Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանի ՋԷԿ-ը 60 տարեկան է

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Երեւանի ՋԷԿ» ձեռնարկությունը հիմնադրվել է 1963թ.:  Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի նախագծման աշխատանքները սկսվել են 1959-ին Խորհրդային Միության «Տեպլոէլեկտրոպրոյեկտ» ինստիտուտի կողմից:  Այն որոշվել է կառուցել Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններից մեկում՝ Երեւանի հարավային արդյունաբերական հանգույցում:  Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի շինարարությունը սկսվել է 1961թ.:  Երեւանի ՋԷԿ-ի յոթ տուրբոագրեգատներից առաջինը՝ 50 ՄՎտ հզորությամբ առաջին տուրբինային տեղակայանքը, շահագործման է հանձնվել 1963-ին, իսկ վերջինը՝ 1967 թ.:  Հայաստանում մեծ ջերմաէներգետիկան ծնունդ է առել 1963 թ.:  Այդ ժամանակ Երեւանի ՋԷԿ-ը 300 ՄՎտ հզորությամբ բլոկային մասից (երկու Խ-150-130 կոնդենսացիոն տիպի էներգաբլոկներ, երկու ՁթԾ-94 կաթսայական ագրեգատներ յուրաքանչյուրը 500 տ/ժ արտադրողականությամբ) եւ 250 ՄՎտ էլեկտրական եւ 630 ԳԿալ/ժ ջերմային հզորությամբ ոչ բլոկային մասից (չորս կՁ-50-130/13 եւ մեկ Հ-50-130/13 ջերմաֆիկացիոն տիպի տուրբիններ, հինգ ՁթԾ-84 կաթսայական ագրեգատներ՝ յուրաքանչյուրը 420 տ/ժ արտադրողականությամբ) բաղկացած խառը տիպի կայան էր՝ ունենալով ընդհանուր առմամբ 7 ագրեգատ 550 ՄՎտ էլեկտրական եւ 630 ԳԿալ/ժ ջերմային հզորություն:  Կառուցման ծախսերի նվազեցման նպատակով կատարվել էր եզակի նախագծային մոտեցում. ընտրվել էր բաց տիպի հարմարադասավորում:  Շահագործման մեջ լինելով ավելի քան 40 տարի` էլեկտրակայանի ագրեգատները եւ օժանդակ սարքավորումները ենթարկվել էին ֆիզիկական եւ բարոյական մաշվածության՝ սպառելով իրենց աշխատանքային նորմատիվային պաշարները:
Կառուցվեց Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան (ՀՇԳՑԷ):  Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկի կառուցման աշխատանքների հիմնարկեքը տեղի է ունեցել 2008 թ. հուլիսի 30-ին:  2010 թ. ապրիլի 21-ին տեղի է ունեցել էներգաբլոկի շահագործման հանձնման պաշտոնական արարողությունը:  Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկի կառուցումն իրականացվեց «բանալի» սկզբունքով 28 ամսվա ընթացքում: 

Երեւանի ՀՇԳՑ նոր էներգաբլոկն ունի հետեւյալ տեխնիկական բնութագրերը. Դրվածքային ընդհանուր հզորությունը՝ 271,7 ՄՎտ, որից էլեկտրականը՝ 242ՄՎտ, ջերմային հզորությունը՝ 434,9 Գջ/ժ:  Հիմնական սարքավորումներն են՝ Շվեյցարական «Alstom» ընկերության արտադրության GT13E2 MXL տիպի գազատուրբին 179,9 ՄՎտ դրվածքային հզորությամբ, շահագործման երկու ռեժիմներով, 36,4 տոկոս օգտակար գործողության գործակցով:  Ճապոնական «Fuji» ընկերության արտադրության ջերմաֆիկացիոն շոգետուրբին 63 ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ, 103,7 Գկալ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ:  Կորեական «SEC» ընկերության արտադրության ջերմության վերականգնման շոգեգեներատոր (ՋՎՇԳ) երկակի ճնշմամբ:

Նոր էներգաբլոկում պայմանական վառելիքի տեսակարար միջին ծախսը կազմում է մոտ 200 գ/կՎտժ՝ կախված շահագործման ռեժիմներից:  Նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է կայանի ընդհանուր օգտակար գործողության գործակիցը, շուրջ երկու անգամ նվազել է վառելիքի տեսակարար ծախսը:  Նվազել է արտանետումների մակարդակը:

Առաջարկվում է իրականացնել ջերմաֆիկացիոն առում: Արտադրել համատեղ ցիկլով էլեկտրական եւ ջերմային էներգիա:  Այս դեպքում վառելիքի խնայողությունը կազմում է մոտ 20 տոկոս:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական Էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ թվերով

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական