Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկու աշխարհների տարբերությունը նկատելով՝ ԳԴՀ արտգործնախարար Բերբոքն այդուհանդերձ չվերանայեց չեզոք լինելու իր դիրքորոշումը

Անահիտ Հովսեփյան
10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
8
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 3-ին՝ Երեւանում, 4-ին՝ Բաքվում տարածաշրջան այցը եզրափակած ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը երեւի գոհ է, որ վերջապես հաջողվեց իրականացնել այն՝ մոտավորապես երկու շաբաթ ուշացումով, քանի որ Իսրայել այցն առավել հրատապ էր համարել: Այդ ժամանակ էլ ստացել էր Բաքվի համաձայնությունը, իսկ ավելի վաղ, ինչպես իրազեկել էինք ժամանակին «Ազգ»ում, նախընտրել էր մաս չկազմել Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոնայի Հայաստան այցին՝ շեշտադրելով Գերմանիայի չեզոքությունը: Արցախից բռնի տեղահանության մասին Բերբոքը բարձր ձայնով խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից, բայց այդ օրերին չեկավ Հայաստան, ոչ էլ պնդեց, որ Արցախ գնա, ինչպես բազմիցս եղավ պատերազմական մյուս վայրերում, երբ ռմբահարվում էր տարածքը Ուկրաինայում, Իսրայելում՝ ցույց տալով ապրումակցելու իր մարդկային գիծը:

Նույն տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի երկու՝ իրարից բոլորովին տարբեր աշխարհները, ինչպես ձեւակերպում են մեր գերմանացի գործընկերները, Բերբոքին եւ նրան ուղեկցող պաշտոնատարներին շատ բան հաղորդեցին: ՀՀ արտգործնախարարությունում հրավիրված ասուլիսում մեր ուշադրությունն առաջին հերթին գրավեց այն անբռնազբոս պահվածքը, իր պաշտոնակից Արարատ Միրզոյանին դու-ով դիմելու անմիջականությունը, որ դիվանագիտական արարողակարգը հարգելով նկատել էր տալիս ԳԴՀ արտգործնախարարը՝ շեշտադրելով, թե նույն արժեքները դավանող երկրի արտգործնախարությունում է: Բաքվում Բերբոքն անընդհատ լարված հետեւել է իր պաշտոնակցի առարկություններին, ընտրել պատասխան բառերն այնպես, որ պաշտպանի իր դիրքորոշումը՝ չփորձարկելով Գերմանիայի չեզոք միջնորդի դերը:

Խաղաղությանն ուղղված նրա առաքելությունը բարի կամեցողությունից անդին դժվար թե զսպի Հայաստանը «Արեւմտյան Ադրբեջան» մտացածին գաղափարը հետապնդող Ալիեւին, երբ դրանից առաջ Երեւանում առիթ էր հստակ շարադրել, որ Գերմանիան ուշացումով, սակայն սխալն ուղղում է՝ դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ 2021-ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիան եւ պահանջում նրա ԶՈՒ-ի անհապաղ դուրսբերումը Հայաստանից:

Առանց դատապարտման, առանց պատժամիջոցների, Ալիեւի եւ նրա իշխանավորների հետ որեւէ զրույց  ապարդյուն կլինի, քանզի ագրեսորի, դահճի հետ հանդիպելն՝ առանց քննադատության, արդեն նրա վարքը հանդուրժել է նշանակում:

Ցավում եմ, որ Երեւանում մամլո ասուլիսի սուղ ժամանակը պատճառաբանելով 3 հարց հնչեցնելու առիթից օգտվեցին միայն գերմանական «Դոյչե վելլեն», ապա՝ «Արմենպրեսը», այնուհետ գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքը՝ZDF-ը: Նույն օրը, նոյեմբերի 3-ին, ԳԴՀ իշխող կոալիցիայի մաս կազմող Ազատ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միշայել Լինքը Բերբոքի այցի մասին խոսելիս հետեւյալ ձեւակերպումն էր արել՝ «Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի բուն տարածքի վրա, չհարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ԵՄ պիտի Ադրբեջանի հետ գազամատակարարման պայմանագիրը դադարեցնի»:

Ինձ առիթ չտրվեց հիշատակել եւ սրբագրել Լինքի «եթե»-ն, քանի որ Ադրբեջանն արդեն խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ԳԴՀ արտգործնախարարին բնական հարց ուղղել՝ ինչո՞ւ Գերմանիան չի դատապարտում, պատժամիջոց չի կիրառում Ադրբեջանի դեմ: Այստեղ տեղին էի համարում հիշատակել նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի ճշգրտած թիվը, որ Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ 200 քառակուսի կիլոմետր տարածք, եւ նրան ուղղված հարցս ձեւակերպել այսպես՝ «խաղաղության պայմանագրի մեջ որպես առաջնային պահանջ ձեւակերպվա՞ծ է ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ 200 քառ կմ-ից»:  Իմ հաջորդ հարցը, որ ուղղելու էի տիկին Բերբոքին, Գերմանիայում մարդու իրավունքների պաշտպան կառույցների, մասնավորպես «Վտանգված ազգերի ընկերակցության» պահանջն էր՝ հստակ քննադատել Ադրբեջանի վարքագիծը եւ հարցնել՝ ջանք գործադրելո՞ւ է Արցախի նախկին պաշտոնատարների ապօրեն առեւանգման, հայ ռազմագերիների ազատ արձակման համար:

Ընդառաջելով իմ խնդրանքին, ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաղորդեց, որ դրանք նույն օրն ուղղեմ գրավոր՝ էլեկտրոնային փոստով, այնուհետ երկուշաբթի ծանուցեց, թե ստացել է, կպատասխանի: Դեռ սպասում եմ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը շնորհավորել է Ադրբեջանի «ամբողջական» հաղթանակը

Հաջորդ գրառումը

Իրանն ու Թուրքիան քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանն ու Թուրքիան քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական