Եվրոպական խորհրդարանը քննարկել է 2021 թվականի արտաքին քաղաքական եւ անվտանգության զեկույցը՝ հայտնելով Եվրոմիության կարծիքը: Այդ զեկույցում արցախյան բանակցությունների հետ կապված մի շարք ձեւակերպումներ կան: Եվրոպական խորհրդարանն ընդունել է, որ արցախյան խնդրի բանակցային միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմումբն է: Երկրորդ կարեւոր հանգամանքը՝ Եվրոպական խորհրդարանը տարեկան զեկույցում շեշտել է, որ արցախյան բանակցույունների կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Գրեթե մեկ տարի միջազգային լուրջ կառույցները Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չէին շեշտադրում: Մինսկի խմբի նախագահները դրա մասին չեն խոսում դեռ անցյալ տարվա ապրիլից: Եվ ահա, Եվրոպական խորհրդարանն իր տարեկան զեկույցում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին դրույթն է առաջ քաշում:
Հայաստանի իշխանություններն այս զեկույցի հետ որեւէ կապ չունեն, մատը մատին չեն խփել: Հայանպաստ այս հաջողության մասին նրանք, հավանաբար, կտեղեկանան մամուլից: Այս ձեռքբերումը գրանցվել է միմիայն քաղաքական կառույցնրի ու անհատների՝ Դավիթ Շահնազարյանի, Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի ջանքերի շնորհիվ:
Զեկույցի հայանպաստ ձեւակորպման վրա աշխատել է նաեւ Բրյուսելում Հայ դատի գրասենյակը:
Ադրբեջանն, իհարկե, ձեռքերը ծալած չի նստել, համառ ջանքեր է գործադրել զեկույցում Արցախին վերաբերող հատվածը վերախմբագրելու՝ Մինսկի խմբին եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին վերաբերող հատվածները հանելու ուղղությամբ: Բայց ի պատիվ եվրոպական խորհրդարանի հիմնական դերակատարների ու հայ գործիչների՝ ձեւակերպումը պահպանվել է: Եվրոպացիների վրա չեն ազդել նաեւ Ադրբեջանի դեսպանի նամակները, որտեղ նա լալահառաչ խնդրել է Արցախի ժողովրդի իննքնորոշման իրավունքին վերաբերող հատվածը հանել:
Հայկական կողմին հաջողվել է նաեւ զեկույցում առաջ քաշել հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու հարցը: Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջեւ նոր ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու համար Ադրբեջանի առաջ նախապայման է դրվել հայ ռազմագերիներին ազատ արձակել առանց նախապայմանների:
Եվրոպական խորհրդարանը կոչ է արել հարկ եղած դեպքում Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելով հասնել հայ ռազմագերիների ազատմանը:
Եվրոպական խորհրդարանի տարեկան զեկույցում Արցախին վերաբերող կետը 42-րդն է, որը բացարձակ չի փոխվել եւ ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել է ի սկզբանե: