Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե օդում վառոդի հոտ կա (կամ պատերազմի վախ), Գերմանիան պիտի հրշեջ լինի

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական լրատվամիջոցների վերնագրերը որսում են Հայաստանում՝ ոչ միայն մեդիայում, այլեւ՝ կարծես օդում կախված այն վախը, որ հատկապես 2020 թվականի սեպտեմբերից հետո առավել խտացնում է վտանգի գույնն ու չափը, երբ սահմանից կամ Ադրբեջանի տարածքից տեսանյութ է հայտնվում՝ ռազմական հզորացող սպառազինությունը երեւակող: Դարձյալ զինվում է, դարձյալ զինում են՝ խաղաղության մասին մեր պատկերացումը երազանքից ուտոպիայի սահմանին մերձեցնելով:

Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» Մոսկվայից՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների քաղաքականությունը լուսաբանող թղթակից Ֆրիդրիհ Շմիդտը (Friedrich Schmidt) «Նոր պատերազմի վախ Հայաստանում» վերնագրյալ շարադրանքում իր գործընկերների նման խուսափում է ԵՄ դիտորդական առաքելությանը հղում տալ, փոխարենը հենվում է Ադրբեջանից հրապարակված ոչ պաշտոնական պատկերների վրա, որ ազդարարում են սահմանագոտում զորքի եւ ռազմական տեխիկայի շարժը: Նպատակը ո՞րն է, պարզ չէ, գրում է Շմիդտը՝ այդուհետ արձանագրում, որ վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանագոտում բախումներ են եղել, երեք հայ զինվոր զոհվել, երկուսը՝ վիրավորվել են:
Ինչպես նկատել ենք տվել մեր նախկին հոդվածներում, Բերձորի շրջափակումից հետո գերմանագիր թղթակիցները, եթե գրում են, թե « ԼՂ-ն  միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանին է պատկանում», ապա շտապում են նաեւ «շտկել» , առավել ընդգծել, թե «Ղարաբաղի հայերի չճանաչված «Արցախի Հանրապետություն» կա, որը, ըստ «ՖԱՑ»-ի այս հրապարակման, զգուշացնում է ադրբեջանցի զինվորականների «հետագա սադրանքի» մասին:

Գերմանական մեդիան ողողված է Հայաստան- Ռուսաստան լարված հարաբերությունների մասին անդրադարձներով, գրում էր սրա մասին դեռ ամիսներ առաջ, սակայն հիմա՝ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան միացյալ զորավարժությունների մասին լուրը բազմապատկել է գերմանական ԶԼՄ-ների հետաքրքրությունը: Նույնիսկ փոքր լսարան ունեցող լրատվականներն են զորավարժություններով հետաքրքրվել: «Հայաստանի պաշտպան» կամ «սատարող ուժ» կաղապարային ձեւակերպումը, որ գերմանական մամուլում պարտադիր դեռ գրվում է Ռուսաստանի դերակատարումը նկարագրելու եւ դրանից հրաժարումը խոշորացնելու նպատակով, իրականում վերածվում է մի բանաձեւի, որ փորձ է անում վարկաբեկելով Ռուսաստանին՝ «արդարացնել»  «եվրոպացիների չեզոքությունը»: Այս պարագայում նաեւ ԵՄ դիտորդների լռությունը, նրանք ամեն բան տեսնում են հեռադիտակով, լսում նաեւ արբանյակային կապով, Ադրբեջանի կրակոցը «շոյում» է նրանց ավտոմեքենան, բայց նրանք որեւէ լրատվականի վկայություն չեն տալիս, գրում են, փաստագրում, արձանագրում… կազմում պատմության իրենց հատորը:

«ՖԱՑ»-ի մեկնաբանը հղում է անում բրիտանացի Թոմաս դե Վաալի եզրակացությանը, թե նոր պատերազմի սպառնալիքն իրական է: 2020-ի աշնանը Ադրբեջանի բացահայտ հաղթանակը Բաքվին առիթ չտվեց հայտարարել, թե հակամարտությունն ավարտված է, ընդգծում է Թոմաս դե Վաալը Կարնեգի մտակենտրոնի վերլուծականում եւ հղում անելով ադրբեջանցի դիտորդներին նշում, որ «հայ անջատականների (սեպարատիստների) դեմ ռազմական գործողությունը ժամանակի հարց է»:

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միացյալ զորավարժությունների մասին հայտարարությունը Երեւանի եւ Մոսկվայի միջեւ լարվածությունը հասցրել է գերլարման: «Շատ հայեր հիասթափված են, որ Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է, ի հեճուկս  տեղակայված ռուսական խաղաղապահների», գրում է «ՖԱՑ»-ի հոդվածագիրը եւ հղում անում ՀՀ վարչապետ Փաշինյանի օրերս իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթին փոխանցածը, թե Ռուսաստանը կարող է լքել Հարավային Կովկասը՝ «մի օր կարթնանանք ու կտեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»: ՀՀ վարչապետի դժգոհությունը, թե ռուս խաղաղապահները պիտի հսկեին Բերձորի միջանցքը, ինչը չեն կարողացել կամ չեն ցանկացել անել, խնդրահարույց է, ինչին հետեւել է Պուտինի խոսնակ Պեսկովի մեկնաբանությունը, թե Ռուսաստանը «Հարավային Կովկասի անբաժան մաս լինելով», չի կարող լքել տարածաշրջանը եւ նկատել տվել, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում:

Գերմանացի մեր գործընկերը, որ տարիներ ի վեր Մոսկվայում է աշխատում, այնտեղից լուսաբանում է նաեւ Հայաստանում եւ Արցախում կատարվողը, փաստն է շարադրում: Մենք փորձենք նաեւ հարց տալ. Պեսկովը զգուշացնո՞ւմ, թե՞ սպառնում է, երբ հիշատակում է ռուսաստանաբնակ հայերին, որոնք իրավամբ մեծաթիվ լինելով՝ երբեք ռուսական քաղաքական վերնախավը չեն համալրել, ազդեցիկ ձայն չեն ունեցել, լոբբիստական աշխատանքով աչքի չեն ընկել: Ավելին՝ հայոց լեզվով էլ նախընտրում են չխոսել:

«ՖԱՑ»-ը հետագա շարադրանքում իրազեկում է, թե Պեսկովն անդրադառանալով  սեպտեմբերի 11-ից 20-ը հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր 2023» (Eagle Partner 2023) զորավարժություններին, ասել է, թե դրանք «զգոնություն են առաջացրել, հատկապես ներկա իրավիճակում»:

Շմիդտը չի նշում, սակայն հայտնի է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը համագործակցում էր «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, հետևաբար մեր կարծիքով, Մոսկվային զայրացնում է ոչ այնքան արդեն տարիներ ի վեր շարունակվող համագործակցությունը, կամ դրա խորացումը, այլ՝ դրա բացառիկացող, այլընտրանքից զրկող դերը, որ ՀԱՊԿ-ից հրաժարվելու իրական խորապատկերին լրիվ ընկալելի է դառնում:

«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» հայ-ռուսական լարվածության վերոբերյալ փաստերին հավելում է նաեւ Փաշինյանի տիկնոջ Կիեւ այցը, որ Հոգեկան առողջության գագաթնաժողովին մասնակցությունից բացի մարդասիրական օգնություն հասցնելու առաքելությունն է իրականացրել: Հաջորդ պատճառը ՀՀ Սահմանադրական դատարանում հաստատված եւ ԱԺ ներկայացված Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման փաստն է, որ Ուկրաինայի պահանջով Պուտինին ձերբակալման հնարավորություն է ընձեռում՝ ծուղակ դառնալով այլ շահեր հետապնդող պետությունների համար, ինչի մասին ՌԴ ԱԳՆ հուշել է պաշտոնական Երեւանին:

«ՖԱՑ»-ը Աննա Հակոբյանի անուն-ազգանունը Anna Akopjan ձեւով է հրապարակել, ինչը հ տառն ու հնչյունն ունեցող գերմանացու համար կամ թերի աշխատանքի արդյունք է, որ քիչ հավանական է, կամ՝ շեշտ, թե ռուսական գրելաձեւն էլ վկա՝ ռուսները միշտ պակասեցնում են:
 

«Ազգի» տպագիր տարբերակի սուղ տարածքում չմոռանանք մի կարեւոր փաստ ամրագել: Հայաստանին Արցախի շրջափակումը դժվարություններ է հարուցել, սրա մասին ծանուցելով, սեպտեմբերի 2-ին «ՖԱՑ»-ը հրապարակել էր Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող սոցիալ- դեմոկրատ Միշայել Ռոթի (Michael Roth) պահանջ առաջարկի մասին, թե տվյալ իրավիճակից է բխում Հայաստանի քաղաքացիների համար վիզայի դյուրինացված տարբերակի տրամադրումը: Ռոթն իհարկե կանցլեր Շոլցի գաղափարական համախոհն է, նրա կուսակիցը, սակայն կանցլերի նման չի համարձակվում հիշատակել այն, ինչ ձեւակերպեց Գերմանիայի կանցլերը Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հասնելու մասին: «Այն հիմնված է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա: Այս բոլոր սկզբունքները հավասարապես կարեւոր են»: Միշայել Ռոթը չի մոռանում ձեւակերպել, որ «Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանին է պատկանում»: «ԳԴՀ եւ ԵՄ Հայաստանին նախկինից առավել շատ պիտի սատարեն, «մեր ռազմավարական  հետաքրքրություններից է բխում, որ Հայաստանին չհանձնենք ռուսական իմպերիալիզմին, եւ պաշտպանենք երիտասարդ ժողովրդավարությունը»:

Միշայել Ռոթը շատ երիտասարդ է եւ որեւէ տեղ մեզ չի հանդիպել, թե բժիշկները նրա առողջության եւ հիշողության մասին ակնարկներ արած լինեն: Ուստի աննրբանկատ չի լինի, եթե հիշեցնենք, որ երիտասարդ կայացած ժողովրդավարություն է նաեւ ԼՂՀ կամ Արցախի Հանրապետությունը, որի պայքարը ժողովրդավարության համար է՝ ավտորիտարիզմի դեմ: Ուստի բարոյական չէ ուժի իրավունքի գերին լինելը: Եւ՝ ավելի վատ՝ մի ազգի տրոհված մասերն ավելի հեռացնելը: Գերմանիայի բաժանված եւ միացված ճակատագիրը պիտի որ այս դասը սովորեցրած լիներ: 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը վարչապետ ա, դո՞ւք ով եք. Ալեն Սիմոնյանի պարտված պատասխանը լրագրողին

Հաջորդ գրառումը

Առավելագույն դիվանագիտություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հաջորդ գրառումը

Առավելագույն դիվանագիտություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական