Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու դիտարկում՝ Հ 1-ի եւ անձնագրերի մասին

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսկապես պատմական ժամանակներ ենք ապրում, երբ նվազագույնը երկու դար տեւած (իրականում՝ ավելի երկար) աշխարհակարգը փոխվում է, ընդ որում՝ մանրակրկիտ մտածված, ծրագրված սցենարով, այդ թվում՝ պատերազմներն ու բախումները: Այնպես որ՝ քայլ առ քայլ այդ բոլորը մեզ հետ փոխկապակցված դիտարկելն օրախնդիր է, ու այդպես էլ կվարվեինք, բայց բյուջետային քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում, հատկապես Հանրային հեռուստատեսության ֆինանսական հատկացումներին վերաբերողը, մեր հերթական հրապարակումն ավելի ապականոն դարձրին: Այս անգամ բավարարվեմ այդ եւ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու վերաբերյալ դիտարկումներով:

Բոլորիս հարկերով ֆինանսավորվող ու այդ իմաստով բոլորիս պատկանող (համենայնդեպս՝ ըստ կանոնադրության) Հանրային հեռուստատեսությունն իր բնականոն գործունեությունն ապահովելու համար 10 միլիարդ դրամի կարիք ունի տարեկան, բայց նա դրանից 2 միլիարդ դրամ պակաս է ստանում, ու պակաս գումարը նա ստիպված է լրացնել տարբեր մեթոդներով՝ գովազդով, վարկերով, ստեղծագործական ծրագրերի համար նախատեսված գումարներն աշխատավարձերի բարձրացմանն ուղղելով, չի կարողանում լիարժեք անել իր տեխնիկական թարմացումները եւ այլն: Ու Հ 1-ի ֆինանսական նվազ ռեսուրսների մասին ողջ քննարկման շեշտադրումները լսելով՝ ուզում եմ դիմել ԱԺ գլխադաս հանձնաժողովին էլ, կառավարությաննն էլ. տվե՛ք, էլի, խնդրում եմ, պակասող գումարն, ի սեր Աստծո, թող վերցնեն ու իրենց տեխնիկական թարմացումներն ու աշխատավարձի բարձրացումներն անեն, միայն թե փաստացի 80 տոկոսով մեր հարկերից սնվող հեռուստատեսությունում կոմերցիոն կասկածելի գործունեությամբ չզբաղվեն, կախված չլինեն զանազան փողատերերից, վարկերի տոկոսների տակ այդպես չճզմվեն, ու ես, որպես հարկատու, մյուս բոլոր հարկատուների հետ մեկտեղ, այդպես ինձ ավելի հանգիստ կզգամ: Բայց մի վերապահումով, որ Հ 1-ի բովանդակության մասին էլ հարկատուն իրավունք ունենա խոսելու: Այդ իմաստով ինձ շատ զարմացրեց, որ քննարկումների ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչները միայն ֆինանսներից էին խոսում, եւ թե այդ հատկացումների դիմաց տրվող արտադրանքը գոհացնո՞ւմ է իրենց, կամ առհասարակ ի՞նչ որակի համար են այդ հատկացումներն անում՝ ոչ մեկը չխոսեց:

Ճիշտն ասած՝ Հանրային հեռուստատեսության միայն լրատվական ծրագիրն եմ դիտում ու մեկ էլ Պետրոս Ղազարյանի ամենօրյա հարցազրույցները, այնպես որ Հ 1-ի հաղորդումների մնացած արեալին հպանցիկ ու պատահականորեն եմ ծանոթ: Բայց դիտածիս մասին պատկերացումը, ենթադրում եմ, Հ 1-ի ողջ ծրագրի վրա կտարածվի:
Եթե ասածս թեական է եւ Հ 1-ում ամեն ինչ լավ է բովանդակային իմաստով, նա կատարում է հանրության համակողմանի իրազեկման, կրթական-մշակութային պահանջները բավարարելու, հանրության ողջ նկարագիրն ընդգրկելու իր կանոնադրական պահանջները, ապա ինչո՞ւ լրատվական ծրագրով ոչ թե լուրեր են, իրոք, հեռուստադիտողի տեղեկատվական քաղցը լիարժեք հագեցնող, այլ՝ քարոզչական ծրագիր, կառավարության եւ Ազգային ժողովի աշխատանքների գովազդում՝ նախ բուն լուրերով, ապա ավելի ծավալուն, բազմաթիվ իշխանական մեկնաբանների եւ փորձագետների՝ քարոզչությամբ հագեցած խոսքով խցանված ամենօրյա մեծ ռեպորտաժներով: Ինչո՞ւ են սյուժեները վերաբերում միայն իշխանական քաղաքականությունն ավելի լայնորեն տեղ հասցնելուն, ինչու ոչ մի անաչառ տեսակետ, իշխանական մոտեցումը կասկածի տակ դնող կարծիք չի հնչում ոչ այդ ռեպորտաժներում, ոչ տանող լուրերում, ինչու առավելաբար անկախի համարում ունեցող անձերի աշխատանքի, ստեղծագործության լուսաբանում չի կատարվում, ինչպես որ պարտավոր է անել հանրությանը պատկանող հեռուստատեսությունը, այլ միայն որոշակի շրջանակների եւ մարդկանց: Ընդ որում՝ անցյալում էլ էր այդպես, էլ ավելի վաղ անցյալում եւս (նախկինում որպես լրատվականի լրագրող եմ ասում), բայց այժմ այդ բոլորըը կատարելության է հասցված: Աժ քննարկումներում խոսում եք սուրդոթարգմանության մասնագետ չլինելու, չգիտեմ էլ ինչ երրորդական կարգի հարցերից, բայց գլխավորը շարունակում է մնալ անտեսված՝ ինչո՞ւ հասարակության ողջ պատկերն առկա չէ Հ 1-ի եւ լրատվական, եւ այլ հաղորդումներում, ինչու էկրանին չկան իրոք արժեքավոր մտավորականներն ու արվեստի մարդիկ, ինչու են այդքան ծանծաղ, բովանդակային առումով խեղճ ու հրավիրյալ անհատների առումով այդքան անարժանահավատ-անբովանդակ այդ եթերները:

Երեք ալիքներ, տելեգրամ, ինստագրամ, բոստանագրամ, միլիարդներ, միլիոններ, պրոֆեսիոնալիզմի եւ տեխնիկական վերազինումների մասին հավաստիացումներ, բայց ինչո՞ւ է այդքան եթերում առկա ֆալշը, նայել չի լինում: Չինաստանը 10 միլիարդ դրամի դրամաշնորհ է տվել, որ ութերորդ ստուդիան կառուցվի, անգամ ճանապարհ է կառուցվելու: Տո՛ լավ, է, ուզում եք 100 միլիարդ դրամի դրամաշնորհ ստացեք եւ ժամանակակից ութ ստուդիա կառուցեք, եթե այդ ստուդիաները լցնելու եք կացնային դեմքերով ու կացնային բովանդակությամբ, բռի բարքերը կրողներով (էս մի դեպքում համաձայնենք Լիլիթ Գալստյանի դիտարկման հետ ԱԺ բյուջետային քննարկման ժամանակ), դրանք նոր, թե հին սարքերով են հեռարձակվելու՝ ի՞նչ տարբերություն: Կամ մենք, բացի Պետրոսի հաղորդումից, ուրիշ, բարձրակարգ տեխնոլոգիաներով հեռարձակվող ֆալշը նայելու-լսելո՞ւ ենք:

Մեկ մասնավոր օրինակ՝ որքան որ «Ազգ»ում եմ աշխատում, նույնքան աշխատել եմ Հ 1-ում, երկու գրքի, հարյուրից ավելի յուղաներկ աշխատանքների հեղինակ եմ, որոնք լայնորեն ներկայացված են սոցիալական ցանցի իմ էջում, այսինքն՝ թաքցված չեն. մի օր չտեսա, որ Հ 1-ից հետաքրքրվեն, մանավանդ գրքերիս մեջ հեռուստանովելներ, հեռուստապատումներ կան: Նայում ես՝ հեռուստատեսության ստեղծման օրն ամեն տարի ում ասես հրավիրում են, բայց ոչ իրականում հեռուստատեսության կայացմանը նպաստած մի շարք երախտավորների, երեւում է՝ այստեղ հին-բարի ժամանակների նման սեւ ցուցակներ կան: Ու որ հետաքրքրվում ես՝ էն երկրորդ էշելոնում էլի մնացել են անցյալի ֆունցիոներներ (սովորաբար մնալու գինը, գիտեք, հարմարվողականությունն է), որոնք իրենց կասկածելի նախընտրություններով առաջվա հին-բարի սովորույթներով էլ առաջնորդվում են, այսինքն՝ արտաքինինից սիրուն-տեխնիկապես թյունինգ արված Հ 1-ում անցյալի բարքերի պակաս չկա կարծես (պրն. Փաշինյան, եկեք-համաձայնեք ինձ հետ), համենայնդեպս՝ առաջին հայացքից չերեւացող, բայց հաղորդումների վերջնարդյունքում լավ երեւացող գրաքննության առումով: Էն որ ասում են՝ մեզ մոտ խոսքի, կարծիքների ազատություն է, չէ մի չէ՝ ձեզ համար ամենավտանգավորն ազատ մարդն է, ոչ ընդդիմությունից-ոչ իշխանությունից լինելը, այսինքն՝ իսկական, երկրով մտահոգ մտավորականը:

Ո՞ր երկրի քաղաքացի են եղել արցախցիները

Կառավարության վերջին նիստին վարչապետ Փաշինյանն ասում էր, թե ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արցախցիների դիմումների մեծ հոսք կա:

Այ քեզ բան, ինչու արցախցիները ՀՀ քաղաքացի չե՞ն, նրանց ՀՀ կապույտ անձնագրեր չէի՞ն տրված: Ի՞նչ է դա նշանակում, ինչ գործընթաց եւ ինչի՞ համար է սկսվել, չէ՞ որ այդ մոտեցումը կարող է բազմաթիվ հարցեր առաջացնել:
Ու տանք այդ հարցերը:

Ի՞նչ է ստացվում՝ Հայաստանն ա՛յլ երկրի քաղաքացիներին տվել է իր անձնագրերը փաստորեն ապօրինաբար, եթե այդ անձնագրերն այսօր Հայաստանում չեն գործում: Ո՞ր երկի քաղաքացիներին է տվել. ըստ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու բարձրաձայնված պատրաստակամության՝ Ադրբեջանի փաստորեն: Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ լեզու եք դնում այդ երկրի բերանը, ու մեր ապօրինի գործողությունների մասին ի՞նչ հայցերի դուռ եք բացում:

Բացի այդ՝ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցուն դուք ժամանակավոր փախստականի կարգավիճակ եք տվել, որը, ենթադրաբար չի կարող ունենալ ՀՀ նոր անձնագիր ստացած արցախցին, այդպիսով նրան զրկելով եվրոպական կառույցներ դիմելու եւ իր ունեցվածքի փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Էլ չասած, որ նա նաեւ կարող է զրկվել Հայաստանում հատկացվող նպաստներից եւ այլ հնարավորություններից: Արդյո՞ք միտումն միջազգային հայցերի համար դիմելու հնարավորության բացառո՞ւմն է, եւ ո՞վ է դրա շահառուն:

Արդյոք այս գործընթացը չի՞ նպաստի նրան, որ արցախցիները երկիր ելքումուտքի հնարավորությամբ (որից փաստորեն զրկված էին նախորդ անձնագրով) արագորեն լքեն երկիրը, ինչպես դա արել են ՌԴ քաղաքացիություն ունեցող արցախցիները: Այդ միտումն է՞լ կա, չնայած բարձրաձայնվող հակառակ հորդորներին:

Իսկ ավելի ճիշտ չի՞ լինի իրավական կարգավիճակով օժտել հենց արցախցիների ունեցած անձնագրերը՝ չգիտեմ, գուցե մի այլ, լրացուցիչ եղանակով (կնիքով, լրացուցիչ հավելվածով), այդպիսով վերը նշված խնդիրներըը չառաջացնելով:
Արցախցի մեր հայրենակիցների վերաբերմամբ հիմա ոչ թե հանգրվանային որոշումներ են պետք, այլ համակարգված ու լավ մտածված ծրագիր՝ առանց ծուղակային ենթատեքստերի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բուռն հակազդեցություն Թուրքիայում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսին

Հաջորդ գրառումը

Եթե Գերմանիան չզսպի թուրք ժխտողներին, հրեաների դեմ ատելությանը վերջ չտա, Ալիեւի դեմ պատժամիջոց  չկիրառի, փոթորիկ կհնձի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Եթե Գերմանիան չզսպի թուրք ժխտողներին, հրեաների դեմ ատելությանը վերջ չտա, Ալիեւի դեմ պատժամիջոց  չկիրառի, փոթորիկ կհնձի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական