Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Առաքելյանի մասնագիտական ձեռքբերումներն Ամերիկայի Միացյալ Նահանգներում

ԱԶԳ
24/01/2025
- 24 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
75
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Անկեղծությունն ամեն մի հանճարեղության աղբյուրն է». XVIII դարի գերմանացի հրապարակախոս եւ քննադատ՝ Կարլ Լյուդվիգ Բյոռնեի՝ բոլոր ժամանակներում արդիական այս խոսքերը կարելի է վերագրել տաղանդավոր ջութակահար Սամվել Առաքելյանին, ում կատարումներն իսկապես աչքի են ընկնում զգացողությունների, ապրումների արտահայտման անկեղծությամբ: Ծնունդով Երեւանից (1986 թ.) Սամվել Առաքելյանը մոտ 10 տարի ապրում եւ կատարողական ակտիվ գործունեություն է ծավալում Միացյալ Նահանգներում: Սովորել է Ղազարոս Սարյանի անվ. արվեստի դպրոցում (1993-2000 թթ.), այնուհետեւ ուսումը շարունակել Երեւանի Պ.Ի.Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում (2001-2003 թթ.): Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում սովորել է պրոֆեսոր Հենրիկ Սմբատյանի դասարանում (բակալավրական կրթությունը 2003-2006 թթ., իսկ մագիստրոսականը՝ 2006-2008 թթ.): Ուսանողական տարիներին Ս. Առաքելյանը նվագելով նորաստեղծ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում (2003-2008 թթ.) մեկնել է համերգային շրջագայությունների Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ: Այս առումով հատկապես նշենք մասնակցությունը՝ 2007 թ. Բեռլինում անցկացվող երաժշտական, ինչպես նաեւ 2008 թ. Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվ. մեծ դահլիճում կազմակերպված երաժշտական փառատոներին (նվիրված Արամ Խաչատրյանին): Ջութակահարի խոսքերով. «Երաժշտությունն առաջին հերթին գաղափար է, որը թույլ է տալիս մարդուն զգալ կամ արտահայտել իր էմոցիաները եւ ապրումները: Տեղին է հիշել գերմանացի հայտնի բանաստեղծ Հայնրիխ Հայնեի խոսքերը. «Այնտեղ, որտեղ վերջանում են բառերը, սկսվում է երաժշտությունը»: Այն ընդհանրական լեզու է, որը թույլ է տալիս տարբեր ազգերի մարդկանց հաղորդակցվել միմյանց հետ»:

Ս. Առաքելյանը սովորել է Միչիգանի (ԱՄՆ) պետական համալսարանում (2011-2013, ստանալով գեղարվեստի դիպլոմ), հայտնի ջութակահար, պրոֆեսոր՝ Դմիտրի Բեռլինսկու դասարանում, այնուհետեւ շարունակելով ուսումը նույն համալսարանում (2013-2021 թթ.)՝ ստացել է երաժշտական արվեստի դոկտորի աստիճան:

Ս. Առաքելյանն ակտիվորեն համագործակցում է Ֆլորիդա նահանգի այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ «Palm Beach Symphony», «Miami City Ballet», «Miami Symphony», «Miami chamber», «Venice Symphony», «Brevard Symphony» նվագախմբերը: Հանդես է եկել «Միջազգային կամերային մենակատարներ» անսամբլում որպես կոնցերտմայստեր, ինչպես նաեւ Միչիգան նահանգի մի շարք սիմֆոնիկ նվագախմբերի կազմում:

Այս ամենի հետ մեկտեղ Ս. Առաքելյանը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս նաեւ որպես մենակատար, հատկապես նշենք Միչիգանի, Փենսիլվանիայի, Չիկագոյի, Լոս Անջելեսի, Արիզոնայի հայկական եկեղեցիների կողմից կազմակերպված բարեգործական համերգները եւ այլն:

Հանդիսանում է Կոմիտասի ծննդյան տարեդարձի համերգի (2018 թ.) կազմակերպիչ եւ կատարող Սաութֆիլդի Ս. Հովհաննես հայկական եկեղեցում: Ս. Առաքելյանը ելույթ է ունեցել նաեւ այնպիսի փոփ արտիստների եւ ռոք խմբերի հետ, ինչպիսիք են՝ Լինդսի Սթերլինգը, Էվանեսենսը, Ռոքտրոպիան, Ջոշ Գրոբանը, Իդինա Մենզելը եւ Սառա Մքլախլանը, Անդրեա Բոչելլին եւ այլք:

Ս. Առաքելյանը տաղանդավոր երաժիշտ է եւ իր գործի նվիրյալը: Նրա կատարումները զուրկ են արտաքին ավելորդ էֆեկտներից, բնորոշ են տեմբրային գեղեցիկ ու յուրօրինակ հնչողությունը, գրագետ, պրոֆեսիոնալ մոտեցումը:

Նա 2019 թ. հաղթել է Միչիգանի պետական համալսարանի կոնցերտների մրցույթում, նվագախմբի հետ կատարելով Է. Միրզոյանի «Ինտրոդուկցիա եւ անընդհատ շարժում»-ը ջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար: Արժանացել է Հ.Բ.Ը.Միության (2012-2014 թթ.), Հայկական վերածննդի ասոցիացիայի (2012 թ.) եւ «Romeo Tata Graduate Music» հիմնադրամի (2016-2018 թթ.) կրթաթոշակներին: Վերապատրաստման դասեր է անցել անվանի ջութակահարների՝ Վիկտոր Դոնչենկոյի, Միքայել Բեզվերխնիի, Ռիչարդ Յանգի, Ֆրանկ Ալմոնի եւ Դավիդ Կիմի մոտ: Ս. Առաքելյանը 2013 թ. եղել է Նյու Յորքի «Summit Festival»-ի մասնակից: 2015 թ. ելույթ է ունեցել Քառնեգի Հոլում՝ ՀԲԸՄ կատարող արտիստների 7-րդ ամենամյա համերգին:

Ս. Առաքելյանի նվագացանկը շատ ընդգրկուն է՝ երկերն ընտրվում են մեծ ճաշակով: Նրա խոսքով. «Ինձ համար բնականաբար միշտ ավելի հոգեհարազատ են հայ կոմպոզիտորները՝ Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Ա. Բաբաջանյան, Է. Միրզոյան, Ղ. Սարյան եւ այլք: Առիթը երբեք բաց չեմ թողնում համերգներին ընդգրկել նաեւ հայ կոմպոզիտորների գործեր»:
Բացի համերգային լայն գործունեությունից Ս. Առաքելյանը զբաղվում է նաեւ մանկավարժական գործունեությամբ: Նա դասավանդել է «Vivace Music» ակադեմիայում (2022-2023 թթ.), «Battle Creek Community» երաժշտական դպրոցում (2017), «Flint» երաժշտական ինստիտուտում (2017-2021 թթ.) եւ այլ երաժշտական հաստատություններում:

Ս. Առաքելյանի կատարողական եւ մանկավարժական բուռն գործունեությունը կարեւոր ներդրում է նրա կյանքում: Այդ ամենին նա հասել է մեծ ջանքերի, աշխատանքի եւ համառության շնորհիվ: Այդ ամենով հանդերձ ջութակահարի կյանքում եղել են մարդիկ, ովքեր նպաստել, կարեւոր ու որոշիչ դեր են ունեցել երաժշտի կայացման ճանապարհին. «Շնորհակալ եմ ջութակի առաջին ուսուցչիս` Հեղինե Մկրտչյանին, (դասավանդում էր Ղ. Սարյանի անվ. երաժշտական դպրոցում), որը ժամերով պարապում էր եւ անընդհատ խրախուսում, ԵՊԿ-ում իմ շատ հարգելի պրոֆեսոր, լուսահոգի Հենրիկ Սմբատյանին եւ Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսորիս՝ անվանի ջութակահար՝ Դմիտրի Բեռլինսկուն, ովքեր կարեւոր դեր ունեցան ինձ իմ ասպարեզում»,- ասաց երաժիշտը:

Այն հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ ջութակահարներին, Ս. Առաքելյանը պատասխանեց. «Առաջինը՝ միշտ մոտիվացված լինել: Իսկ դրա համար պետք է նպատակ դրվի եւ իրականացվի այն: Իհարկե, հաճախ կարող է թվալ, որ ոչ մի բան չի ստացվում, բայց պետք չէ կորցնել հավատը եւ միշտ պետք է առաջ շարժվել: Փորձը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր համառորեն առաջ են շարժվում, վաղ թե ուշ հասնում են արդյունքի: Հետո պետք է անպայման զբաղվել ինքնագովազդով: Հիմա համացանցը թույլ է տալիս դառնալ հայտնի: Մի ամաչեք ձեզ գովազդելուց՝ կատարումների տեսաձայնագրություններ ներբեռնելով համացանցում: Ես շատ առաջարկներ ստացել եմ հենց դրա շնորհիվ: Եվ ամենակարեւորը՝ ինչպես բոլոր մասնագիտություններում, այնպես էլ երաժշտի մասնագիտության մեջ շատ կարեւոր են շփումները: Երբեք չգիտես, թե ով եւ որտեղից, ինչ լավ առաջարկ կանի քո կարիերայի համար»:
Այսօր ԵՊԿ բազմաթիվ շրջանավարտներ գործում են աշխարհով մեկ: Վառ օրինակներից մեկը Սամվել Առաքելյանն է, որն ապրելով ու գործելով հայրենիքից հեռու, շարունակում է պրոպագանդել եւ տարածել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ իր առանձնահատուկ ներդրումն ունենալով հայկական կատարողական արվեստում:

ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ

Երաժշտագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նորվեգիայի մարզադաշտում տեղադրվել է ամենամեծ արեւային կայանը

Հաջորդ գրառումը

Գաելլ Համալյան-Տեստյու. Բացահայտելով հայությունը լուսանկարչությամբ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Գաելլ Համալյան-Տեստյու. Բացահայտելով հայությունը լուսանկարչությամբ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

«Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի...

ԿարդալDetails

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

09/05/2025

Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական