Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էնդեմիկներից սարսափած

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Հիտլերը ներքին հրաման էր տվել՝ ֆիզիկական արատ, հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին ոչնչացնել. իբր ուզում էր գերմանացի արիական ցեղն անթերի լինի, սերունդները՝ կատարյալ:

Բորբոքված ուղեղով, հոգեկան հիվանդ աշխարհով ու բարդույթներից ծռմռված մարմնով Հիտլերը՝ երկրագնդի  ամենաանթերի հիվանդն ու ամենակատրյալ խեղվածը  հրամայում է վերացնել «խեղվածներին ու հիվանդներին»:

Պարադո՞քս է. հազիվ թե:

Այս սանձարձակության անունն անպատժելիություն է: Երբ անձնական նկրտումները, քմահաճույքները, յուրաքանչյուրի նկատմամբ ոտնձգությունը չի հանդիպում դիմադրության, համարժեք պատասխան չի ստանում, վերածվում է անպատժելի սանձարձակության  ու ընկալվում որպես օրենք, նորմա, անվիճելի ու չքննարկվող «ճշմարտություն», դոգմա:
Երբ այդ իրավիճակը երկար է տեւում, դառնում է սովորական, այլևս չի զարմացնում ու զայրացնում, ընդվզման մասին, բնականաբար, խոսք չկա: Համընդհանուր անտարբերությունը հաջորդ՝ կայուն հանգրվանն է դառնում, ինչին էլ ձգտում են սանձարձակ անպետժելիության հեղինակները:

Հենց հասան հանրային անտարբերության, ուրեմն ծրագիրն իրականացված է:
Հաջորդ քայլն ավելի ցինիկ է լինելու, բայց հանրային անտարբերությունը՝ ավելի համապարփակ ու կայուն:

Երեւանի կենտրոնում մեկ-երկու օրվա մեջ համատարած ծառահատումներ եղան: Նորմալ երկրներում, որտեղ հանրային կարծիքն արժեք ունի,  մասնագիտական գնահատականներից, հիմնավորված պատճառաբանություններից հետո միայն կսկսեն ծառահատումները, կամ չեն սկսվի, որպեսզի հանրությանը նախապատրաստեն, հնարավոր հարցերի պատասխանները նախապես հնչեցնեն՝ կանխելով  անհանգստության, վրդովմունքի ալիքը: Ի վերջո, Երեւանը, ինչպես ընդունված է ասել, բոլորիս տունն է, այն բոլորս ենք պահում՝ մեր հարկերով: Հետեւաբար, ակնկալում ենք, որ  քաղաքային իշխանություններն ակնբախ գործողություններ անելուց առաջ,  Երեւանն ու երեւանյան իշխանություններին մեր հարկերով  պահողներիս գոնե մարդատեղ դնեն, տեղեկացնեն, որ ծառերի սպանդ են իրականացնելու:

Ճիշտ է, Հիտլերն էլ հաճախ չէր զգուշացնում «տգեղ, խեղված» երեխաների ծնողներին ու միամիտ դիպվածով էր նրանցից խլում իրենց երեխաներին ու ոչնչացնում, բայց երեւանյան իշխանությունները Հիտլերից ավելի բարի են: Հիտլերը խլված երեխայի փոխարեն մոր գիրկը «սիրուն ու բազմաշնորհ» երեխա չէր դնում, իսկ փոխքաղաքապետ, քաղաքապետի նպատակասլաց թեկնածու Տիգրան Ավինյանը երեւանյան  գուցե՝ «խեղված», գուցե՝  երիտասարդ ու առողջ, գուցե՝ ծառի կոչմանը համապատասխան «իր ֆունկցիան չկատարող», գուցե՝ իր ֆունկցիան  100 տոկոսով կատարող, բայց էնդեմիկ ծառերի փոխարեն մեր գիրկը սակուրա է դնում:

Ու այդպես  «խեղված  հոգով», «ֆիզիկական արատներով»  2.500 էնդեմիկ ծառ է ոչնչացվելու, փոխարենը՝ գեղատեսիլ,  օտարազգի, էկզոտիկ, ցանկասեր  ծառատեսակներ են տնկվելու զբոսաշրջիկներին հմայելու նպատակով:

Նշանակություն չունի, որ իշխանական շրջապատից հեռու գտնվող մասնագետները կոկորդ են պատռում՝ պնդելով, որ Երեւանին պետք են հենց էնդեմիկ ծառատեսակներ, որոնք մեծ սաղարթ ունեն, առատ տերեւներ, ի զորու են մաքրել երեւանյան գերաղտոտված օդը, թթվածին արտադրել: Բնապահպանները մի բան գիտեին, որ դեռ խորհրդային տարիներին Երեւանում մեծ մասամբ թխկի ու հացենի էին տնկում:

Բայց դե ամեն ինչի էնդեմիկից ալերգիա ունեցող մեր իշխանությունների ֆոբիաները միայն ծառատեսակներին չեն վերաբերում, դրանք շռայլորեն արտահայտվում են   նաեւ այլ ոլորտներում, օրինակ՝ բեմարվեստում:

«Խեղված, տգեղ» հիտլերյան որակումներով,  հիտլերիզմի մեթոդներով գործելն անպատժելի ավանդույթ է դարձել նաեւ թատրոնում:

Մեկուկես տարի առաջ լուծարվեց Պետական կամերային երաժշտական թատրոնը: Մշակութային հաստատություն փակվեց մի երկրում, որի իշխանությունները 5 տարվա մեջ մշակութային ոչ մի հաստատություն չեն ստեղծել: Փակվում են բուհեր մի երկրում, որի իշխանությունները 5 տարվա մեջ կրթական ոչ մի հաստատություն չեն ստեղծել: Փակվում, լուծարվում, օտարվում է 70-ից ավելի զորամաս մի երկրում, որի իշխանությունները 5 տարվա մեջ ոչ մի զորամաս չեն ստեղծել:

Հակաէնդեմիկ ճիրանները հասան «Գոյ» թատրոնին:

Կամերային երաժշտական թատրոնը փակելը կազմակերպված ու սկզբունքային ընդվզման չարժանացավ, հերթը «Գոյինն» է, պատրաստվեն հաջորդները:

«Գոյը» փակելու որոշումը ԿԳՄՍՆ-ում  անվիճելի է դարձել հատկապես «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո: Պատահականությո՞ւն… դժվար թե:

Իսկ մինչ այդ, անթաքույց էին «Գոյի» ռեժիսորներ Արթուր Սահակյանի, Սամսոն Ստեփանյանի, մի շարք դերասանների քաղաքական ոչ իշխանահաճո հայացքները:

Ոչ ոք չի ժխտում, որ «Գոյը» թերություններ ունի, քովիդի համաճարակից հետո աշխատանքային ավելի բուռն գործունեությունը միայն կնպաստեր, որպեսզի ԿԳՄՍՆ-ի «լեզուն կարճանար»:  Թատրոնի ստեղծագործական կազմն էլ է ընդունում, որ շտկումներ են պետք, բայց երբ մարդու գլուխը ցավում է, այն կտրում դե՞ն են նետում, թե՞ բուժում են:

Հիտլերիզմը, կամ նույնն է՝ ֆաշիզմը, ոչ հենց այդ նույն խրտնեցնող անվամբ, բայց երեւույթի պատճենահանմաբ արտահայտվում է հայ  իրականության մեջ: Խնդիր կա՞, ուրմեն այն ոչ թե պետք է լուծել, այլ կտրել, դեն շպրտել:

Ու ոչ մի հաշվետվություն, ոչ մի պատասխանատվություն, հետեւանքների նվազաչափ գիտակցում կամ պարտավորվածություն:

ՔՊ-ականներից շատերից «Գոյ» թատրոնը տարիքով մեծ է, իսկ իմաստնությամբ ու փորձառությամբ՝ անհաս բարձունք:

Սկսած ԿԳՄՍ նախարար-փոխնախարարներից, մինչեւ վարչապետ, գլխավոր խորհրդականներ, ՀՀ նախագահ, ոչ ոք ոտք չի դրեկլ «Գոյ» թատրոն, անգամ տեղը չգիտեն, ոչ մի ներկայացում չեն նայել, բայց որոշել են, որ այն «խեղված ու տգեղ» էնդեմիկ է, պիտի վերացնել:

Հիտլերիզմի անտեսանելի քայլերը մոտենում են նաեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին: Բրյուսով-մանկավարժական-ֆիզկուլտինստիտուտ աջաբսանդալը դեռ ուժի մեջ է, բայց հիտլերիզմի ֆենոմենն այն է, որ այն գործում է միանգամից  մի քանի ճակատով ու անվրեպ:

Գիշեր է, բոլորը փակում են աչքերը, Մաֆիան  աչքերը բացում է: Հաջորդ զոհը…

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տարածաշրջանի կայունության հարցն իրանական օրակարգում

Հաջորդ գրառումը

Գերմանալեզու լրահոսն ահազանգում է՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման է պատրաստվում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Գերմանալեզու լրահոսն ահազանգում է՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման է պատրաստվում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական