Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ակտիվացումն Անդրկովկասում»

19/05/2023
- 19 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եվրոպան ու ԱՄՆ-ը ցանկանում են թափանցել Անդրկովկա՞ս»… Չինական «Խուանցյու շիբաո» օրաթերթի մայիսի 16-ի համարում այս վերնագրով հոդված է հրապարակել Պեկինի օտար լեզուների համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոցի գիտաշխատող Լին Մանյուանը:

Վերջին շրջանում Եվրոմիությունն ուժեղացնում է իր միջնորդական ջանքերն Արցախի հարցում, Ադրբեջան-Հայաստան բարձր մակարդակով օրերս տեղի ունեցած բրյուսելյան հանդիպումից հետո, գրում է հեղինակը: Սա առաջին անգամը չէ, որ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները փորձում են մասնակցություն ունենալ արցախյան խնդրի լուծմանը: Փաստորեն ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր նրանք սկսել են ակտիվացնել իրենց ներկայությունն Անդրկովկասում եւ ձգտում են ընդլայնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտվելով ստեղծված հնարավորությունից: Հրապարակումն այն մասին է, թե դա որքանո՞վ կհաջողվի նրանց:

Հոդվածագրի գնահատմամբ, չնայած Ռուսաստանը թեեւ դժվարություններ է կրում  Ուկրաինայում հակամարտության պատճառով, առաջվա պես նա մնում է առավել  ազդեցիկ կողմը ետխորհրդային տարածքում, այդ թվում Անդրկովկասի տարածաշրջանային անվտանգության ոլորտում: Մոսկվան այստեղ անվտանգության էական ուժի է տիրապետում՝ ներառյալ Գյումրիում տեղակայված ռազմաբազան: Լեռնային Ղարաբաղում էլ ներկա է նրա խաղաղապահ զորախումբը:

Ռուսաստանի ավանդական ազդեցության գործոնները, ինչպես նշվում է, չեն կարող կարճ ժամանակում փոխարինվել նման այլ գործոններով, եւ Եվրոպայի ու Վաշինգտոնի համար շատ դժվար կլինի օգտվել Մոսկվայի թուլացած ուշադրությունից՝ Անդրկովկաս «թափանցելու» համար: Ե՛վ Բաքուն, ե՛ւ Երեւանը պատմականորեն ձեւավորված ավանդական լավ հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ. Հայաստանն, օրինակ, ՀԱՊԿ-ի «հանգուցային» անդամ է, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի հետ կնքել է դաշնակցային համագործակցության Մոսկվայի հռչակագիրը: Կրեմլի նախորդ միջնորդական քայլերը հանգեցրել են նրան, որ կողմերին հաջողվել է պատուհան բացել քաղաքական բանակցությունների համար: Մոսկվայի աջակցության կորուստը Բաքվին ու Երեւանին կդնեն ոչ շահավետ վիճակի մեջ: Լեռնային Ղարաբաղում հանգիստ վիճակը Ռուսաստանի համար եւս անուղղակի կապ ունի սեփական ներքին կայունության եւ միջազգային իրավիճակի հետ: Ազգամիջյան հակամարտությունները կարող են տարածվել Հյուսիսային Կովկասում եւ ազդել ՌԴ ներքին իրավիճակի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդի կարգավիճակի կորուստը կնվազեցնի երկրի խոսքի իրավունքը հետխորհրդային տարածքում: Այդ պատճառով Մոսկվան ոչ մի պարագայում երես չի թեքի Անդրկովկասից, համոզված է չինացի վերլուծաբանը:

Մյուս կողմից, ըստ հոդվածագրի, ի տարբերություն միջնորդական ու անվտանգության ապահովման այն հնարավորությունների, որ ունի Ռուսաստանը, Եվրոպան ու ԱՄՆ-ը պատրաստ են իրենց վրա վերցնել շատ ավելի թույլ պարտավորություններ: 28 տարվա ընթացքում Մինսկի խումբը, որում գերակշռում են եվրոպացիներն ու ամերիկացիները, չի հասել որեւէ արգասավոր արդյունքի: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը, որին հնարավոր եղավ հասնել վերջին պատերազմում, Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ եռակողմ համաձայնության իրավական արդյունքն է: Այս խնդրով Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ վերջին շրջանի բանակցությունները եւս հիմնված են «եռակողմ համաձայնագրի» վրա, ու հիմնական ուշադրությունը հատկացվում է տեղական եւ հումանիտար հարցերին: Բայց, չնայած Վաշինգտոնն ու Բրյուսելը Լեռնային Ղարաբաղի հարցում հանդես են բերել մեծ «խանդավառություն», արտաքին աշխարհը շատ էլ լավատես չէ խնդրի լուծմանը նրանց աջակցության հեռանկարի հարցում: Բացի այդ, միջազգային հանրությունը զգուշավորությամբ է վերաբերվում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի նպատակներին, որոնք նրանց մղել են հանկարծ մեծացնելու տարածաշրջանում իրենց դիվանագիտական ներդրումները ուկրաինական հակամարտության ժամանակ:

Իրավիճակը Լեռային Ղարաբաղում, նշում է հոդվածի հեղինակը, առաջվա պես լավատեսություն չի ներշնչում: Ադրբեջանի եւ Հայաստանի համար Ռուսաստանի ուշադրության ժամանակավոր «շեղումը» դեպի Ուկրաինա չի նշանակում, թե Մոսկվան հեռացել է տարածաշրջանից: Եվ առայժմ դեռ հայտնի չէ՝ Արեւմուտքին կհաջողվի՞ արդյոք հասնել ինչ-որ արդյունքների իրենց վերջին միջնորդական ջանքերում:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ    

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպան գազի մատակարար Բաքվի հետ չի վտանգում իր կապերը. Արցախի ճակատագիրը չէ, որ նրան տանջում է

Հաջորդ գրառումը

Հայաստանը պարտվեց նաեւ Բրյուսելում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը պարտվեց նաեւ Բրյուսելում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական