Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանի ու Բաքվի համաժամանակյա քայլերը

Գրիգոր Առաքելյան
18/07/2025
- 18 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
26
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանն ու Ադրբեջանը հաճախ գործում են համաժամանակյա ռեժիմով: Խոսքը միայն Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելու զուգորդված քայլերի մասին չէ:

Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու, կամ՝ պաշտոնական ձեւակերպմամբ՝ որոշ եկեղեցականների դեմ այս օրերին պետական մակարդակով մղվող պայքարի մեկ այլ դրսեւորւմ կա նաեւ մեր հարեւան Ադրբեջանում՝ շիա հավատացյալների նկատմամբ:

Հուլիսի 6-ին, երբ Ադրբեջանում շիա մուսուլմանները ոգեկոչում էին լուսնային տարվա Մուհարրամ ամսին (մ.թ. 680 թ.) Քերբալայում տեղի ունեցած ողբերգական անցքերը, արձանագրվեցին բռնությունների բազմաթիվ դեպքեր մզկիթների եւ հոգեւոր կենտրոնների նկատմամբ:

Թեպետ Ադրբեջանի Սահմանադրությամբ երկիրը համարվում է աշխարհիկ պետություն, սակայն շիիզմը կարեւոր տեղ է զբաղեցնում ադրբեջանցիների հոգեւոր եւ մշակութային կյանքում:

Իսլամական աշխարհում սուննիներն են կազմում մեծամասնություն, իսկ երկրորդ տեղում շիաներն են, որոնք, բացի Իրանից ու Ադրբեջանից, բնակվում են նաեւ Իրաքում, Սիրիայում եւ Լիբանանում: Ադրբեջանում շիաները կազմում են բնակչության ավելի քան 85 տոկոսը՝ այս ցուցանիշով աշխարհում երկրորդը լինելով Իրանից հետո:

Ադրբեջանում շիա համայնքի մտահոգությունների հիմնական պատճառներից է Մուհարրամ եւ Սաֆար ամիսներին սգո արարողությունների սահմանափակումը: Պետական անվտանգության մարմինները պարբերաբար խոչընդոտում են ավանդական սգո երթերի կազմակերպումը երկրի տարբեր վայրերում: Շատ կրոնական խմբեր ստիպված են գործունեության համար հատուկ թույլտվություն ստանալ, ինչը հաճախ մերժվում է: Որոշ դեպքերում արարողություններին մասնակցած անձինք ձերբակալվում կամ տուգանվում են:

Այս սահմանափակումները վերաբերում են նաեւ մզկիթներին: Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ առանց պետական թույլտվության քարոզ կատարած հոգեւորականները ենթարկվել են ձերբակալման:

Իրանական «Հայաթ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Մուհարրամ ամսվա «Աշուրայի» օրը Ադրբեջանում իշխանությունները արգելել են Քերբալայի զոհերի հիշատակման միջոցառումները, ինչի հետեւանքով Լենքորան, Նարդարան եւ Բինե քաղաքներում, որոնց բնակչության մեծ մասը շիա մուսուլմաններ են, տեղի են ունեցել բախումներ:

Ակնհայտ է, որ շիիզմի նկատմամբ կիրառվող ճնշումների միջոցով Բաքուն փորձում է նվազեցնել իրանական հոգեւոր կենտրոններից կախվածությունը երկրի ներսում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարի պստառին՝ «Ազատություն բանտարկված իսլամականներին»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խնածախում աշակերտները ադրբեջանցի զինվորի հայացքի ներքո են…

Հաջորդ գրառումը

Ովքե՞ր են միջանցքի «արտապատվիրակման» շահառուները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ովքե՞ր են միջանցքի «արտապատվիրակման» շահառուները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական