Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էլիֆ Շաֆաքը իր, մերօրյա մասնատված աշխարհի եւ համամարդկային արժեքների մասին

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
13/09/2024
- 13 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
29
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի սկզբներին «Վայկինգ» հրատարակչությունը Անգլիայում լույս է ընծայել թուրք հայտնի վիպասան Էլիֆ Շաֆաքի «Երկնքում գետեր կան» («There Are Rivers in the Sky») վերնագրով հատորը, որը հեղինակի անգլերեն լեզվով գրված 9-րդ գիրքն է, ընդհանուր 13-ի շարքում: Գրքի լույս ընծայումից առաջ լոնդոնյան ճանաչված «Գարդիան» (The Guardian) թերթի թղթակից Կլեր Արմիտստեդը (Claire Armitstead) Շաֆաքի լոնդոնյան բնակարանում հարցազրույց է ունեցել թուրք գրողի հետ: Ստորեւ հետաքրքրական տվյալներ այդ հարցազրույցից:

Նոր վեպում անձրեւի մի կաթիլ բարձրանում է վերեւ եւ թավալվելով դարերի մեջ գնում-հասնում է մ.թ.ա. 7-րդ դարի Նինվե քաղաքը, որտեղ հանգրվանում է Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի գանգի վրա: Վերջինս գիր-գրականության սիրահար լինելով՝ ժամանակին հետամուտ է եղել հիմնելու հսկայական մի գրադարան: Այդ գրադարանի շնորհիվ կորստից փրկվել է «Գիլգամեշ» ասորա-բաբելոնական դյուցազներգությունը: Անձրեւի կաթիլը այնուհետեւ սավառնելով հասնում է 19-րդ դար եւ ընկնում Արթուրի վրա, որ պաշտոնական առաքելությամբ Կոնստանդուպոլիս հասնելով փորձում է գտնել դյուցազներգության պակասող էջերը, որոնք նախաաստվածաշնչյան ջրհեղեղն են պատկերում: Այդ կաթիլը, ի վերջո, հայտնվում է մի շշի մեջ, որ 21-րդ դարի սարսափահար եղած եզդիները իրենց հետ Իրաք են տանում փրկվելու համար իրենց սպառնացող կոտորածից:

Շաֆաքը ամփոփ ներկայացնելով գրքի բովանդակությունը, սարսափով է արձագանքում աշխարհի ներկա թոհուբոհին եւ հավատացած է, որ արձակ գրականությունը ժողովրդական վերջին հարթակներից մեկն է, որ կարող է փրկել իրավիճակը: Ջրի կաթիլը նա որպես արեւելք-արեւմուտք միացնող խորհրդանիշ է օգտագործել իր վեպում, բացատրելով, որ «կլիմայական ճգնաժամի մասին խոսելիս, մենք իրականում մաքուր ջրի պակասության մասին ենք խոսում, որը ամբողջ մարդկությանն է մտահոգում, հատկապես ղեկավարներին որոշ երկրների, որոնցում ջուրը զգալիորեն պակաս է:

Այդ երկրներից յոթը գտնվում են Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, որոնցում ամենաշատը տուժում են կանայք եւ երեխաներ: Կարծում եմ վիպագրությունը «հակաթույնն է» մերօրյա չափազանց բեւեռացված եւ մասնատված աշխարհում: Այնտեղ դեռ մենք կարող ենք տարբեր կարծիքներ արտահայտել, երկխոսել, դժվարին իրադրություններ հաղթահարել միասին, եւ առանց շտապելու խորհել, խորհրդածել, փորձել ուրիշի դրության մեջ մտնել: Դա շատ լավ հոգեւոր սնունդ է բոլորիս համար»:

Շաֆաքի կյանքը հեշտ չի եղել: Նա իր մանկությունը անցկացրել է տատիկի հոգատարության ներքո: Ծնողները բաժանվել են: Փիլիսոփա հայրը 20 տարով հեռացել է իր կյանքից: Մայրը հակառակ պահպանողական Անկարայի սովորույթներին, համալսարան է վերադարձել՝ ավարտելու ուսումը, որ կիսատ էր թողել ամուսնանալու պատճառով: Տատը, որոշ առումով «հեքիմ» է եղել, որը ոչ միայն կարողացել է չար աչքերը խափանել, այլեւ հետաքրքրական պատմություններ պատմել Անատոլիայի բանահյուսական անցյալից: Շաֆաքը 8 տարեկանից սկսել է օրագիր պահել: «Կյանքն այնքան ձանձրալի էր, որ ոչինչ չկար գրի առնելու, եւ ես սկսեցի գրել այնպիսի մարդկանց ու բաների մասին, որոնք գոյություն չունեին: Դա էլ առաջնորդեց ինձ արագ անցում կատարել դեպի կարճ պատմվածքները եւ հետո նաեւ վեպերը», հիշել է Շաֆաքը:

Տասը տարեկանում ճակատագրական փոփոխություն է կատարվել նրա կյանքում: Ավարտելով համալսարանը եւ մի քանի լեզուների տիրապետելով, մայրը աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում եւ գործուղվել Իսպանիա: «Մադրիդը ցնցող տպավորություն թողեց: Մշակութային շոկը ծանր էր: Ես ընդգրկվեցի միջազգային մի դպրոց, որտեղ միակ թուրքն էի: Պետք է հնարավորինս արագ սովորեի ե՛ւ իսպաներեն, ե՛ւ անգլերեն: Ոգեւորված էի, որ կարողանալու եմ կարդալ Սերվանտեսի «Դոն Քիշոտը» բնագիր, իսկ անգլերենի իմացությունը ծովածավալ գրականության դուռ էր բացելու: Դժվարը, սակայն, ետ չմնալն էր, մյուս երեխաների հետ համաքայլ ընթանալը: Ես ներամփոփ երեխա էի, եւ շատ անգամ են ինձ դպրոցում ձեռք առել: Բայց անգլերենը ինձ «նոր տարածք» մտնելու հնարավորություն տվեց: Թուրքերենից անգլերեն գրելուն անցնելը վախենալու էր, որովհետեւ նորեկ էի այդ բնագավառում, սակայն միաժամանակ «ազատագրվելու» հրաշալի առիթ էր, որովհետեւ արդեն խեղդամահ էի լինում: Գրող, վիպագիր լինելը դժվար է Թուրքիայում:

Առավել դժվար է կին լինելը: Ամեն ինչ, որ ասում ես կամ գրում` կարող է թիրախավորվել: Քեզ կարող են հետապնդել, դատի տալ, վտարել երկրից կամ բանտարկել: Բառերը դժվարամարս են: Այլ լեզվով գրելը ճանաչողական նոր հորիզոններ բացեց իմ առաջ»:

Շաֆաքը բազմաժանր գրող է: Նրա գրքերում` «Եվայի երեք դուստրերը», «Կորած ծառերի կղզին», «10 րոպե, 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում», «Հայացքը» եւայլն, շոշափվում են կրոնական, քաղաքական, էկոլոգիական իրավունքի, Ցեղասպանության եւ առօրյա հասարակական կյանքի թեմաներ: Նրա անգլերեն լեզվով գրված երկրորդ գիրքը` «Ստամբուլի բիճը», նվիրված է 1915 թվի Հայոց Ցեղասպանությանը, որ Թուրքիան մինչ օրս ժխտում է: Անգլիայում այն ընդգրկվեց կին գրողների մրցանակին արժանի թեկնածուների ցուցակում, մինչդեռ Թուրքիայում այն սվիններով դիմավորեցին եւ գործ հարուցեցին Շաֆաքի դեմ «թուրքականությանը անպատվելու» մեղադրանքով:

Ճիշտ է, նրան ազատ արձակեցին դատախազի միջամտությամբ, սակայն հետաքննությունները շարունակվեցին «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» եւ ավելի վաղ լույս տեսած «Հայացքը» գրքերում տեղ գտած «անվայել ձեւակերպությունների» համար: Գործերից ոչ մեկի նկատմամբ վճիռ չկայացվեց, բայց երեւույթը պատճառ դարձավ, որ Շաֆաքը կամավոր վտարանդի դառնա:

 «Դատական հետաքննության ենթարկվելը շրջադարձային կետ հանդիսացավ: Այդ ժամանակ ես հղի էի, եւ զուգադիպությամբ ինձ ազատ արձակեցին ծննդաբերելուց մեկ օր անց: Ամբողջ մեկ տարի հանգիստս խանգարված էր: Փողոցում մարդիկ իմ նկարի վրա թքում էին եւ այրում ԵՄ դրոշը: Ինձ մեղադրում էին մի բանում, որ ոչ ոք չգիտեր, թե ինչ է նշանակում: Իմ գրքերի հորինված կերպարների բառերն էին առանձնացնում եւ կոնտեքստից դուրս օգտագործում իմ դեմ: Ես ընդամենը ցանկանում եմ կապող օղակ հանդիսանալ: Ինձ առավել հետաքրքրում են մարգինալ խմբերը, այնպիսի մարդկանց պատմությունները, որոնք դուրս են մնացել մեր ուշադրությունից, բացահայտել այնպիսի ճշմարտություններ, որոնք մոռացության են մատնվել: Դա է իմ ճանապարհը, որովհետեւ դա է եղել իմ ճակատագիրը: Ոչ մեկս պարփակված չենք մի որոշակի «արկղի» մեջ, մենք բազմազան մի մեծ ընտանիքի մասնիկն ենք ընդամենը:

Մշակութային ժառանգություն ասվածը համամարդկային արժեք է, բայց այդ արժեքը ստեղծողը որոշակի տարածաշրջանի որոշակի փոքրամասնությունն է, որի մասին չենք խոսում: Բարդ հարց է, բազմաթիվ շերտավորումներով: Բայց կարեւոր: Ես սիրում եմ անդրադառնալ պատմության լռեցված էջերին»:

Այդ առումով նոր գիրքն էլ մի քանի հարցերում անպայման դժգոհություններ կառաջացնի հատկապես միջինարեւելյան տարածաշրջանի իշխանությունների շրջանում: Դրանցից մեկը քննադատությունն է՝ ուղղված Էրդողանի նախաձեռնությամբ ջրամբարի կառուցմանը Տիգրիսի վրա գտնվող քրդական Հասանքեյֆ քարանձավային ավանում: Այնտեղ բնակվող 80 հազար քրդեր 2020-ին ստիպողաբար տեղահանվեցին: «Այդ վայրը, նշում է Շաֆաքը, ոչ միայն պատմական արժեք էր ներկայացնում, այլեւ էկոլոգիական նշանակություն ուներ: Նրանք ոչնչացրին հազարավոր տարիների մշակութային ժառանգությունը: Ջրամբարի կառուցումը նաեւ փոխեց գետի հոսքը, վնաս հասցնելով որոշ երկրների: Մենք չպետք է թողնենք, որ մի երկիր որոշում կայացնի եւ ջրի հարցը միայն իր շահի համար օգտագործի: Անհրաժեշտ է, որ երկրները միասնաբար գործեն եւ ընդունեն որոշումներ, որոնք կբավարարեն բոլորին»: Մյուս հարցը եզդիների հանդեպ կիրառված անարդարությունն է: «Ես բարձրաձայնում եմ այս խնդիրը, որովհետեւ մինչ մենք այստեղ զրուցում ենք, մոտ 3000 եզդի կանայք եւ աղջիկներ դեռեւս անհետ կորած են համարվում: Նրանց մեծ մասը հավանաբար Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում կամ Սաուդյան Արաբիայում բնակվող ընտանիքներում են բռնի ապաստանած: Ինչո՞ւ աշխարհը չի խոսում նրանց մասին: Ինչո՞ւ ենք այդքան անզգայացել: Խոսելու շատ բան կա, որովհետեւ ցեղասպանությունները չեն ավարտվել դեռ: Անարդարությունները շարունակվում են», եզրակացնում է Էլիֆ Շաֆաքը հարցազրույցի վերջում:

Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ  ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator-ից)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանդիպում՝ 33 տարի անց․ նրանք ախթալեցի՛ են

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական