիժ: Նպատակը՝ պարզից էլ պարզ. Արցախի մնացած մասից էլ քոչեցնել, բռնագաղթի ենթարկել 100 հազար հայերին՝ շարունակելով 100-ամյա նույն քաղաքականությունը, որից ծնունդ է առել Արցախյան ընդվզումը, գոյապայքարն ու ազատամարտը, միջազգային բնորոշումով՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը իր տարբեր դրսեւորումներով ու զարգացումներով:

Իրերի այս կացության մեջ տարօրինակը մեր՝ պետություն եւ ժողովուրդ, հակազդեցությունն է, ավելի ճիշտ՝ հակազդեցության գրեթե իսպառ բացակայությունը: Այո, խոսում ենք, բարձրաձայնում ու բողոքում, սակայն գործը, քաղաքական, դիվանագիտական դիմադրությունը, էլ չխոսելով ռազմականի մասին, չկա մեր կողմից, եւ մի ավելորդ անգամ հույսներս դնում ենք տեղի մեր ազգակիցների դիմացկունության, հողին կառչած մնալու նրանց բնազդի վրա:

Իսկապես, ի՞նչ ենք անում անհատաբար թե հավաքականորեն: Ընդդիմությունը ամենահեշտ ուղին է գտել՝ անխնա քննադատում է իշխանություններին՝ Հայաստանի Հանրապետության թե Արցախի, կանխավ գիտենալով, որ հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչինչ, մեղմ ասած, չի անելու: Ի սկզբանե նա, իշխանությունը, իրեն ձեւացրել է խուլ, համր եւ կույր: Նա, իբր, ավելի կարեւո՜ր գործով է զբաղված՝ Ալիեւի հետ խաղաղությա՜ն պայմանագիր է պատրաստվում կնքել եւ Չավուշօղլուի հետ նո՜ր դարաշրջան է բացում: «Խաղաղության դարաշրջան», որը Թուրքիայի հարեւան որեւէ երկիր չի էլ մտածում, չի էլ ցանկանում բացել: Մեր իշխանությունը նույնիսկ չի օգտագործում նման դեպքերի համար ամենահասարակ տրյուկը՝ Հայաստան-Թուրքիա կամ Երեւան-Բաքու խոսակցությունները կընդմիջվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիք չեն դադարեցրել ոտնձգությունները մեր սահմաններին, մեր բոլո՛ր սահմաններին՝ Հայաստան թե Արցախ, քանի դեռ շարունակում են արցախահայությանը զրկված պահել կենսաապահովման տարրական միջոցներից: Նույնիսկ այն անձը, որը դեռ նոր երդում է տվել ի պաշտոնե երաշխավորը լինելու երկրի ու ժողովրդի անդորրությանը, ի պատասխան լրագրողների հարցին, թե ի՞նչ կասի թշնամական կրակոցների մասին, պատասխանում է՝ «հետո ի՞նչ», այսինքն, անգլերեն թարգմանաբար՝ So What? Մինչ մի ուրիշ պաշտոնյա, դարձյալ բարձրաստիճան, բացատրում է, կարծեք՝ ավանակներին, թե գիտե՞ք, մի քանի օր առաջ շատ ցուրտ էր, ադրբեջանցիք լքել էին «իրենց» դիրքերը, իսկ հիմա, օրերի տաքանալուն հետ… եւլն, եւլն:

Ես գիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ու իր 40 իշխանավորները ինչու են խուսափում իրականությունը խոստովանելուց: Նրանք ձգտում են հավատացնել, անշուշտ միայն իրենք իրենց, թե «Խաղաղության դարաշրջան» ծրագիրը Մեծ Առաջնորդի հանճարի արգասիքն է եւ ո՛չ թե, ինչպես ոմանք են պնդում, այդ թվում՝ ես, հայ ժողովրդի ու Հայոց պետության թշնամիների սարքածը:

Իրավիճակի նկարագրություն-բնորոշումը ամբողջական չէր լինի, եթե այստեղ անդրադարձ չկատարեինք ռուս՝ այսպես կոչված խաղաղապահ զորագնդի անգործությանը, ինչ վերաբերում է Արցախի ռմբակոծումին ու գազազրկմանը, այսինքն՝ ազգաբնակչութան խաղաղ գոյակեցության խափանմանը:

Արդարեւ, «խաղաղապահ» բառը, միջազգային բնորոշմամբ, ի տարբերություն «խաղաղարար» եզրույթի, ենթադրում է հակամարտ կողմերի միջեւ գոյություն ունեցո՛ղ եւ համաձայնեցվա՛ծ խաղաղությունը պահպանելու, հսկելու, խախտումները կանխելու եւ արգելելու առաքելություն: Ներկա դրությամբ այդ առաքելությունը կատարվում է մասամբ, այսինքն՝ արցախահայության ջարդ թույլ չտալու մասով միայն, ցնոր տնօրինություն: Մինչդեռ սպառնալիքները, ատելավառ գործողությունները, ռմբակոծումները, կենսագործունեության միջոցներից ազգաբնակչությանը զրկելու եւ նրան բռնագաղթի ենթարկելու գործողությունները չես կարող կոչել այլ բան, քան թշնամանք եւ դանդաղ պատերազմ՝ բացառապես մի կողմից մյուս կողմի նկատմամբ: Հետեւաբար պետք է վերասահմանել 2020 նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնության համապատասխան կետը եւ Արցախում ռուսական զորագնդի առաքելությունը՝ «խաղաղապահից» վերածել «խաղաղարարի»: Թող չասվի, թե ներկա պահին, ռուս-ուկրաինական պատերազմի այս պայմաններում, երբ Մոսկվան առավել քան զբաղված է Կովկասում իր դեմ նոր ճակատ հարդարել թույլ չտալու մտահոգությամբ, նման փոփոխություն կատարելը անհնար է:

Ո՛չ, հնարավոր է, եթե համաժողովրդային կամք դրսեւորենք եւ ցուցարարական բոլոր միջոցներով համազգային պահանջ ներկայացնենք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը եղել է «վերին աստիճանի արդյունավետ եւ կառուցողական»

Հաջորդ գրառումը

Լարսը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ նույնպես

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Լարսը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ նույնպես

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական