Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երգեցիկ ցոլանքներով համերգ՝ Գալինա Ցոլակյանից

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տաղարան» համույթի մեներգչուհի Գալինա Ցոլակյանի մենահամերգին հնչեցին հայկական եւ նեապոլիտական երգեր, բարոկկո երաժշտության գոհարներ:

Գալինա Ցոլակյանի երգեցողության կերպը եթե նկարագրելու լինենք մեկ բառով, ո՛չ երաժշտական եզրույթով, այլ՝ գեղարվեստորեն, կարելի է բնորոշել՝ որպես «զվարթուն», որպես «ձայնացոլանք»: Համենայն դեպս, այդպիսին էր տպավորությունը, երբ առաջին անգամ լսեցի նրա ելույթը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգին: Հավատարիմ երիտասարդ կատարողներին  բեմ տրամադրելու եւ նրանց առաջընթացի համար ճանապարհ բացելու իր գործելակերպին՝ համույթի գեղ. ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանը, որպես հրավիրյալ երգչուհու, Գալինային քանիցս ընդգրկել է իր համերգային ծրագրերում: Գալինային բավական դյուրությամբ տրվում են թե՛ բարոկկո երաժշտության գլուխգործոցները եւ թե՛ հայկական ժողովրդական ընտրանուց քաղված գործերը: 2017 թվականից սկսյալ նրան հնարավորություն է ընձեռնվել հանդես գալու «Տաղարանի» տարաբնույթ համերգներում: Երգչուհու ձայնային տվյալներն ու արտիստական հնարավորությունները նկատի առնելով էր, որ նա շուտով համալրեց «Տաղարանի» մենակատարների շարքը: Հայ ավանդական երաժշտության համերգներին նրա ձայնը հնչել է՝ հունց  զուլալ, առատաջուր  աղբրակի հոսք. թե՛ քնարական, թե՛ կարոտի ու պանդխտության երգերը՝ առնված հայ ազգային երգարվեստի մշակութային պահոցից եւ կամ, հիմնականում, Ս. Երկանյանի հեղինակած կամ մշակած ստեղծագործությունների գանձարանից, Գալինա Ցոլակյանի քնարա-կոլորատուրային սոպրանոյով կատարվել են գեղեցկորեն, ազատ ու բաց շնչառությամբ, բարձր տոնայնությունից մինչեւ ցածր, մեղմ ձայնարկությամբ: Բարոկկո երաժշտությունն առանձնահատուկ կատարում, կասեի՝ նաեւ արտիստականություն է պահանջում, եւ այստեղ էլ Գալինան կարողացել է իր բնատուր շնորհները եւ ուսումնառության ընթացքում ստացած հմտությունները լավագույնս դրսեւորել:

«Երաժշտական առաջին քայլերս արել եմ հինգ տարեկանում՝ մեներգելով Աբովյան քաղաքի «Էրզրում» երգչախմբում,- պատմում է երգչուհին:- Վեց տարեկանում արդեն Աբովյանի Զարեհ Սահակյանի անվ. երաժշտական դպրոցի սանն էի: Սովորել եմ «Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտացված դպրոցում», 2016-ին մագիստրոսի կոչմամբ ավարտել եմ Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի վոկալ դասական բաժինը, միաժամանակ սովորել կոնսերվատորիային կից՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում»: Ստուդիայի հետ Գալինայի համագործակցությունը նշանավորվել է Ջիլդայի («Ռիգոլետտո»), Ռոզինայի («Սեւիլյան սափրիչ»), Սերպինայի («Սպասուհին՝ տիրուհի»), Անուշի («Անուշ») դերերգերով: Օպերային ստուդիայում իր ստացած փորձառությունը կարեւոր է համարում, ասում է՝ աշնանը նույն տեղում սպասենք իր դերակատարմանը «Դոն Ժուան» օպերայում:

Հարկ է, որ այստեղ հիշատակեմ Կոմիտասի անվ. կամերային տան բեմին «Տաղարանի» համերգային ծրագրերի շրջանակներում Գալինայի աշխույժ, կենդանի դերակատարությունը Բախի «Սուրճի կանտատում» եւ հոգեւոր երգեցողությունը Պերգոլեզիի «Ստաբատ Մատերում»:

Մենահամերգով հանդես գալու պահը հասունացավ հատկապես այս տարի՝ Բորիս Մարտինովիչի անվ. վոկալիստների՝ առցանց անցկացվող միջազգային մրցույթում երկրորդ մրցանակային տեղը շահելու պահից. նույն մրցույթում 6500 ձայնով ճանաչվել էր նաեւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանանակիր: Մինչ այդ արժանացել է Մեծ մրցանակների 2017-ին՝ Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, 2019-ին՝ «Մեղեդի» հանրապետական մրցույթում, 2021-ին՝ Վալերի Հարությունյանի անվ. օպերային երգիչների եւ «Ոսկե ձայներ» երգի միջազգային մրցույթներում: «Ավելի շատ մրցել եմ ինքս ինձ հետ, իմ հնարավորությունների առավելագույնը, նախ, ինձ համար բացահայտելու եւ դրսեւորելու ջանադրությամբ: Նույն պատասխանատվության եւ հաճույքի զգացումով եմ երգում թե՛ համերգներին, թե՛ մրցույթներին»,- ասում է Գալինան:

Ահա այդ երգասացության հաճույքի ցոլանքը կար, երբ նա մայիսի 14-ին կայացած համերգին կատարեց Հենդել, Պերգոլեզի, Մոցարտ, իսկ երկրորդ բաժնում նաեւ՝ հայկական ազգային երաժշտարվեստի մի քանի գոհարներ, ինչպես նաեւ՝ նեապոլիտանական երգեր: Դրանցից Է. դե Կուրտիսի “Non ti scordar di me”-ը, ասես, մի փոքր ներկայացում դարձավ, երբ երգչուհուն միացավ տենոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արման Նիկոլյանը:

Բերնսթեյն-ի օպերետից “Glitter and be gay” հատվածը Գալինան երգեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի դաշնամուրային նվագակցությամբ:

«Տաղարանի» գործիքակազմի համար մաեստրո Ս. Երկանյանի մշակած եւ գործիքավորած երգերի ցանկում են Ա. Դոլուխանյանի «Ծիծեռնակն» ու հայկական ժողովրդական «Նուբար, Նուբարը», իսկ հատուկ այս համերգի համար գեղեցկորեն երաժշտական «գուներանգներով» էր ներկայացրել նաեւ Ա. Այվազյանի «Երեւանը» երգը:  Գալինայի կատարմամբ Ա. Դոլուխանյանի «Ծիծեռնակն» այնքա՜ն հուսալից, այնքա՜ն գարնանային պայծառ ու թարմ հնչողություն ուներ, «Նուբար, Նուբարը» հայ գեղջկական երգի անկեղծ սիրահուզանքն էր արտահայտում: Իսկ «Երեւանը» դեպի հայրենիք եւ քաղաքամայր՝ հայի սիրո եւ հիացման արտահայտությունն էր՝ Գալինայի ձայնով: 

«Տաղարանն» իմ տունն է.- ասում է Գալինան:- Մաեստրո Ս. Երկանյանը հավատաց ինձ ու իմ ուժերին, օգնեց ինձ՝ արվեստում ճանապարհ հարթելու, հնարավորություն տվեց դրսեւորելու իմ շնորհն ու կարողությունները: «Տաղարանում» ես սովորեցի ճիշտ կերպով Կոմիտաս երգել: Դա ինձ կոնսերվատորիայում ուսանելիս չէին սովորեցրել»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պորտուգալերեն ժողովածու Հայոց եղեռնի մասին

Հաջորդ գրառումը

Ստիվն Քյուրքչյանը բացահայտում է մի հյուրանոցի պատմությունը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ստիվն Քյուրքչյանը բացահայտում է մի հյուրանոցի պատմությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական