Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զրո կետից» դեպի խորացող ինքնամեկուսացում

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կատաղի այն արձագանքը, որով նախորդ շաբաթ դիմավորվեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկը՝ փորձառու դիվանագետների մի կուռ թիմով բեկում մտցնելու Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եւ աշխույժ աշխատանքով երկիրը դուրս բերելու ներկա հուսահատական վիճակից, ապշեցուցիչ էր: Կարելի էր չկիսել նախկին նախարարի լավատեսությունն ու ինքնավստահությունը, առարկել 100 տոկոսով հաջողության հասնելու վերաբերյալ նրա պնդմանը, սակայն 11 տարվա դիվանագիտական վաստակ, հմտություն, Արցախյան հարցի բոլոր ծալքերին քաջածանոթ աձնավորությանը հեգնելը, նույնիսկ 2-3 ամիս համր մնալու նրա թելադրությունը անընդունելի համարելու դեպքում նրան անտեսելը, մեղմ ասած, անխոհեմ ընթացք էր իշխող խմբավորման կողմից: Մինչդեռ իր գործը, իր առաքելությունը հարգող որեւէ խումբ կամ խմբավորում, առավել եւս՝ կառավարություն, թեկուզ քաղաքավարությունից դրդված, պարտավոր էր խորհրդակցական հանդիպման հրավիրել նրան, իմանալ-ստուգել նրա ինքնավստահության հիմքերը կամ հիմնավոր լինելը: Զարգացող շատ երկրներ, մերինից շատ ավելի նվազ վտանգավոր իրավիճակներում, միանգամից մի քանի էքսպերտներ են վարձում, մեծ գումարներով, խորհրդատվության համար: Իսկ զարգացած երկրները, բացի իրենց դիվանագետներից, ստեղծում-պահում են ուղեղային մի քանի կենտրոններ, think tank, հենց խորհրդատվությունների համար:

Այստեղից առաջ է գալիս առաջին հարցը. 2018-ի իշխանափոխության ժամանակ գոնե մեր դիվանագիտական համակարգում տեղի ունեցա՞վ տեղեկությունների ու վելրուծական տվյալների փոխանցում, այսպես կոչված՝ ընդունում-հանձնում գլխավոր ուղղություններով, ասենք՝ մեր ամենափորձառու դիվանագետի՝ Էդուարդ Նալբանդյանի, Վարդան Օսկանյանի եւ ուրիշների հետ: Գոնե ես չեմ հիշում նման դեպք: Փոխարենը նորերը, դիվանագիտական տարրական գիտելիքներ, նույնիսկ դիվանագիտական կենցաղավարություն չիմացող մարդիկ նստեցին իրենց համար անսովոր աթոռներին եւ ամեն ինչ սկսեցին իրենց շեֆի «զրո»ից:

Այդ «զրո կետն» էր, որ իրարահաջորդ դժբախտություններ բերեց մեր երկրին, որոնց ծանր հետեւանքների տակից չենք կարողանում դուրս գալ արդեն հինգ տարի, այլ՝ հետզհետե լրիվ խրվում ենք մեկուսացման ճահճի մեջ:

Այդ «զրո կետն» էր պատճառը, որ բազմաթիվ սայթաքումներից բացի եւ աղետալի պարտությունից հետո զրոյացվեց մեր երկու՝ թերեւս վերջին հնարավորությունները փրկելու Արցախի մնացորդացը՝ հող եւ ժողովուրդ: Առաջինը Լաչինի միջանցքում, Հաքարիի կամրջի վրա, ադրբեջանական անցակետ թույլ չտալու, երկրորդը՝ 120 հազար արցախահայության շրջափակում-պատանդապահումը անօրինական եւ հակամարդկային որակող Միջազգային դատարանի վճիռը իրացնելու (capitalisation) անկարողությունը: Հիշենք՝ առաջինի պարագայում մենք ունեինք միջազգային նպաստավոր տրամադրվածություն՝ թույլ չտալու 2020 նոյեմբերի 9-ին ստեղծված status quo-ի փոփոխություն, իսկ երկրորդի դեպքում՝ իշխանության ոչինչ չանելու թուլակամությունը: Վերջինի պարագայում, ինչպես առաջինի, հարկավոր էր դիվանագիտական ռեսուրսների եւ քարոզչական միջոցների (նկատի ունեմ Սփյուռքի ներուժը նաեւ) իսկական զորաշարժ: (Գիտեմ, «ՔՊ»ականները որքա՜ն են սարսափում վերջին այս բառից):

Ոչ այն եղավ եւ ոչ էլ մյուսը: Պատճառը դիվանագիտական զրոյականությունն էր, որը ծածկել-կոծկելու համար զրոն եւ զրոյականությունը մոգոնեցին խաղաղասիրության լոզունգային տարբերակը, որին կշիռ տալու համար էլ՝ հակադրեցին պատերազմի ուրվականը:

Նիկոլ Փաշինյանը սիրում է հաճախ կրկնել, թե ինքը շատ ծանր ժառանգություն է ստացել երկրի նախորդ ղեկավարներից: Կարիք չկա այստեղ կրկնելու, թե այդ դեպքում, երբ արդեն հասկացել էր ստացած ժառանգության ծանրությունը, ինչո՞ւ չի հրաժարվել այն կրելու, պատկերավոր ասած՝ ծանրաձողը վերցնելու պարտականությունից: Չի զգացե՞լ քաշային տարբերությունը իր եւ նախորդների, նաեւ այլոց միջեւ: Խոհեմ ու խելացի, մանավանդ պետական պատասխանատվության գիտակցումն ունեցող մարդն առնվազն կդիմեր փորձառու մասնագետների, առաջին հերթին՝ նախկին դիվանագետներին, մի կողմ թողնելով բոլոր կարգի ինքնասիրահարվածությունները:

Սեփական զրո կետից սկսելու փառասիրությունն է, որ այսօր Հայաստանը համարվում է, նույնիսկ բարեկամ պետությունների կարծիքով, երկդիմի, անվստահելի, հետեւաբար՝ մեկուսացած երկիր:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ տարբերություն Պողոսի եւ Պետրոսի միջեւ

Հաջորդ գրառումը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաք է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաք է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը, օգտագործում ու դեն շպրտում

18/06/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանին ազատել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից

18/06/2025

Ձեր դեմ պայքարի է դուրս եկել մեկը, ով իր կյանքում ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի տվել այս երկրին, հանձնել է Արցախը, հեղինակազրկել է Հայաստանը. Սեյրան Օհանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանին ոստիկանները գիշերը տարել են իր տնից

18/06/2025

Այն ամենը, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր․ Կարեն Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական