Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ անտեսվում է ցորենհացը

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցորենը հնագույն մշակաբույս է, որը հայտնի էր Առաջավոր Ասիայում մեր թվարկությունից 6-7 հազարամյակ առաջ: Անդրկովկասում նույնպես այն հայտնի էր 5-4 հազար տարի առաջ: Հիմա արդեն ցորենը տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում, ուր մշակվում են այս հատիկավորի կարծր ու փափուկ տեսակները: Բույսն առավելապես տափաստանային է, բայց մշակվում է նաեւ 4 հազար մետր բարձրություններում, ՀՀ-ում` մինչեւ 2,6 հազար մետր բարձրավանդակներում: Տեղեկատուներից նաեւ ծանոթանում ենք, որ ՀՀ-ում աշնանացան ցորենի վեգետացիայի տեւողությունը Արարատյան դաշտում 260-270 օր է, Սիսիանում 300 օր, Վարդենիսում 315 օր, գարնանացան ցորենը Սիսիանում 120 օր, Վարդենիսում 130 օր: Ցորենը պահանջկոտ է խոնավության ու պարարտանյութերի նկատմամբ: Եթե փորձենք ամփոփ նշել, այն խնամք է պահանջում, ոչ առանձնահատուկ, այլ` բարեխիղճ, որի պայմաններում հեկտարից բերքատվությունը 6-7 տոննայի սահմաններում է:

Ինչպես շատ պարագաներում, այստեղ էլ ենք ստիպված ավաղ բառն օգտագործել ՀՀ-ում մշակվող ցորենի հանդեպ, քանզի վերջին տասնամյակներին 200 հազար հեկտար ցանքատարածությունների պարագայում լինի թե ներկայիս 60-80 հազար հեկտարի դեպքում, միջին բերքատվությունը հեկտարից հազիվ 2 տոննա է կազմում, թեեւ առանձին մշակողներ նշում են 6-7 տոննա ցուցանիշի մասին: Տարօրինակից մինչեւ հանելուկի է նմանվում, քանզի բույսի լավագույն աճեցման համար թե՛ գիտական ու տեխնիկական, թե՛ նյութական ու խնամքի պայմաններն առկա են: Միայն երբ գալիս է բերքահավաքի շրջանը, պարզվում է, որ բույսն անխնամ ու անտեր է մնացել, հողագործը պարտադրված է հաշտվել կրած վնասների հետ, ինչքան էլ պետությունն օգնի սերմի ու պարարտանյութի ձեռքբերման հարցում, ջուրը սուբսիդավորի ու բանկերից վերցրած վարկերի տոկոսները նվազեցնի: Արդյունքում ոլորտը վնասաբեր է հռչակվում, տարին տարու վրա ցանքատարածությունները նվազում են, պատասխանատուներն արդարանում:

Թե ինչքան կտեւի անզորի ու անօգնականի այս վիճակը, դժվար է ասել, քանզի համաշխարհային տնտեսության գյուղատնտեսական ոլորտում համանման դրսեւորումներ չկան: Տեսեք. Ուկրանիան անկախացումից հետո երեք տասնամյակ շարունակ դժվարին ժամանակներ է ապրում: Ինչպես ՀՀ-ն. համակարգային փոփոխություններ, իշխանական հակամարտություններ, առճակատում հարեւան ՌԴ-ի հետ… ՆԱՏՕ ռազմական դաշինքն իր ողջ հզորությամբ աջակցում է Ուկրաինային, անգամ ՌԴ-ի հետ միջուկային պատերազմի սպառնալիքի պարագայում: Ինչո՞ւ հարցը մի քանի պատասխան ունի, որոնցից մեկն էլ, որի շուրջ խոսվում է վերջին օրերին, երկրի պահեստարաններում գտնվող հացահատիկի տասնյակ միլիոնավոր տոննաներն են: Դրանք, Ռուսաստանի պարագայում էներգակիրների հետ, պուտինյան զենք են հռչակվում:

Թե ինչի մասին է խոսքը, փորձենք ներկայացնել թվերով: 2000 թվականին ցորենի համախառն բերքը Ուկրաինայում 10 մլն տոննա էր, 1 բնակչի հաշվով մոտ 200 կգ, ինքնաբավությանը մոտ ցուցանիշ: 2018-ին, բնակչության արտագաղթի պայմաններում, ցորենի համախառն բերքը հասցվեց 25 մլն տոննայի, 2021-ին` 33 մլն տոննայի 1 բնակչի հաշվով մոտ 700 կգ-ի: Միաժամանակ, գրեթե տասնապատիկ աճեց եգիպտացորենի համախառն բերքը, 3,8 մլն տոննայից հասնելով 36 մլն տոննայի: Եվ սա այն պարագայում, երբ 2000 թվականին գյուղոլորտում ընդգրկված էր աշխատունակ բնակչության 25 տոկոսը, 2018-ին` 14 տոկոսը: Պարզից էլ պարզ է, որ ինքնագոհ Արեւմուտք հայտարարված տարածաշրջանը ուկրաինացիների ինչ-ինչ առանձնահատկությունների համար չէ որ առճակատվում է գերտերություն Ռուսաստանի հետ: Ինչքան էլ տարօրինակ դիտարկվի, մի այլ գերտերություն 330 մլն բնակչությամբ ԱՄՆ-ում 2018-ին ցորենի արտադրությունը հազիվ 51 մլն տոննա է կազմել, 1 բնակչի հաշվով 150 կգ, երբ ՌԴ-ում ցուցանիշը 500 կգ է: Նման թվերի հանդեպ ռազմավարական վերլուծությունները թողնելով ՀՀ տնտեսագիտական մտքին, որքանով որ այն կա, վերադառնանք հայաստանյան հարցերին:

2000-ականների սկզբին ՀՀ-ում ցորենի համախառն բերքի արտադրությունը հասավ մինչեւ 430 հազար տոննայի, 1 բնակչի հաշվով 150 կգ-ի: Հետագա տարիներին, անհասկանալի պատճառներով ցորենի մշակումը նվազեց, կազմեց 100 հազար տոննա, 1 բնակչի հաշվով աննշան 30 կգ: Անհեթեթ է այն մոտեցումը, թե ցորենի մշակումը արդյունավետ չէ: Առաջավոր տնտեսություններում 1 մեխանիզատորը մինչեւ 500 հեկտար ցանքատարածություն է մշակում, որն էլ բարձր արդյունավետություն է երաշխավորում:

Մասամբ թե լավագույնս տեղյակ լինելով ՀՀ պարենային ապահովության ու պարենանվտանգության սեփական միջոցներով անմխիթար վիճակին, ընդամենը 3 տարի առաջ մարզպետերից մեկը, ում հարկ է դասել բարձրագույն ղեկավարության շարքում, ի լուր հայ հանրության հայտարարում էր, որ մեր գյուղացին լավ գիտի իր անելիքը, եթե ցորենի փոխարեն պետք է կիվի աճեցնել, նա այդպես էլ անում է: Արարատյան դաշտավայրի համանքներից մեկի ղեկավարն էլ իր հերթին էր հպարտանում, որ գյուղի նախորդ տարիների 300 հեկտար ցորենի դաշտերի տեղում հիմա խաղողի այգիներ են, երբ Ոսկեվազի 250 հեկտար խաղողի այգիների 240 հեկտարում հիմա ելակ է մշակվում: Այս ամբողջ շիլաշփոթը մեկ հիմնական անհեթեթ արդարացում ունի. ցորեն մշակելը տնտեսապես ձեռնատու չէ: 

Ինչո՞ւ հարցը բարձրագույն իշխանության որեւէ ներկայացուցչի կողմից չի հնչեցվում, թեեւ խնդիրը ՀՀ անվտանգությանն է վերաբերվում, թող լինի` տնտեսական: Ծանոթանալով նշված ընդամենը երեք երկրների ոլորտային վիճակագրությանը՝ համոզվում ենք, որ խնդրում երկրորդական հարցեր չկան, հատկապես ցորենով ինքնաբավությունն առաջնահերթություն է, հրամայական պահանջ: Թե ինչպես կլուծեք այն՝ ՀՀ շարքային քաղաքացուն չի հետաքրքրում, նա հարկեր ու տուրքեր է մուծում, ձեզ բարձր աշխատավարձեր ու հետն էլ պարգեւատրումներ վճարում, որ իր առօրյայի պարզ հարցերը լուծեք, դրանք խնդիրների չվերածեք: Չե՞ք կարող, այլոց հարցրեք, ասենք հունգարներին, որոնք իրենց ոչ մեծ տարածքներում 5 մլն տոննայից ավելի ցորեն են արտադրում, 1 բնակչի հաշվով 500 կգ: Աշխարհում էլ է ցորենի մշակումն աճում, 2000-2018 թվականներին 585 մլն տոննայից հասել է 734 մլն տոննայի: Իսկ մեր երբեմնի դրախտավայր հռչակված երկրում միայն հետընթաց է, ձախողումների մի անվերջանալի շարան: Եվ սա այն պայմաններում, երբ ՀՀ-ում, չգիտես ինչու ագրարային անվանվող համալսարան ունենք, իր միջազգային կապերով ու մարզային մասնաճյուղերով, գյուղատնտեսական ինստիտուտ ու քոլեջներ կան, նաեւ գիտական-սերմնաբուծական կենտրոններ… Ավաղ, այս բոլորի հիմնական հոգսն իրենց ցածր համարվող աշխատավարձերն ու լաբորատորիաներում սարքավորումների պակասն է, փորձադաշտերի էլ` հողի որակն ու ջրի սակավությունը:

ՀՀ գյուղոլորտում զբաղված է բնակչության 40 տոկոսը, վերջին տարիներին առավել աճի միտումով: Թե ուր կտանի այսօրինակ տնտեսվարում կոչվածը, կտեսնենք առաջիկայում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

24.05.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիրք Շիրակի զբոսաշրջային ներուժի մասին

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական