Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Գերմանիան չզսպի թուրք ժխտողներին, հրեաների դեմ ատելությանը վերջ չտա, Ալիեւի դեմ պատժամիջոց  չկիրառի, փոթորիկ կհնձի

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրք ժխտողները հանրապետության 100-ամյակի հանրահավաքը գումարեցին Քյոլնի Հայոց ցեղասպանության «Նուռ» հուշարձանի մերձակայքում

«Մենք Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք», «1915-ին Հայոց ցեղասպանություն չի եղել, սուտ է», «Հուշարձանն արտոնված չէ», գոռում են թուրք ազգայնամոլները, Ցեղասպանությունն ուրացողները, որ անցյալ կիրակի՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 14-ին ժամանել են Քյոլնի Հոհենցոլլերնբրյուքե կամրջին մերձակա հրապարակ, Հայոց ցեղասպանության «Նուռ» պայմանական անվամբ հուշարձանի մոտ՝ տոնելու Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Հուշարձանին մոտենալ չի ստացվում՝ մինչ նրանց ժամանելը մեկ ժամ առաջ՝ ժամը 13-ին նույն վայրում հուշարձանը պաշտպանելու համար կենդանի պատ են կազմել Հայոց ցեղասպանության ականատեսների, վերապրողների ժառանգները, նաեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որ «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության անդամներ են: Թուրքերը 50 հոգով են ներկայացել հանրահավաքին, հայերն ու նրանց սատարողներն էլ այդքան կլինեն:

Հուշարձանի մոտ հավաքված հայերն ու նրանց սատարողները ժխտողների կոչերն ու ելույթները խլացնում են՝ սուլոցներով, «Ցեղասպանության ժխտողներ» վանկարկումներով, իտալական դիմադրության շարժման, հակաֆաշիստական հանրահայտ «Բելլա չաո» երգն են կատարում, Ազնավուրի «Լա Բոհեմը», գոռում են՝ «Հուշարձանը մնալու է», եւ ամենից հաճախ լսվում է թուրք ժխտողներին ուղղված՝ «դե կորե՛ք, դե փախե՛ք այստեղից» արտահայտությունը:

Ուրացողները քարե պաշտպան ունեն՝ մերձակայքում կայզեր Վիլհելմ Երկրորդի՝ ցեղասպանության մեջ մեղսակցի ձիարձանն է, եւ երբ թուրքերը իրենց ուրացումը վկայող պաստառները երկինք են հանում, թվում է, թե նրանց առաջնորդում է հենց ձիուն բազմած գերմանացի առաջնորդը:

Կանցլեր Շոլցը մեկ տարի առաջ Ուկրաինա- Ռուսաստան ռազմական գործողությունների ահագնացող թափը նկատի առնելով, մեր նոր ժամանակը բնորոշեց  «շրջադարձային» եզրով: Որքան էլ անսպասելի է, սակայն այլ առիթով գտնված բառը՝ հենց այդ եզրը ստույգ բանաձեւում է այս օրերին Գերմանիայում՝ աջ ուժերի դեպի սեփական անփառունակ անցյալ նկատելի շրջադարձը: Հայոց ցեղասպանության մեջ իր հանցակցության մասին Բունդեսթագի բանաձեւով հաստատած, իսկ Շոայի մեղքը խոստովանած, ցայսօր հրեաներին ու Իսրայելին ֆինանսական հատուցումներից չհրաժարվող Գերմանիան նորից է դառնում ճանաչված ոճիրներից հրաժարվողների ապաստան, նորից է առերեսվում իր մեղսալից պատմությանը: Վախով եմ ասում՝ միգուցե կրկնո՞ւմ է:

 Հրեաների դռների վրա սվաստիկա են նկարում, դպրոցներում անվտանգ չէ՝ առանց ոստիկանների խիստ հսկողության, հակահրեական տրամադրություններն աճում են: Ճիշտ այդպես գերմանաբնակ հայերը երկյուղում էին 2020-ի պատերազմի շրջանում, երբ սպառնալից նամակներ էին ստանում «Գորշ գայլերից», որոնց մասին ներքին գործերի նախարարությունում, իրավապահ մարմիններն անշուշտ տեղյակ են, հետեւում են ահաբեկչական այդ կառույցի անդամներին, բայց չեն արգելում, դեռ չեն արգելում նրանց գործունեությունը, ինչպես հարեւան Ֆրանսիան արեց 2020 թվականին:

Կիրակի օրը նույնիսկ գերմանական ոստիկանությունն է հապաղել հայ ցուցարարներին պաշտպանելու գալ՝ թուրքերի հետ հնարավոր առճակատումը կանխելու նպատակով: Ոստիկանությունը ճիշտ է՝ հայերն ու նրանց պաշտպան կառույցի անդամները նախօրոք իրենց չեն ծանուցել, թե հանրահավաք են գումարելու, սակայն նրանց բացատրությունը բնավ արդարացնող հանգամանք չէ: Արդյո՞ք Բունդեսթագի բանաձեւը հատուկ պատասխանատվություն չի՞ ենթադրում իրավապահ համակարգի համար կամ՝ չի՞ անարգվում գերմանական օրենսդիրի պատիվը, երբ Հայոց ցեղասպանությունն իրագործողների ժառանգները Գերմանիայում հրապարակավ պղծում են զոհերի հիշատակը, ժխտում, ուրանում: Դաշնային ոստիկանությունը պիտի պարզապես արտոնություն չտա ֆաշիստների հավաքներին: Ոստիկանությունը այդուհանդերձ ուշացած ժամանում է, երբ ահազանգում է թաղապետ Անդրեաս Հուպքեն, որ Հայոց ցեղասպանության «Նուռ» հուշարձանը պաշտպանող խմբից անբաժան է եղել նաեւ անցյալ կիրակի:

Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակին Քյոլնում թուրքերը կրկնում են իրենց «հավատո հանգանակը»՝ «Հայոց ցեղասպանությունը չի եղել, դա իմպերիալիստական սուտ է»: Շվեյցարիայում նույնաբովանդակ հրապարակային  ժխտման համար Փերինչեքին դատապարտեցին, բայց ավելի ուշ ՄԻԵԴ-ը վճռեց, որ շվեյցարական դատարանը խախտել է նրա՝ ազատ արտահայտման իրավունքը: (ՄԻԵԴ-ի սույն վճռի մասին տե՛ս «Ազգի» 2015-ի հունվարի 30-ի, փետրվարի 6-ի, 13-ի, 20-ի համարներում իմ «Ստրասբուրգյան օրագիրը»- Ան. Հ.) Եւ հիմա ուրացողների բերանը նորից չի փակվում, միտքը որոնում է նոր ձեւակերպումներ, ասենք Քյոլնում կիրակի օրը հրապարակված այսպիսի բովանդակությամբ՝ «հայերը մեր երկրի՝ Թուրքիայի քաղաքացիներ են եղել, մենք նրանց շատ ենք սիրում, ցեղասպանություն չի եղել, սա հորինել են իմպերիալիստները, որ խանգարեն մեր երկու ժողովուրդների բարեկամությունը»:

Աթաթուրքի պատկերով, թուրքական կարմիր՝ արյան ծարավը խորհրդանշող դրոշը փողփողացնելով կանգնել են ոճիրը կատարողների թոռները՝ վերապրողների ժառանգներին դեմ հանդիման ու… ոռնում են գայլերի նման՝ ցեղասպանություն չի եղել, չենք  արտոնի, որ հուշարձանն այստեղ կանգուն մնա: Չեն էլ թաքցնում, որ իրենց մեջ «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցողներ էլ կան: Վերջերս ԵԽԽՎ-ի փոխնախագահի պաշտոնում «Գորշ գայլերի» հիմնադրի՝ Թյուրքեշի որդու ընտրությունը ենթադրել է տալիս, որ Եվրոպան մոռացել է իր արժեքային համակարգը, իսկ ահաբեկչության մասին նեղ պատկերացում ունի (տե՛ս «Ազգի» 13-10-2023-ի մեր հրապարակումը-Ան. Հ):

Կատի Շթոլցենբախը (Kathy Stolzenbach) կիրակի օրվա զազրելի երեւույթին անդրադառնում է տեղական «Քյոլներ շտադտանցայգեր» թերթում հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ հոդվածը վերնագրելով «Թուրք ազգայնականներն ուրանում են Քյոլնի Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ»:

«Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնող խմբի անդամներից Ալբրեհտ Քիզերի իրազեկմամբ, հայց են ներկայացրել ցույցի մասնակից թուրք ազգայնամոլների դեմ՝ ատելություն հրահրելու, ինչպես նաեւ Ցեղասպանությունը ժխտելու համար: «Մեզ համար անտանելի է, որ ցեղասպանությունը ժխտողներին, դա սուտ համարողներին թույլ են տալիս ցույց անել հիշողության վայրում»:

«Անասելի վրդովեցնող է ուշադրության բացակայությունն այն մարդկանց հանդեպ, որ այստեղ աղոթում եւ լուռ սգալ են ուզում իրենց սպանված նախնիների հիշատակին: Նման անհարգալից պահվածք չեմ տեսել», թաղապետ Հուպկեի կարծիքն է արձանագրում Քյոլնի տեղական թերթը, նաեւ ներկայացնում վերջինիս գոհունակությունը, թե «բազմամարդ ներկայությունը պաշտպանեց հուշարձանը: Մենք պիտի սատարենք մեր ժողովրդավարությունը՝ քաղաքացիական խիզախությամբ»:

Նույն օրը՝ հոկտեմբերի 29-ին միջօրեից առաջ Գերմանիայի գյուղատնտեսության նախարար, Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման 2016-ի բանաձեւի հաստատման նախանձախնդիրներից Ջեմ Էոզդեմիրը թուրք-գերմանական KulturForum-ի 30-ամյակին նվիրված հանդիսավոր ցերեկույթի ժամանակ հստակ դիրքորորշում էր հայտնել թուրք ազգայնականների վերաբերյալ: Նրա բառերով՝ բազմիցս եմ այցելել այս վայրին մերձակա «Այս ցավը բոլորինս է» գրությամբ հուշարձանը, որ ամփոփում է Օսմանյան կայսրության հայոց եւ այլ փոքրամասնությունների ցեղասպանությունների զոհերին: Երբ այնտեղ եմ լինում, միշտ հիշում եմ Հրանտ Դինքի հետեւյալ խոսքերը՝ եթե հայերը եւ այլ փոքրամասնություններ  դեռ Թուրքիայում ապրեին, Վանը կլիներ Արեւելքի Փարիզը: Անհանդուրժելի է, որ այսօր թուրք ազգայնականների խմբերը պայքարում են այս հուշարձանի դեմ: Նրանք Գերմանիայի փողոցներում թուրքական ազգայնամոլություն են տարածում: Այստեղ ազգայնամոլությունը տեղ չունի, ասել է Էոզդեմիրը: Նրա ելույթը ծափերով են ողջունել ներկաները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկու դիտարկում՝ Հ 1-ի եւ անձնագրերի մասին

Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս են մեռնում կոկորդիլոսները…

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս են մեռնում կոկորդիլոսները...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական