Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանից` վառ գույներով

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ)` երեկ երեկոյան (Նյու Յորքի «Քարնեգի հոլում» – թարգմ.) տեղի ունեցած համերգը նվիրված էր Արամ Խաչատրյանի 120 եւ Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակներին: Ունկնդրի համար ավելի զարմանալին այն է, որ ՀԱՖՆ-ն երկու տարի հետո 100 տարեկան կդառնա: Եվ որ այս ընթացքում նրանք աշխատել են հայտնի արտիստների հետ՝ Աշկենազիից մինչեւ Ցուկերման, ելույթներ են ունեցել աշխարհով մեկ եւ ձայնագրել բազմաթիվ սկավառակներ:

Պետք չէ առանձնապես զարմանալ: Հայաստանը, որի թագավորությունը ժամանակին տարածվում էր ամբողջ Անատոլիայում, աշխարհին տվել է այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ալան Հովհաննեսը, Խաչատրյանը եւ Պենդերեցկին (վերջինս ծնվել է Լեհաստանում, բայց նրա տատիկն ու պապիկը հայ էին[i]), հոյակապ եկեղեցիներ եւ իմ սիրելի գրողներից մեկին՝ Վիլյամ Սարոյանին: Բացի այդ, տվել է բացարձակապես յուրահատուկ երաժշտական գամմաներ, հարմոնիաներ ու մեղեդիներ:

Որոշ կոմպոզիտորներ կարող են փորձել թաքցնել արաբականի, եբրայականի, հին հունականի ու կովկասյանի այս անհավանական համադրությունը: Բայց Արամ Խաչատրյանին դա դուր էր գալիս, եւ նրա երաժշտությունը լիովին ճանաչելի է: Այսպիսով, երեկ երեկոյան կատարված երկու ստեղծագործությունները ծանոթ էին թվում նույնիսկ նրանց, ովքեր միայն գիտեին նրա «Սրերով պարը»:

Ակնհայտ է, որ ՀԱՖՆ-ն ստեղծված է այս երաժշտության համար, եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ դրսեւորվեցին երաժիշտների անհատական գույները: Ամենից առաջ նկատի ունեմ շքեղ լարայիններին: Ձայներանգները կոշտ էին (սակայն երբեք՝ կոպիտ), դրանք բարձրանում էին, երբ երաժշտությունն էր պահանջում, իսկ մնացած հատվածներում հյութեղ էին: Փողային մենակատարները հիասքանչ էին նվագում (կատարողների ցանկը հասու չէր, ուստի չեմ կարող նշել անունները): Կոմպոզիտորին չափազանց անհրաժեշտ փողային եւ հարվածային գործիքները վերահսկողության ներքո էին, բայց միշտ՝ ազդու կերպով:
Մաեստրո Թոփչյանն ուներ երկու արժանիք եւ մեկ (իմ կարծիքով) խանգարող հանգամանք: Արժանիքները նրա լիակատար վերահսկողությունն էին նվագախմբի նկատմամբ եւ Խաչատրյանի երաժշտության կառուցվածքի անսխալ զգացումը: Կոմպոզիտորի համար էական է նվագախմբային կրեշչենդոն: Անկախ նրանից, թե որքան հանդիսավոր էր սկիզբը (ինչպես «Սպարտակի» «Ադաջոյում»), նվագախմբի հնչողությունն անխուսափելիորեն ուժեղանում էր, ավելի հագենում, պայծառանում: Եվ Էդուարդ Թոփչյանն այս դրվագները լուծում էր նրբորեն եւ առավելագույն վերահսկողությամբ: Սակայն Ջութակի կոնցերտի, ինչպես եւ նշված «Ադաջոյի» եւ հաջորդած Ռախմանինովի  խնդիրն այն էր, որ դանդաղ դրվագները չափազանց դանդաղ էին, գրեթե ետ մնացող: Այո՛, նա ՀԱՖՆ-ն թմբիրից արագ դուրս բերեց դեպի տպավորիչ դրվագներ, բայց հուզական ռոմանտիկ զգացմունքները գերակայում էին: «Սպարտակի» այդ երեք հատվածները սքանչելի էին (Խաչատրյանը միշտ էլ դյութող է): Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը չափազանց նրբագեղ էր:

Ինչպես դիրիժորը՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եւս զուրկ է թատերականությունից, Ջոշուա Բելին հատուկ պահվածքից: Գվարների դել Ջեզուի պատրաստած նրա ջութակի ձայներանգները հնչեղ էին, երբեք՝ ցուցադրական, բոլոր երեք կադենցիաներում էլ մշտապես կենտրոնացած:

Ինչ խոսք, սա ամենաբարձր էներգիայով կոնցերտ է: Պարոն Խաչատրյանը բավական աշխույժ էր, եւ «Անդանտեի» սոստենուտոն (միօրինակ բարձրություն) ապշեցուցիչ գեղեցիկ դարձավ բավական տխուր ներածությունից հետո: Այն ավելի ամբոխահաճո էր ու հավանաբար գոհացրել է նաեւ Իոսիֆ Ստալինին: Շոստակովիչի հետ համեմատած՝ մեկ տարբերություն. վերջինս ստիպված էր հաճոյանալ Ստալինին, նրա երաժշտությունը պարունակում էր ծածկագրեր եւ հանելուկային հատվածներ: Դրանք նույնքան խորհրդավոր են, որքան հաղթական: Արամ Խաչատրյանը քիչ խնդիրներ ուներ մշակութային քաղբյուրոյի հետ: Նրա հայկական երաժշտությունը էքստրավերտ էր, իմպուլսիվ եւ ցուցադրում էր նրա անհատականությունը:

Ե՛վ հայ Խաչատրյանը, եւ՛ Սերգեյ Ռախմանինովը ծնվել են սխալ ժամանակներում: 20-րդ դարի կեսերին նրանք չխոնարհված ռոմանտիկներ էին: Ռուս Ռախմանինովը մի փոքր կորցրեց ժողովրդականությունը (չնայած այն հետագայում շեշտակիորեն աճեց՝ եռանդուն դաշնամուրային նվագի շնորհիվ): Խաչատրյանը որոշ շրջանակներում դեռեւս համարվում է… այսպես ասած, ապադասակարգային: Գեղեցիկ տարաշխարհիկ մեղեդիները չեն գնահատվում «լուրջ» երաժիշտների կողմից:

Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիան գրավիչ է իր սավառնող մեղեդիներով, իր հյութեղ հյուսվածքով եւ, անխուսափելիորեն, կտրուկ ու բարձրաձայն եզրափակիչներով: Էդուարդ Թոփչյանն այդ ամենը որսաց իր հրաշալի նվագախմբով: Երկրորդ եւ չորրորդ մասերի տեմպերը բավական գրավիչ էին, իսկ վերջին դրվագները՝ բացահայտորեն հիասքանչ:

Ես պարտվեցի կատարածս խաղադրույքը, երբ նա բիսի դուրս եկավ: Ես խաղադրույք կատարեցի մի քանի դոլարով, որ դա կլինի «Սրերով պարը»: Բայց ոչ, դա այլ երեւելի նմուշ էր՝ «Դիմակահանդեսի» վալսը: Հանդիսատեսի համար այն անխուսափելիորեն հմայիչ էր եւ արժանիորեն հյութեղ:

ՀԱՐԻ ՌՈԼՆԻԿ

ConcertoNet.com, 27 նոյեմբերի 2023 թ.

Անգլերենից թարգմանեց  ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ[i] Իրականում՝ միայն տատիկը՝ լեհահայ Եվգենյա Շիլկիեւիչն է, որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի (ծան. թարգմ.):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական