Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զալցբուրգի արքեպիսկոպոս Լաքներ. «Կանգնած ենք Արցախի կողքին»

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի նախորդ համարում իրազեկել էինք մայիսի 11-ին Զալցբուրգի աստվածաբանական ֆակուլտետում Արցախի հայկական վտանգված ժառանգությունը պատկերող ցուցահանդեսի եւ գիտաժողովի մասին, որ հաջորդող օրերին ներկայացվելու էր Վիեննայում։ Ավստրիայի կաթոլիկական kathpress լրատուն մայիսի 12-ին անդրադառնալով իրադարձությանը, վերնագրային շեշտադրում է անում՝

Զալցբուրգի արքեպիսկոպոս Լաքները վերահաստատեց Ավստրիայի եկեղեցու համերաշխությունը Հայ եկեղեցու հետ։

 «Ցանկանում եմ ընդգծել, որ կանգնած ենք Արցախի մեր քրիստոնյա եղբայրների եւ քույրերի կողքին՝ պահանջելով երկարատեւ խաղաղություն, կայուն եւ արդարացի դիվանագիտական լուծում», հնչեցրել է Լաքները՝ մայիսի 11-ի երեկոյան «Մշակույթը հակամարտության ծիրում. Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։

Լրատուն հաղորդում է, որ ցուցահանդեսը Արցախի մշակութային ժառանգությունը կներկայացնի լայն հանրությանը։ Նույն օրը կայացած ոչ ընդարձակ գիտաժողովի ժամանակ բանախոսներն անդրադարձել են մշակութային արժեքների վտանգվածությանը, ինչպես նաեւ ակնարկել անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների մասին։ Թե՛ Հայաստանում, թե՛աշխարհում աճում է մտավախությունը, որ Ադրբեջանը լրջորեն մտադիր է ԼՂ-ի քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնել։ Կարեւոր քրիստոնեական վայրեր, ինչպիսիք են Շուշիի Ս. Ամենափրկիչ տաճարը կամ Դադիվանքը, այլեւս հայկական վերահսկողության տակ չեն։ Ելույթները հստակ ցույց տվեցին Արցախի հարուստ ժառանգությունն ու դրանց կրոնական նշանակությունը, իրազեկում է կաթոլիկական լրատուն եւ շարունակում՝ Լաքների խոսքը փոխանցելով՝ «մեզանից շատերն այստեղ՝ Արեւմուտքում, ցավոք իմացան միայն այն ժամանակ, երբ դրանք վտանգվեցին պատերազմի պատճառով»։ Որպես թեմ շարունակելու ենք համերաշխությունը մեր հայ եղբայրների, քույրերի հետ։ Մի համերշխություն, որով հանդես եմ եկել նաեւ Ավստրիայի քաղաքական ներկայացուցիչների հետ բանակցություններում»։ Հիշատակելով Հայաստանի՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած երկրի հանգամանքը, արքեպիսկոպոսն ասել է՝ «Նրա ժողովրդի տառապանքը պետք է ներկա լինի մեր խղճի մեջ, մեր աղոթքներում»։ Արքեպիսկոպոսը հիշատակել է 2020 թվականի դեկտեմբերին Զալցբուրգի տաճարում Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի հետ Արցախի համար խաղաղության աղոթքը։

Կաթոլիկական սույն լրատուն փոխանցում է, որ շաբաթ օրը հայ եկեղեցականների պատվիրակությունը, նրանց թվում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանը շնորհակալութուն են հայտնել Զալցբուրգի արքեպիսկոպոս Լաքներին՝ հյուրընկալության եւ համերաշխության համար։ «Զալցբուրգն ու Արցախը քույր թեմեր են», ընդգծել է Արցախի թեմի առաջնորդը։

Հիշեցնենք, որ Արցախի ժառանգությունը ներկայացնող ցուցահանդեսն ու գիտաժողովը ավստրիական երկու քաղաքներում՝ Զալցբուրգում եւ Վիեննայում նախաձեռնել է 2022-ի հունվարից Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող Յասմին Դում-Թրագութը։ Այսօր՝ մայիսի 13-ի երեկոյան, Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում կբացվի « Ղարաբաղից Վիեննա. Հայկական մշակութային արժեքները Ղարաբաղից Վիեննայի Մխիթարյան վանքում» ցուցահանդեսը։ Մայիսի 13, 14-ին նույն վայրում հրավիրված գիտաժողովը կամփոփի արցախյան շաբաթը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե մոռանանք, Հայաստանն էլ կդառնա մի հուշարձան, այն էլ՝ առանց հուշավայրի

Հաջորդ գրառումը

«Հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները հայելային կրկնում են»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

«Հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները հայելային կրկնում են»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը: Փառատոնի հիմնական բաղադրիչներն...

ԿարդալDetails

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական