Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ Նամակ Մը Մնայ Անպատասխան

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեան նոյեմբերի 23ին այցելած է Մարտունի: Ան այս առիթով նաեւ ծաղիկներ խոնարհած է Արցախի հերոս եւ Հայաստանի ազգային հերոս Մ. Մլքն-եանին յուշարձանին առջեւ (այստեղ, ինչպէս ներքեւի տողերուն մէջ ալ կրկնուող մեր հերոսին անունը ցաւօք, դիտմամբ կրճատուած ձեւով կը գրենք, փորձել շրջանցելու համար ֆէյսպուքի մեքենական նոյնականացման դրութիւնը, սոյն յօդուածը նշեալ հարթակով ալ հրապարակող ու տարածող մեր եւ մեր գործընկեր մամուլի օրկանները արգելափակումներէ զերց պահելու համար…):

Նոյն թուականին եւ հազիւ այս լուրը հրապարակուեցաւ հայկական մամուլին կողմէ, անոնցմէ շատերուն ֆէյսպուքեան էջերը, ըստ շատ մը խմբագիրներու վկայութեան, սկսան վերոյիշեալ հարթակին տնօրէնութեան կողմէ զգուշացումներ ստանալ, ոմանք ալ արգելափակուեցան, որովհետեւ «մեղանչած» էին Ֆէյսպուքի «Ընդհանուր դրոյթներուն եւ պայմաններուն» դէմ, նշելով՝ Մ.Մ. անունը…:

Երեւոյթը նոր չէ, եւ ճիշդ այս երեւոյթին մասին 2021թուականի Դեկտեմբերի 14-ին, ԶԱՐԹՕՆՔ-ի մեր սիւնակով Բաց Նամակ մը յղած էինք, Հայաստանի չորս նախարարութիւններու՝ Արտաքին Գործոց, Արդարադատութեան, Կրթութեան, Գիտութեան, Մշակոյթի եւ Սփորթի, ինչպէս նաեւ Բարձր Տեխնոլոգիական, Արդիւնաբերութեան, իրենց ուշադրութեան յանձնելով սոյն տհաճ եւ վիրաւորական պարագան:

Մեր նամակին մէջ յատկապէս նշուած էր. «Առ ի գիտութիւն Ձեզի, վերջերս Ֆէյսպուքի տնօրէնութիւնը ահաբեկիչ կը համարէ ՀՀ Ազգային հերոս Մ.Մ.-ը եւ առ այդ, կ՛արգելափակէ Մ. Մ.-ի մասին գրառումներ եւ կամ հերոսին նկարը հրապարակող Ֆէյսպուքի օգտատէրերուն էջերը կամ առնուազն՝ տուեալ նիւթը … Ահաբեկիչ նկատուող Մ. Մ. ՀՀ Ազգային Հերոս է ու պետական մակարդակով մեծ պարգեւներու արժանացած է ՀՀ կառավարութեան կողմէ: Այլ խօսքով եթէ Մոնթէ Մելքոնեանը ահաբեկիչ է, ապա զինք պարգեւատրած Հանրապետութիւնը ահաբեկչական պետութիւն պէտք է ըլլալ ըստ Ֆէյսպուքի տրամաբանութեան…: Նոյնը կը վերաբերի այլ ազատամարտիկներուն, որոնց հանդէպ պետական թէ ժողովրդային մակարդակով մեծ յարգանք կայ Հայաստանի եւ Արցախի մէջ…. Պարզ է, որ այս արշաւի ետին կան թշնամի Ազրպէյճանն ու Թուրքիան եւ ըստ ոմանց՝ հայանուն դաւաճաններ…»:

Արդարեւ օրին, վերոյիշեալ նախարարութիւններու ղեկավարներէն ազնուօրէն պահանջած էինք, որպէս նմանօրինակ հարցեր հետապնդելու գործելադաշտ եւ իրաւասութիւն ունեցող պետական գերատեսչութիւններու ղեկավարներ, իրենց անմիջական հակադարձութիւնը ընեն՝ համապատասխան քայլեր առնելով Ֆէյսպուքի տնօրէնութեան մօտ, սոյն անարդարութեան եւ կեղծիքին դէմ պայքարելու համար:

Դժբախտաբար մինչեւ օրս ըստ երեւոյթին գործնական կամ ազդու, ամէն պարագային արդիւնաւէտ քայլ մը առնուած չէ: Փաստն ալ այն է, որ ահաւասիկ Ֆէյսպուքը տակաւին մինչեւ օրս իր «օրէնքը» կը կիրառէ այս առնչութեամբ:

Վստահ ըլլալով, որ պետական մակարդակով Ֆէյսպուքի տնօրէնութեան յղուած ընդամէնը մէկ նամակ այս հարցը միանգամ ընդմիշտ կը լուծէ, երէկ եւս պարտաւորուեցանք եւ այս անգամ իւրաքանչիւր նախարարի ֆիզիքական հասցէին անհատապէս անձնական նամակներ ուղղելու` նախ հարցադրելով, որ ինչը կ՛արգիլէ համապատասխան քայլեր առնելու՝ փորձել ուղղելու համար այս յոռի երեւոյթը, ապա ազնուօրէն վստահութիւն յայտնելով, որ տուեալ յարգելի նախարարները ի պաշտօնէ պիտի չզլանան ազգային եւ բարոյական սոյն պարտականութեան մէջ՝ փորձելով ամէն բան ընել ազգային մեր արժէքներուն վրայ դրուած պիտակաւորումը վերացնելու համար:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գնաճի ահագնացող տեմպերն ու հացահատիկի դաշտերի վրա ընկնող ռումբերը

Հաջորդ գրառումը

Երեւանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Երեւանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական